Կշիռը` 250 տոննա, երկարութիւնը` 50 մետր

 
 
Բեռնափոխադրութեան բնագաւառում ծանր եւ գերծանր բեռների փոխադըրութիւնը չափազանց մասնագիտական ոլորտ է: քանի հարիւր տոննա կշռող բեռների տեղափոխութիւնը երկրի յաճախ ոլորաշատ երթուղիներում պահանջում է երկար տարիների փորձառութիւն, բարձր տեխնոլոգիա եւ մեծ ֆինանսական ներդըրում: Այս ոլորտում Իրանի Սաթի ընկերութիւնը լաւագոյներից է:
Վերջերս Սաթիի մասնագէտները կենտրոնական Իրանի Արաք քաղաքից չորս ծանրակշիռ աշտարակներ փոխադրեցին: Դըրանցից իւրաքանչիւրի կշիռը 250 տոննա էր, իսկ երկարութիւնը` 50 մետր: Դրանք արտադրել էր Ազարաբ ընկերութիւնը եւ պիտի փոխադրւէին Իրանի հարաւային շրջանում գործող «Փարս ջոնուբի» նախագծի համար, Ասալույէ արդիւնաբերկան շրջանի մօտ:
 
 
Հսկայ բեռները կրելու համար պահանջ-ւում էր 90 աւանցքանի բուժի: Նորմալ մեքենան Արաքից Ասալույէ գնալու համար պիտի կրտի 1200 կիլոմետր, սակայն բեռնատարները օգտագործելով տարբեր ճանապարհներ,պիտի անցնէին համարեայ կրկնակի տարածութիւն: Փոխադրութիւնը տեւեց 45  օր:
«Սաթի» ընկերութեան տնօրեն Լեւոն Ահարոնեանի բացատրութիւնների համաձայն, բեռնափոխադրութեան համար հարկաւոր է  յատուկ « շրջադարձի սկաւառակ», որի արտասահմանեան տարբերակն արժում է 150 հազար եւրօ, սակայն Սաթիի պատւէրով դրանք երկրի ներսում արտա-դըրւել են 150 միլիոն թուման ծախսով: «Սաթի»-ի   փոխտնօրէն  Ալֆրէդ  Մեհրաբեանը՝ «Սանըաթէ համլօնաղլ» թերթին մանրամասն բացատրել է, թէ ինչպիսի  տեխնիկական ծրագրաւորման արդիւնքում է նրանց յաջողւել այս բեռները փոխադրել երկրի հարաւային շրջան:
 
«Յոյս» թիւ 143
6 Ապրիլ 2013
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *