Նոր Թեմականի ընտրութիւնները յետաձգւեցին

 
ՌՈԲԵՐԹ ՍԱՖԱՐԵԱՆ
 
 
Չորեքշաբթի, փետրւարի 27-ից մինչեւ կիրակի, Մարտի 3-ը Թեհրանիհայոց թեմի Պատգամաւորական ժողովը իր հինգ նիստերի ընթացքում ունկնդրեց Կրօնականխորհրդի, Թեմականխորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի երկամեայ զեկոյցները եւ տւեց իր գնահատականը վերոյիշեալ մարմինների աշխատանքի մասին: Ինչպէս կարգն է, այսպիսի ժողովներում, շատ բաներ ընթանում են ըստսովորականի, առանց որեւէ անակնկալի կամ նոր կէտի: Ուստի ոչ ամէն բան, ինչանցնում է պատգամաւորական ժողովներում, լրատւական արժէք է ներկայացնում: Սակայն կան հարցեր, որ ինքնըստինքեան գալիս են առաջին պլան եւ գրաւում ժողովականների (եւ լրագրողների) ուշադրութիւնը: Բնականաբար հէնց դրանք կարող են հետաքրքրել մեր ընթերցողներին: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:
 
Կրթական խորհուրդը չպիտի խախտէր համայնքի անդորրը
Այս մասին արտայայտւեցին պատգամաւորներից մի քանիսը: Խօսքը հիմնականում Կրթական խորհրդի կողմից հայկական դպրոցների փոխտեսուչների փոխելուն եւ Թունեան դպրոցի փոխտեսուչ Շաքէ Աւետեանի չենթարկւելուն էր վերաբերւում եւ դրա հետեւանքով համայնքում առաջացած հարցերին, որոնց արդիւնքում Թեմական խորհուրդը բեկանեց իր ենթակայ մարմնի` Կրթական խորհրդի որոշումը, եւ վերոյիշեալը մնաց Թունեանի փոխտեսչուհի: Ի դէպ, Շաքէ Աւետեանը լինելով այս եւ նախկին շրջանի պատգամաւոր, ներկայ էր նիստին եւ որպէս կրթական բնագաւառում փորձառու անձնաւորութիւն, դէմ խօսեց կրթական բնագաւառում խնայողական քաղաքականութեան մասին, որի արդիւնքում պակասել է դպրոցների խորհրդատուների թիւը, կամ հնարաւոր չի եղել պէտք եղած թափով իրականացնել դպրոցների «ուշիմացման» ծրագիրը, որը նշանակում է սմարթ բորդերի կամ կոմպիւտերային գրատախտակների գնումը դասարանների համար եւ այլն: Պատգամաւոր Ժոզէֆ Մեհրաբեանն էլ քննադատօրէն արտայայտւեց Կրթականխորհրդի կողմից ուսուցիչներին հարցաքննելու եւ այդպիսով անապահովութեան զգացմունք ստեղծելու մասին: Ընդհանուր առմամբ կրթական բնագաւառում Թեմական խորհրդի գործունէութիւնից դժգոհութիւն կար:
 
Անաւարտ հաշւեքննութիւն
Հաշւեքննիչ մարմնի ատենապետ Էսիկ Ստեփանեանը յայտարարելով, որ իրպատկան մարմինը մի առ ժամանակ հաշւեքննութիւն չի կատարել, քանի որ Թեմական խորհուրդը նրանց չի տրամադրել հարկաւոր փաստաթղթերը, մեծ վրդովմունք առաջացրեց ժողովում: Թեմականի ատենապետ Էդւարդ Բաբախանեանը, իհարկէ, շեշտում էր, որ բոլորհաշիւներին ձեռնահասութիւն է ունեցել Հաշւեքննիչ մարմինը, իսկ Հաշւեքննիչ մարմինը յայտարարում էր, որ հարցը միայն հաշիւները չի եղել եւ նրանք մեծ գումարների հարցում կարիք ունէին նաեւ այն ժողովների արձանագրութիւններին, որտեղ որոշում է կայացւել տւեալգործարքի մասին: Բնականաբար հարց առաջացաւ, թէ ինչու Հաշւեքննիչ մարմինը աւելի շուտ չի դիմել Պատգամաւորական ժողովին, հարցը արծարծելու եւ լուծում գտնելու համար: Պարզւեց, որ նրանք դիմել են ժամանակի ՊԺ-ի դիւանին: Դա նշանակում է, որ դիւանը տեղեակ չի պահել ՊԺ-ին: Յամենայն դէպս, պատգամաւորներն էլ քիչ թէ շատ տեղեակ են եղել Հաշւեքննիչի եւ Թեմականի միջեւ տարաձայնութիւնների մասին, եւ նրանք էլ չեն պահանջել ՊԺ-ի արտակարգնիստ` հարցը քննարկելու համար: Ուրեմն Ժողովն ինքը քննադատում էր նաեւ իրեն:
Բայց ի՞նչ կարելի էր անել հիմա:
Թեմականի ատենապետ Բաբախանեանը պահանջում էր, որ անպայման հաշւեքննութիւն լինի: Այդպէս էին մտածում պատգամաւորների ցոմանք եւս: Սակայն աստիճանաբար ժողովը հակւեց այն տեսակէտին, որ նախկինում էլ եղել են կիսատ հաշւեքննութեան գործեր, եւ որ այնքան էլ մեծ խնդիր գոյութիւն չունի, ու կարելի է կատարել նոր Թեմականի ու նորհաշւեքննիչ մարմնի ընտրութիւններ եւ նոր Հաշւեքննիչ մարմինը ինքը կը հետեւի կիսատ մնացած գործը: ԹԷ ինչու պատգամաւորների մեծամասնութիւնը չհամաձայնւեց նոր ՊԺ-ի ընտրութիւնը յետաձգել մինչեւ հաշւեքննութեան իրականացման աւարտը, կամ առնւազն յանձնարարել յատուկ հաշւեքննութիւն եւ դրանից յետոյ տեղի ունենար ներկայ Թեմականի գործունէութեանը գնահատական տալը, այնքան էլ պարզ չէր, յատկապէս, որ դեռ չի աւարտւել ՊԺ-ի եւ Հաշւեքննիչի գործունէութեան երկամեայ շարջանը (դա աւարտւելու է մայիսին, այսինքն երեք ամիս յետոյ): Իմ ենթադրութիւնը որպէս ժողովին ներկայ, սա է, որ որոշում կար հարցը չերկարացնել եւ վերջ տալ Թեմականի եւ Հաշւեքննիչի միջեւ ընդհարումներին, նրանց գործունէութեան շրջանը աւարտելով ժամանակից շուտ:
Հետաքրքիր հարց էր դնում Հաշւեքննիչի ատենապետը. «ինչ՞ու չէք հարցնում պարոն Բաբախանեանին, որ ինչու չէր տրամադրում պահանջւած փաստաթղթերը»: Իսկ Ալբերթ Քոչարեանի տեսակէտից, այսպիսի վիճակի մատնւելը արդիւնքն է նաեւ այն մօտեցման, որ յաճախ մտավախութիւն կայ խնդիրները շատ չբացել, ասած նրան՝ «անտեղի գաղտնապահութեան»: Դա գործում է նաեւ ազգային մարմինների եւ լրատւական միջոցների յարաբերութիւններում: Յատկապէս խուսափում են գրաւոր տւեալներ ներկայացնելուց եւ փաստաղթղեր հրապարակելուց:
 
Գործադիր մարմիններում աշխատելը զոհաբերութիւն է
Ինչ խօսք, համայնքի դպրոցների, եկեղեցիների, գերեզմանատան եւ այլնի կառավարելը հսկայական աշխատանք է, եւ անվճար այսաշխատանքներին մասնակցելը գնահատանքի արժանի: Հէնց այս տրամաբանութեամբ էլ ժողովականները գնահատում էին Թեմականի եւ բոլոր մարմինների անձնակազմին իրենց ցուցաբերած անձնազոհութեան համար եւ շեշտում էին, որ քննադատութիւնները եւ նկատողութիւնները արւում են միայն ապագայ սխալներից խուսափելու համար:
 
Ընտրութիւնները յետաձգւեցին
Կիրակի մարտի 3-ին պիտի տեղի ունենային Թեմական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի եւ կրօնական խորհրդի ընտրութիւնները: Սակայն մէկ ժամից աւել ուշացումից յետոյ, երբ բացւեց նիստը, դիւանը յայտարարեց, որ ընտրութիւններ տեղի չեն ունենալու, քանի որ ընտրական յանձնախումբը չի կարողացել համաձայնութեան գայ յարմար տասնմէկ հոգիանոց ցանկի վերաբերեալ, որն իր մէջ ընդգրկի համայնքում ներկայ բոլոր մտայնութիւնների ներկայացուցիչները: Այսպիսով, ընտրութիւնները յետաձգւեց մինչեւ Ապրիլի 15-20-ը եւ մինչ այդ նեկայի Թեմական խորհուրդը եւ միւս մարմինները կը շարունակեն իրենց աշխատանքը: Սրբազան հայրը եւս շեշտեց, որ այս որոշումը կայացել է համայնքային կեանք լաւագոյն կերպով ղեկավարելու նախանձախնդրութիւնից ելնելով:
Յամենայն դէպս ընթերցւեցին բանաձեւային յանձնախմբի միջոցով պատրաստւած գնահատականները: Հաշւեքննիչ մարմնի աշխատանքի մասին վերջնական գնահատական չէր տրւել, սակայն մարնամասն խոսւել էր Թեմական խորհրդի գործունէութեան դրական եւ բացասական կողմերի մասին: Ժողովականները համարեայ միաձայնութեամբ (միայն մի քանի ձեռնպահ ձայներ) վաւերցրաին բանաձեւերը, որոնք ՊԺ-ի ատենապետը խոստցաւ կը տեղադրւեն առաջնորդարանի կայքում, կամ կը տրամադրւեն մամուլին հրատարակման համար: Այս ժողովին ներկայ էին պատգամաւորներից 50 հոգի, որը բարձր քանակ էր: Ընտրութիւնների յետաձգումը նաեւ ժողովականները լաւ առիթ համարեցին, որ հաշւեքննիչ մարմինը լրացնի իր աշխատանքը:
 
«Յոյս» թիւ 142
9 Մարտ 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *