Գրականութիւն

Աշուղ Ծատուրօղլին մեկնեց Վիէննա

Աշուղ Ծատուրօղլին մեկնեց Վիէննա

  Ռ. Ս.     Վերջին տեղեկութիւնների համաձայն, Վիէննա է մեկնել իրանահայ անւանի աշուղ, ջուղայաբընակ, Ջուղայի պարծանք ու պատիւ՝ աշուղ Ծատուրօղլին: Վիէննա է մեկնել, պարզ է, այնտեղից Ամերիկա մեկնելու համար: Մի խօսքով նա էլ միացել է գաղթականների օրաւուր աճող մեր հայրենակիցներին: Գաղթելը մեր օրերում մեր համայնքում, իհարկէ, արտառոց բան չէ: Գաղթում են պատգամաւորներ, ազգային մարմինների անդամներ եւ նախագահներ, ուսուցիչներ եւ կուսակցական գործիչներ, գաղթում են իմպերիալիստներ եւ (նախկին) հակաիմպերիալիստներ, մի խօսքով, ամէն տեսակի մարդիկ, որ կարող են օրինակ հանդիսանալ հանրութեան համար, բայց եւ այս բոլորով հանդերձ, Ծատուրօղլու գաղթը օտար բան էր: Ասում են Ծատուրօղլին հէնց այն գրողն է, որ յեղափոխութիւնից մի…

Read more »

Ես էլ գնացական էլա

Ես էլ գնացական էլա

  ԾԱՏՈՒՐՕՂԼԻ     Ես էլ գնացական էլա, բարեկամներ, մնաք բարով, Իմ տեղիցը ջաքան էլա, բարեկամներ, մնաք բարով, Տուն ու տեղս քամուն տվի, ինչի՞ համար, միք հարցնի, Ետ, նորից գաղթական էլա, բարեկամներ, մնաք բարով:   Բոլ վախտ էր, օր ներս ինք տվի, վերջապես էկավ մեր թուղթը, Համա ձենը դեռ չինք հանում, թաքուն ինք պահում մեր ուխտը, Ու մեկ օր էլ մեր դռանը ծունկ չոքեց Հայազի ուղտը, Հոգով ձեզ պարտական էլա, բարեկամներ, մնաք բարով:   Ազիզներիս մոտ եմ էրթում, համա ձեզանից հեռանում եմ, Չեմ հասկանում, ավելի շատ տխրում, թե ուրախանում եմ, Հազար տարի մե աչքս լաց, մեկը ծիծաղ դեռ գնում եմ,…

Read more »

Նոր տարվա առաջին օրը

Նոր տարվա առաջին օրը

  Խաչիկ խաչեր     Չգիտեմ…Արդեն քանիերորդ անգամ եմ ժամացույցիս նայում… Ժամանակը քարշ է գալիս, չի անցնում. վաղը չէ մյուս օրը Նոր տարի է:  Աշխատակիցներիս մի խոշոր մասն արդեն մի քանի օր է, որ աշխատանքի չի գալիս: Եկողներն էլ մի կարգին գործ չեն անում: Մի քիչ քսըսում են, դես ընկնոմ, դեն ընկնում, զրուցում, սուրճ խմում, Քրիսմասի տոնակատարությունից ու ճամբորդությունից պատմում, ստացած ու բաժանած նվերներից խոսում… եւ այնուամենայնիվ պատրաստվում նաև Նոր տարի տոնելու… Ես արդեն երեք ամիս է Անգլիայում եմ՝ Լոնդոնում, Վեմբլի մարզադաշտի մոտ մի փոքրիկ սենյակ եմ վարձել և ամեն առավոտ ժամը վեցին դուրս եմ գալիս տնից: Նախ ավտոբուսով ինձ…

Read more »

Տարեմուտի սեմին

Տարեմուտի սեմին

  ԿՈԼՅԱ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ     Բարեկամիս  հետ զրուցում էինք Ամանորի, դիմավորման երեկոյի, նվերների, թանկության և այլ հարցերի մասին: -Անցյալ տարի կնոջս հետ գնացինք Երևան,-ասաց ընկերս,-  հաճելի էր, բայց այնտեղ էլ թանկ էր մեր դոլարով: -Հա՛, մանավանդ եթե նկատի ունենանք նաև ճանապարhածախսը: -Իրենց համար էլ է թանկ, այդ օրերին աշխարհում ամեն տեղ զեղջեր են, էժանացում, Հայաստանում՝ թանկացում:  Բայց պիտի տեսնես, ի՜նչ սեղաններ են բացում… Սեղանը լցնում են աշխարհի բարիքներով: -Սովորույթ է, մենք մի՞թե քիչ ենք ծախսում, վերցնենք հենց դիմավորման երեկոյի թանկ խնջույքները: -Դրա փոխարեն մեզ մոտ ավելի սահմանափակ է հյուրընկալությունը տանը: -Դեռ հայտնի չի՝ այս տարի մեկ զույգի համար ինչ գին կուզեն:…

Read more »

Ծատուր, հիսուն տարիդ անցավ

Ծատուր, հիսուն տարիդ անցավ

  ԾԱՏՈՒՐՕՂԼԻ     Ինչքան գիտենք, իրանահայ անւանի աշուղ` Ծատուրօղլին առնւազը յիսուն տարի է, որ ոտանաւորներ է յօրինում եւ առնւազն եօթանասունը պիտի անց կացրած լինի: Ուստի, բնականաբար զարմացանք, երբ մեր ձեռքը հասաւ նրա Նոր տարւայ առթիւ գրած բանաստեղծութիւնը, որում հռչակաւոր աշուղը գանգատւում է իր կեանքի յիսուն տարիները անցկացնելու մասին: Հեռախօսեցինք նրա բջջայինին եւ հետաքրքրւեցինք, թէ ի՞նչ է պատմութիւնը: Ասաց՝ ի՞նչ տարբերութիւն` յիսուն թէ՞ եօթանասուն: Հարցրեցինք չլինի՞ քսան տարի առաջ գրած բանաստեղծութիւնդ ես մեզ ուղարկել: Տպագրւած չլինի՞: Հաստատ տպագրւած չէ, ասաց Աշուղը ու կրկնեց, թէ ի՞նչ տարբերութիւն, երբ «հազար ու մի հրաշքներով դիմացից նոր դարն է գալիս». քսան տարի էս կողմ…

Read more »