Գրականութիւն

Ալպիական մանուշակ (2)

Ալպիական մանուշակ (2)

    Շարունակություն Ա մասի և վերջ:   Այն կինն էլ ուներ խշխշան շորեր, հագնում էր գորշ գույնի վերարկու, սև թավիշե գլխարկ, որի եր-կար քորոցը նարնջագույն գլուխ ուներ: Հեռու  էր , շատ հեռու: Գուցե Բասուտա գետը ուրիշ գետի հետ խառնվելով հասնում էր այն ծովին, որի ափին ավազի վրա մի օր նստել էին կինը և նկարիչը: Պահակը բաց արեց կոնսերվի երկրորդ տուփը: Հնագետը սփրոցից ու պղնձե ամաններից գլուխը  չէր բարձրացնում: Տղան սունկը կերավ և աչքերը սևեռեց կոնսերվի փայլուն տուփին սպասելով, որ դատարկեն: Մարդը տեսավ նրա հայացքը և կոնսերվի տուփը մեկնեց տղային: Տղան տուփը թափահարեց վրանի առաջ պառկած շունը կուլ տվավ մսի…

Read more »

Մենք, Չինարեն լեզուն ու Չինացիները

  Միշտ էլ անասելի պարծանքով ենք հիշատակում, որ Մեսրոպ Մաշտոցի թարգմանած սուրբ գիրքը կոչվել է «Թագուհի թարգմանչաց»: Այն անգերազանցելի աշխատանք է, և այս շուրջ1600  տարիներում, ոչ ոք չի հանդգնել այն կրկին փորձելու: Պարզապես կարիքը չի զգացվել: Չէ որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գործը հավերժական մի աշխատանք է: Պատմության վկայությամբ հայերը հաստատվել ու ապրել են նաև Չինաստանում: Առաջին վկայությունները երկրորդ դարից են խոսում, վերջինները՝ մի քանի տարի առաջվանից: Իսկ կա որևէ երկիր աշխարհում, որտեղ հասած չլինի հայը: Ասում են, երբ վաթսունական թվականների կեսերին Անաստաս Միկոյանը որպես, Խորհրդային Միության գերագույն խորհրդի նախագահության նախագահ, Չինաստան է ճամբորդում, այնտեղ նրան դիմավորողների մեջ լինում են նաև…

Read more »

Ճիշտ սովորենք եւ ճիշտ խոսենք անզգա եւ անզգամ

  Աշխարհի բոլոր լեզուներում էլ բառեր կան, որոնք արտաքինով շատ իրար նման են, բայց իմաստով շատ են իրարից տարբերվում: Ու եթե մեկ անգամ գոնե բառարանների մեջ չփնտրենք նրանց ու չսովորենք, մի ամբողջ կյանք, սխալ կարտասանենք և սխալ կգրենք:  Այս տեսակի իրար նմանվող, բայց իմաստով ամբողջովին իրարից տարբերվող, բառերից են անզգա և անզգամ բառերը: Հետաքրքիր է արագ արտասանելու պարագայում գուցե վերջին «Մ»-ն այնքան թեթև հնչեցնենք, որ ոչ ոք չլսի այն և ԱՆԶԳԱՄ-ը ԱՆԶԳԱ լսվի: Կամ հակառակը, մի «Մ» էլ ավելացնեք ԱՆԶԳԱ-ի վերջում և այն, այնքան էլ կոպիտ արտասանենք, որ ԱՆԶԳԱ-ն էլ ԱՆԶԳԱՄ դառնա: Չէ որ արդեն իսկ իրանահայության խոսակցական հայերենի մեջ…

Read more »

Ակսել Բակունց կենսագրական

Ակսել Բակունց կենսագրական

    Գրական անունը Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։ Կենսագրություն Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն…

Read more »

Ալպիական մանուշակ

Ալպիական մանուշակ

  ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ Արփենիկ Չարենցի հիշատակին     Տեղի սղության պատճառով ակսել բակունց-ի այս հրաշալի պատմվածքը մենք երկու մասի ենք բաժանել: երկրորդ եւ վերջին մասը դուք կարող եք կարդալ«Յոյս»-ի հաջորդ համարում:       Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ,միայն սևին են անում բարձր բուրգեր: Հեռվից ավերակները չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին: Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպերի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և…

Read more »