Գրականութիւն

Ռասուլ Փարվիզի

Ռասուլ Փարվիզի

  Ռասուլ Փարվիզին ծնվել է 1920 թվականին Պարսից Ծոցի ափերի Բուշեհր քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո երկու տարի ուսուցչություն է արել իր ծնդավյրում, այնուհետև աշխատել է զանազան հիմնարկություններում: Նա երկու պատմվածքների ժողովածուների հեղինակ է՝ «Կարկատանված Շալվարներ» և «Գինովցած գնչուն» անուններով: Ավելի շատ մերվել է ժամանակի իշխանությանը և լեզվանիությամբ մինչև սենատորական աստիճան բարձրացել: Մահացել է 1977 թվականին ու թաղվել Հաֆեզիյե գերեզմանատանը՝ Շիրազում:   ՀԻՆԱՅԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՐԿՈՒՍ     1928  թվականի ձմեռն անտանելի էր: Ձյունը մինչև մարդու ծնկներն էր հասնում: Շիրազի նեղ ու հին փողոցները կորել էին ցեխի ու տիղմի մեջ: Երթևեկությունը դժվարացել էր: Երբեմն անցորդը այնպես էր սայթաքում, որ տեղնուտեղը պառկում էր ցեխի…

Read more »

Երվանդ Կյուրեղյան

Երվանդ Կյուրեղյան

    Երվանդ Կյուրեղյանի գիրքը Հայ ժողովրդի ամենանշանակալի և ողբերգական տարիների պատմությունն է: Այն գրվել է իրական պատահարների ու չարչարանքների մասին: Գրել է տուն ու տեղ կորցրած, հայրենիքն ավերված «որբի ու ողբի» վերածված իրականության մասին: Չնայած այն բանին, որ գիրքը տպագրվել է 6 տարի մնացած Ջարդերի ու կոտորածների 100-ամյակին, սակայն այն պատկանում է ինչու չէ, նաև 100-ամյակին… Մեկ անգամ ևս մի հայորդի մազապուրծ կոտորածներից իր արդարապահանջ ձայնն է բարձրացնում պանթուրքիստական բարբարոսների մինչ այսօր ու այս վայրկյանը շարունակվող հայաջինջ քաղաքականության դեմ, որը գալիս է նաև հատուցման և բռնագրավված Արևմտահայաստանի վերադարձման պահանջը դնելու աշխարհի բարձրագույն ատյանների սեղանին: Հույս ունեմ, որ Երվանդ Կյուրեղյանի…

Read more »

Շանթ Մկրտչյան

Շանթ Մկրտչյան

  Շանթ Խաժակի մկրտչյանը ծնվել է  1953 թվականին, Հայաստանի հյուսիսում գտնվող Արթիկում: 1982 թվականին ավարտել է Երևանի Պետական հալալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշ-խատակցել է մի շարք թերթերի և հանդեսների, ստանձնելով նաև խմբագրի պարտականություն: 2006 թվականից «Նարցիս» գրական – գեղարվեստական, մշակութային հանդեսի փոխխմբագիրն է:     Բ ա ն ա ս տ ե ղ ծ ու թ յ ու ն ն ե ր   Սերը ապրել ու անցնել, սերը մեռնել ու անցնել,   Տեսնել մի նոր արեգակ, տեսնել լույսով գծած քար,   ծառեր` ի վեր բխացող, լուսնի փոշի- ծաղկի հող… Սերը ապրել ու անցնել, սերը մեռնել ու անցնել:   2 *** Առավոտ…

Read more »

Զապէլ Ասատուր (Սիպիլ)

Զապէլ Ասատուր (Սիպիլ)

    Հայ Լեզուին   Դո՛ւն, առաջին վանկ շրթունքիս, առաջին ձայն իմ հոգւոյս, Նախկին հնչիւն իմ մանկական լեզուիս հեզ, Որով լացի ու երգեցի միշտ յուզումներս, իղձս ու յոյս, Իմ մայրենի քաղցրի՜կ բարբառ, ողջո՜յն քեզ: Տարիներով թափառական օտար երկիր ու վայրեր, Զուրկ մնացի ընտանիքէս, տընակէս. Այլ քու կարօտդ անդարման ցաւն եղաւ սրտիս կարեվեր, Ո՜վ իմ լեզուս, ամէն իղձ զո՜հ ըլլայ քեզ: Զարմանահրաշ վըսեմ թարգման դուն սրբութեանց անմատոյց, Դուն արձագանք Հայ անցեալին, կեանքին  վէս, Տիտաններու, քերթողներու անմահ փառքին ապացոյց, Ո՜վ վեհ բարբառ իմ հայրերուս, պատի՛ւ քեզ: Ալեծաղիկ կատարներու անմահ զաւակ դարաւոր, Ծոցէդ անշէջ ճառագայթներ կը ժայթքես, Մշտափթիթ գարուն մ’անանց կը պըսակէ դէմքդ…

Read more »

Նավթավաճառի ձին

Նավթավաճառի ձին

  ԱՐՇԱԿ ԳՅՈՒՄՐՅԱՆ     Արշակ Գյումրյան-ի ընտանիքը շատ ու շատ հայաստանցիների նման Մեծ Եղեռնի գաղթականներից են, հաստատված այսօրվա Հայաստանում և դժբախտաբար մի քանի տարի առաջ արտագաղթած Քանադա: Արշակն էլ գնացել է իր ընտանիքի հետ: Մենք դիմեցինք մի քանի ծանոթների Հայաստանում և խնդրեցինք կենսագրական տեղեկություններ փոխանցել մեզ: Չստացվե’ց: Ասում են Հայստանում: Նա չի անդամակցել Գրողների միությանը և «ոչ մի բան » չկա նրա մասին: Եթե չեմ սխալվում մի երկու տարի առաջ նա իր մահկանացուն կնքեց Քանադայում և ըստ նրա կտակի, աճյունը տեղափոխելով Հայաստան հանձնցին ՀԱՅՐԵՆԻ հողին:     Ծնվել էր մոխրագոյն: Ճակատին` թռչող ճայի պես սպիտակ նշան: Տարիների հետ հասունացել, հանդարտվել էր:…

Read more »