Գրականութիւն

Չարենցի «ՊԱՏԳԱՄ»-ը

Չարենցի «ՊԱՏԳԱՄ»-ը

Հրաչ Ստեփանյան   Չարենցը հանրահայտ մի բանաստեղծություն ունի «Պատգամ» վերնագրով: Այն գրվել է 1933 թվականին և տպագրվել 1934 թ. «Գիրք Ճանապարհի»-ում: «Պատգամ»-ի ընթերցողը նախ պարզապես այնտեղ չի գտնում որոշակի մի պատգամ: Իրականում ոտանավորը յուրահատուկ գրված աքրոստիկոս է, որում ամեն մի տողի երկրորդ տառերը իրար մոտ շարելով ստացվում է հետևյալ նախադասությունը (այն օրերի ուղղագրությամբ) ՝ով հայ ժողովուրդ, քո միակ  փրկությունը քո հավաքական ուժի մեջ է : Բանաստեղծությունը ամբողջությամբ հետևյալն է.     ՊԱՏԳԱՄ Նոր լույս ծագեց աշխարհին.  Ո՞վ այդ արևը բերեց: – Ահա ոսկյա մի արև՝  Ճառագումով իր հրե՝  Այգաբացի պուրպուրե  Նժույգների վրա հեց'  Նոր աշխարհին ու մարդուն  Հղում է լույս…

Read more »

Թումանյանի «Տիեզերական խոհերը»

Թումանյանի «Տիեզերական խոհերը»

  ՀՐԱՉ ՍՏԵՓԱՆՅԱՆ     Ներկա հոդվածի նախնական տարբերակը տպարգրվել է 1999 թվականին՝ “Թումանյանի Արեւելյան աշխարհայացքը”վերնագրով, Թեհրա-նում հրատարկավող «Ապագա» ամսաթերթի չորս հաջորդական համարներում: Այժմ տպագրում ենք հոդվածի վերանայված տեքստը, հեղինակի կողմից կատարված որոշ կրճատումներով եւ հավելումներով:   Չարենցը Թումանյանին համարել է հայ նոր գրականության «անհաս Արարատը»: Անհասանելի է Թումանայանի ոչ միայն պարզ ու վսեմ արվեստը, այլեւ ընդգրկուն հայացքը, ընդգրկուն միտքն ու հոգին: Լոռվա գեղջկական կյանքից գրելիս լինի նա, թե հեռավոր «Սիրիուսի» մասին, մշտապես նրա աչքի առաջ եւ մտքի մեջ են «ժամանակն անվերջ, Տիեզերքն անհուն». ասես նա ամեն ինչին նայում է «Բարձրից», շարունակ ձգտում է իմանալ կյանքի ու Տիեզերքի խորհուրդը, տենչում…

Read more »

Հայերեն ուղղագրության մասին

Հայերեն ուղղագրության մասին

  ԱՐՍԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ Թարգմանիչ, Երևան, մայիս 2002     Սույն հոդված-առաջարկը առաջին անգամ լույս է տեսել սփյուռքահայ Հորիզոն շաբաթաթերթի 1994 թվի նոյեմբերի Գրական հավելվածում: 2002 թվի մայիսի՝ Հայաստան-Սփյուռք 2-րդ համագումարի ընթացքում այն որոշ փոփոխություններով հանձնվել է համագումարի «Սփյուռք-Հայաստան կապեր» աշխատաբաժնին: Հոդված-առաջարկը վերատպվել է Հորիզոնի 2002 թվի հոկտեմբերի Գրական հավելվածում:   Ներկա դրությամբ, հայ գիր ու գրականության մեջ տիրում է ուղղագրական խառնաշփոթություն: Թվում է, թե բոլորն էլ համաձայն են, որ հայ ժողովուրդը, որն այժմ անկախ և ինքնիշխան պետության տեր է, պետք է ունենա մեկ և միասնական ուղղագրություն: Սակայն, այն հարցին, թե գոյություն ունեցող ուղղագրություններից ո՞ր մեկը պետք է համարվի որպես միասնական ուղղագրություն,…

Read more »

Պարսկերեն նոր գիրք եղեռնի մասին

Պարսկերեն նոր գիրք եղեռնի մասին

    «Մազիար» հրատարակչության կողմից Լույս է տեսել Վահե Քաչայի “Մի դաշույն այս պարտեզի մեջ” վեպը պարսկերեն թարգմանությամբ վերնագրով: Գիրգը մեծ վարպետությամբ թարգմանել է դոկտ. Ղավամեդդին Ռազավիզադեն: Գրքի շապի-կի վրա այն ներկայացվել է հետեվյալ տողերով՝ “Մի դաշույն այս պարտեզի մեջ”-ը մի հայ ընտանիքի պատմությունն է  1894-ից մինչեւ 1916 թվականը Օսմանյան Թույքիայում: Վեպը որպես մի մեծ ֆրեսկո է լի զանզան կերպարներով, որոնց մեջ առաջին տեղում են երկու եղբայրներ՝ Ազատ եւ Տիգրան Դուրյանները՝ հանրահայտ մի ընտանիքից, ինչպես նաեւ մի մտավորական արվեստագետ՝ Հրանտ Վռամյանը: Այս կերպարները ներկայացնում են մի ժողովրդի, որի ինքնությունն ու պատմությունը դեռեւս անծանոթ են շատերին: Վեպում նկարագըր-ված են մարդկանց առօրյա…

Read more »

Ֆրանց Վերֆել

Ֆրանց Վերֆել

  ԽԱՉԻԿ ԽԱՉԵՐ     Անուններ կան, որոնց երբեք չի կարելի ջնջել հայ ժողովրդի հիշողությունից: Դրանք աշխատել և գործել են պատմության ճիշտ այն ահավոր պահին, երբ ամեն ինչ շուռ էր տրվել և աշխարհը գնում էր մոռանալու hայոց եղեռնը, ջարդերը և ամբողջ Արևմտահայաստանի կորուստը: Ճակատագրական այդ  պահին,  Ֆrանց Վեր‎ֆելն իր «Մուսա լեռան քառասուն Օրերը» զարմանահրաշ վեպով եկավ սև գիծ քաշելու ջարդարարների ամեն ինչ մոռացության մատնելու ուղղությամբ թափած ջանքերի վրա և ի լուր աշխարհի հայտարարեց, որ ոչ միայն կոտորվել ու իր բնօրրանից քշվել է մի ամբողջ ժողովուրդ, այլ այդ սխրագործ ժողովուրդը ամենահուսահատական վայրկյանին  նույնիսկ մարտնչել է գոյատևման համար և ապրում է դեռ: Ֆրանց…

Read more »