Գրականութիւն

Բանաստեղծութիւն՝ Մեհդի Ախաւան Սալես

Բանաստեղծութիւն՝ Մեհդի Ախաւան Սալես

    Խտուտիկ   Հըմ, խտուտիկ, ասա թէ ի՞նչ լուր ես բերել, ումի՞ց, ինչի՞ց ու որտեղի՞ց ես լուր բերել, միշտ էլ լինես աւետաբեր, սակայն զուր ես շրջում իմ տան ու կտրի շուրջ, ես վաղուց է, որ չեմ հայցում եւ ոչ մի լուր, ոչ մի եարից, ոչ ոքուց ու ոչ մի տեղից, գնա այնտեղ, ուր քեզ արդէն սպասում են խտուտիկ, իմ սրտի մէջ խլութիւն է ու կուրութիւն…   Ձեռք քաշիր այս իր իսկ տանը, հայրենիքում՝ օտար մարդուց դառն օրերի ու փորձերի դու լրաբեր, սիրտս ասում է, որ սուտ ես, սուտ…   Խտուտիկ, հըմ… բայց… ախր… Ճի՞շտ որ քամու հետ հեռացար, Քեզ…

Read more »

Յովհաննէս Գրիգորեան` Նոր ժամանակների ու քաղաքների բանաստեղծը

Յովհաննէս Գրիգորեան` Նոր ժամանակների ու քաղաքների բանաստեղծը

  ՆՈՐՎԱՆ     Փետրւարի 7-ին Երւեանում մահացաւ անւանի բանաստեղծ Յովհաննէս Գրիգորեանը: Նա ծնւել է 1945 թւականին Գիւմրիում եւ համարւում  է ժամանակակից հայ բանաստեղծութեան մէջ նոր արիւն ու աշխուժութիւն մտցնող գրողներից ամենանշանաւորը: Այս առիթով նրան ենք յատկացնում «Յոյս»-ի այս համարի գլխաւոր նիւթը:   Յովհաննէս Գրիգորեանն ու իր տաղանդաւոր սերնդակիցները (Հ. Էդոյեան, Արմէն Մարտիրոսեան, Դաւիթ Յովհաննէս, Արտեմ Յարութիւնեան, Միշէլ Փուլադեան, Ալեքսանդր Թոփչեան եւ ուրիշներ) համախմբւելով «Գարուն» ամսագրի շուրջ` նոր շունչ եւ եռանդ պարգեւեցին հայ բանաստեղծութեանը: «Գարուն» ամսագրում լոյս տեսած նրա «Աշուն» բանաստեղծութիւնը`(«Փողոցում»/ Ծառերից կախւած/ Օրօրւում են բանաստեղծները/: Դեղին ժպիտ կայ դէմքերին նրանց/ Ձեռքերին`հանգած ծխախոտ»), այնպիսի ուշադրութեան արժանացաւ, որ երկար ժամանակ քննարկւեց …

Read more »

Մեռնել թափուրութեան ցաւից

Մեռնել թափուրութեան ցաւից

  ՇԱՆԹ ԲԱՂՐԱՄԵԱՆ     Յասմիկը հրճւանքով նայեց իր ամուսնուն: Ինչպէս միշտ կոկիկ էր: Սպիտակ շապիկն էր հագել, մուգ կապոյտ փողկապով: Դպրոց էր գնում: 40 տարի հպարտացել էր իր ամուսնով՝ կիրթ, զգայուն ու հայկական դպրոցի տեսուչ: Մօտեցան իրար, համբուրւեցին՝  ինչպէս 40 տարի համբուրւել էին, երբ Աւետիսը տնից դուրս էր գալիս: -Աւետիս, զգոյշ եղի’ր: Տեսուչը Ժպտաց,-զգոյշ եմ:    * * * -Պապա՜ … Աւետ պապը,  էլի  դուրս ա եկել… Արամը դժգոհ նայում է դիմացը խեղճ  կանգնած՝ Արամիկին: Աչքերը մեղաւոր մարդու արտայայտութիւն են ստացել: Արամը դժգոհ է, բայց  ինչպէ՞ս մեղադրի երեխային, խեղճը ի՞նչ էր կարող անել: – Նանան գալու՞ ա: – Հա’ պապ:…

Read more »

Նոր տարի է, դափին տւէք

Նոր տարի է, դափին տւէք

  Ծատուրօղլու ասած     Նոր, նոր ու նոր, շնորհաւոր, Դուբարա նոր տարին էկաւ, Գըռ, գըռ ու գըռ, գռգռալով Ձմեռ պապու գառին էկաւ:   Հին, հինը հին, գնաց հինը, Դոլարի ու օսկու գինը Ջան, ջանը ջան, ջանս դողաց, Բազար գնաց տանտիկինը:   Էրեխեքը,ծառ, ծառը ծառ, Կանաչ տօնածառ են ուզում, զիզի-փիզի, վրեն շարած Զընգըլ-պընգըլ, զառ են ուզում:   Ջուջուլ- մուջուլ ջահէլները Բրենդ շոր ու շապիկ կուզեն, Վերջին մոդել «այփադ» ու «լաբ» Հարուստ կաղանդ պապիկ կուզեն:   Հաֆ, հաֆը հաֆ, դասպիճ ու հաւ, Ջրօխնէքի սեղան բացէք, Փիֆ, փաֆը փաֆ, քուքու փլաւ, Կոկորդներդ գինով թացէք:   Դէ, Նոր տարին եկաւ բարով, Դափ, դափը…

Read more »

Գրիգոր Պըլտեանի մեծարումը Գլենդելում

Գրիգոր Պըլտեանի մեծարումը Գլենդելում

  Սոյն թւականի Ապրիլ-Մայիս ամիսներին սփիւռքահայ գրող, բանաստեղծ եւ գրականագէտ Գրիգոր Պըլտեանը այցելեց Գլենդէլ, ուր մեծարւեց UCLA համալսարանի Հայոց լեզւի եւ մշակոյթի ուսումնասիրութիւնների բարեկամների կողմից եւ պարգեւատրւեց Նարեկացի մեդալով: Պըլտեանը սփիւռքահայ լաւագոյն գրողներից է, որ այժմ բնակւում է Փարիզում եւ դասաւանդում է արեւլեան լեզուների հաստատութիւնում: Պըլտեանը 2009 թւականին «Հանդէս» պարբե-րաթերթի հրաւէրով այցելեց Իրան, եւ իրանահայ գրական շրջանակները առիթն ունեցան ծանօթանալու նրա հետ եւ ունկնդրելու նրա տեսակէտները հայ գրականութեան մասին: Ստորեւ մեր ընմթերցողին ենք ներկայացնում նրա «Սեմեր» վէպի մասին իրանահայ բանաստեղծ Նորվանի համառօտ գրութիւնը եւ մի փոքր հատւած նոյն վէպից:     ՊԸԼՏԵԱՆԻ «ՍԵՄԵՐ» ՎԷՊԻ ՄԱՍԻՆ   Նորվան      …

Read more »