Գրականութիւն

Հնարավո՞ր է արդյոք թարգմանությունը

  ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ   1- Ի՞նչ է թարգմանությունը: Բանավոր կամ գրավոր տեքստի վերարտադրում մի այլ լեզվով: ( Հայրենագիտական բառարան, Հ.Զ Պետրոսյան, Երևան «Հայաստան» 1987): Այս սահմանումը թվում է պարզ եւ սպառիչ, սակայն իրականում խնդիրը ավելի բարդ է:   2- Հնարավո՞ր է արդյոք թարգմանությունը: Թարգմանություն հասկացությունը վերոհիշյալ սահմանումով ենթադրում է, որ ցանկացած տեքստ, անկախ նրա լեզվական, գրա- պատմական, եւ մշակութաբանական առանձնահատկություններից, հնարավոր է վերարտադրել, այսինքն թարգմանել որևէ այլ լեզվի: Դա նշանակում է, որ ցանկացած տեքստ ընդհանուր է(ունիվերսալ) և կարող է նույնությամբ ընկալվել և վերարտադրվել ցանկացած լեզվով: Կա նաև հակառակ ծայրահեղ կարծիք, ըստ որի, յուրաքանչյուր տեքստ անհատական, եզակի և անկրկնելի է հենց…

Read more »

Մխոն

  ԿՈԼՅԱ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   -Մխո՛, Հայաստան էրթացող կա,- ասաց լցակայանի վարիչը,- բա՞ն չունես ձերոնց ղրկելու: Մխոն մի կողմ դրեց ձեռքի դույլն ու խոզանակը և ընկավ մտքերի մեջ: Ինչ ուներ, որ ինչ ուղարկեր: Բանտից դուրս գալուց և մի քանի ամիս պարապ-սարապ թրևելուց հետո հավաքարարի աշխատանք էր գտել բենզինի լցակայանում, որի վարիչը հայ էր: Հայաստանում նման գործի կողքով էլ չէր անցնի: Հարազատները գիտեին իր նստելու մասին, բայց աղոտ պատկերացում ունեին իր կյանքի մանրամասներից: Հեռախոսով կապվելիս՝ միշտ լավն էր ասել: Գուցե վերցներ գրե՞ր դառը ճշմարտությունը. գրելը ավելի հեշտ էր  խոսելուց… Բայց այդ ճշմարտությունը մեծ վիշտ կպատճառեր ծնողներին… Չէ, ճիշտը չի գրի, բարեկամները կտխրեն, չարակամները…

Read more »

Բանաստեղծութիւն՝ Մեվլանա

…   Տոն օրվա պես նորից եկա, որ բանտի դռները ջարդեմ, Այս մարդակեր տիեզերքի ժանիք-ճիրանները ջարդեմ,   Յոթը անջուր մոլորակի, որ խժռում են հողեղենին, Թե ջուր լցնեմ թեժ կրակին, թե գիժ քամիները ջարդեմ:   Ինձ պես հարբած խելագարին, թե ընդունես քո հարկի տակ, Ի՞նչ իմանաս, թե ոնց պիտի եղած-չեղածները ջարդեմ:   Դռնապանը թե արգիլի, գինի լցնեմ նրա գլխին, Պահակը թե ձեռքս բռնի, նրա զույգ ձեռները ջարդեմ:   Չարխն իմ սրտով թե չդառնա, ես կպոկեմ նրան հիմքից, Երկինքն եթե դավեր դնի, դավադիր թևերը ջարդեմ:   Առատաձեռն սեղան բացել, ինձ մոտիկ հյուր ես իմացել, Սրտիս գավաթն ի՞նչ ես ջարդում, թե գինու գավերը…

Read more »

Պոէզիա, պրոզա

Պոէզիա, պրոզա

  ՇԱՄԻՐԵԱՆ     Հէնց մակագրեց, դրեցի պայուսակիս մէջ, ու մինչեւ յաջորդ առաւօտ ժամանակ չեղաւ թերթելու: Ո՞ր յատկանիշներն են խօսքը դարձնում բանաստեղծութիւն, եւ որոնք են այն հեռացնում պոէզիայից: Յա՞նգը, երաժշտականութի՞ւնը, տաղաչափութի՞ւնը… Ինձ թւում է մի ուրիշ, անմեկնելի ու անանուն մի բան, որը երբեմն հոծ ու հաստատուն, երբեմն էլ աննշմարելի սահման է գծում պոէզիայի ու պրոզայի միջեւ: Ի՞նչի մասին է խօսքը. ի հարկէ ԳՐՔԻ… Թարմ հացի պէս անուշ բուրող մի գրքի. թէպէտ հայկական լաւաշի բոյրը չունի, այլ իրանական սանգաքի անկրկնելի համն ու հոտը, քանի որ պարսկերէն է գրւած …, բայց գրւած է սրտով, բխած է սրտից, եւ բանաստեղծի գիտակցականի ու ենթագիտակցականի,…

Read more »

Բարձիդ տակին ի՞նչ կայ

Բարձիդ տակին ի՞նչ կայ

  ՇԱՄԻՐԵԱՆ     Խնձո՞ր, թաշկինա՞կ, թէ՞… Խնձորը շատ լաւ է. ասում են ով ամէն գիշեր խնձոր ուտի, բժշկի չի գնայ: Առասպելը, սակայն ասում է, որ մարդկութեան մահկանացու դառնալու մեղքը Եւա մայրիկի` Ադամ պապիկին տւած խնձորի, Աստծու պատւիրանը մոռացած՝ խնձորը ագահօրէն խժռելու, սատանայից գայթակղւած լինելու եւ… , դրախտից վտարւելու  պատճառ է եղել, այնպէս որ չարժէ խնձորը դնել բարձի տակ. կերէք եւ ձեր ամուսիններին այլ բան առաջարկէք: Խնձորը համով միրգ է՝ մարմնական սնունդ, իսկ մենք եւ դուք մտածում ե՞նք հոգեւոր սննդի մասին: Հաւանաբար մտածում ենք, քանի որ ընթերցում ենք այս տողերը: Հին ժամանակներում, երբ դեռ չկային այսօրւայ համակարգչային ու համացանցային հնարաւորութիւնները,…

Read more »