Գրականութիւն

Մեծ Եղեռնի մասին Գրառումներ Իսահակյանի «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ»-ում

(Առաջին մաս, 1915-17 թվականներ) Ավետիք Իսահակյանը պատանի տարիքից մինչև խոր ծերություն պահել է հիշատակարան, ուր գրի է առել իր ապրումները՝ անձնական կյանքի և  շրջապատի անցուդարձի մասին: Ապրիլյան եղեռնի ոգեկոշման այս օրերին հատկապես հետաքրքրական է կարդալ հայրենասեր գրող-մտածողի անդրադարձը իր ժողովրդի մեծ ողբերգության մասին: Այդ տարիներին Իսահակյանը ապրել է Եվրոպայում, բայց ուշադրությամբ հետևել է Եղեռնի դեպքերին: Ասվում է, որ նա իր մասնակցությունն է բերել «Նեմեսիս» -ի գործողություններին: Նա ծրագրել էր Եղեռնի մասին հրատարակել «Սպիտակ Գիրք», հավաքել էր ստվար նյութ, որի մի մասը արտացոլված է «Հիշատակարան»-ում: Ստորև կներկայացնենք Մեծ եղեռնի և դրան հաջորդած տարիների դեպքերի վերաբերյալ գրառումները «Հիշատակարան»-ում՝  սկսած 1915 թվականից:  Ամեն…

Read more »

«Վարդի անունը»

«Վարդի անունը»

Ալիս Խոդավերդյան     2009-ին,  Հայաստանում փետրվարի 19-ը  հայտարարվեց գիրք նվիրելու օր, որը հետագա տարիներին դարձավ գեղեցիկ ավանդույթ խորհրդանշական օրում: Այդ հայտարարության օրը լրանում էր ամենայն հայոց  բանաստեղծ Հովհ. Թումանյանի 140- ամյակը, իսկ 2016-ի հենց նույն օրը՝ փետրվարի 19-ին, կյանքից հեռացավ իտալացի մեծ գրող-պատմաբան, միջնադարագետ, նշանագետ, 20-րդ դարի սեմիոտիկայի մեկնաբանության բնագավառում առաջատար մտածողներից մեկը՝ Ումբերտո Էկո-ն: Այս առիթով ձեզ ենք ներկայացնում Ումբերտո Էկոյի «Վարդի անունը»  գիրքը, որի թարգմանիչ  Զավեն Բոյաջյանին  ՀՀ նախագահի կողմից 2014 թվականին գեղարվեստական գեղեցիկ թարգմանության համար շնորհվեց մրցանակ: Ումբերտո Էկոյի մեծ բեսթսելերը՝ «Վարդի անունը» (1980), որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ,…

Read more »

Սև աչերը մի՛ սիրե․․․

(Ավետիք Իսահակյանի մեծ սերը)   1891 թվականին գյումրեցի 16-ամյա պատանի Ավետիք Իսահակյանը սիրահարվում է 14 տարեկան Շուշիկ Մատակյանի վրա : Այս սերը վառում է Իսահակյանի սիրտն ու հոգին ամբողջ կյանքում, բայց Շուշիկի կողմից այն չի ընդառաջվում և թողնվում է անպատասխան:  Այդ ժամանակ Աետիքը սովորում էր Էջմիածնի Գևորգյան Ճեմարանում, իսկ Շուշիկը Ալեքսանդրապոլի (Գյումրիի) հայոց օրիորդաց միջնակարգ դպրոցում: Իսահակյանը պատանի տարիքից մինչև իր կյանքի վերջը պահել է հիշատակարան, ուր գրի է առել իր տպավորությունները առօրյա կյանքից, իր հույզերը, շրջապատի հանդեպ ունեցած համակրանքն ու ատելությունը: Հիշատակարանում հաճախ ներկա է Շուշիկը, որին Իսահակյանը անվանում է նաև Շուշան կամ պարզապես Շ. : 1891 թվականին հունիսի…

Read more »

Փարիզին

Փարիզին

Քանդիս Գասպար Մուրադյանց Թարգմանեց՝ Ալիս Խոդավերդյան     Այս համարի մեր գրական բաժնում ներկայացնում ենք հետևյալ գրությունը, որի հեղինակն է իրանահայ Քանդիս Գասպար Մուրադյանցը: Այս գրությունը, որը մի տեսակ հիմն է ՝ ձոնված Փարիզին և Ժորժ Պոմպիդու Հիվանդանոցին,ճանաչվեց  որպես գեղեցիկ գրական կտոր և վերջերս հրատարակվեց Փարիզի համալսարանական հիվանդանոցների ներքին ժուռնալում :             Քանդիսը ծնվել է 1974 թվականին Թեհրանում: 1979-ին իր ընտանիքի հետ գաղթում է ԱՄՆ: Ավարտելով Լոս Անջելեսի համալասարանը,  նա որոշում է հաստատվել Փարիզում և անգլերեն դասավանդել Փարիզի տարբեր դպրոցներում ու կրթական հաստատություններում: 32 տարեկան հասակում նրա մոտ հայտնաբերվում է կրծքի քաղցկեղ: Քաջաբար պայքարելով իր հիվանդության…

Read more »

Հայկական նշանագրերի քաղաքական հանգամանքը

Հայկական նշանագրերի քաղաքական հանգամանքը

Ժիրայր Քոչարյանը     Որպես արձագանք ուղղագրության մասին «Յոյս»-ի 220 և 230  համարներում տպագրված հոդվածների, ստացել ենք հետևյալ գրությունը, որի հեղինակն է Գերմանիայում բնակվող դկ. Ժիրայր Քոչարյանը: Հոդվածը որպես զեկույց հեղինակի կողմից ներկայացվել է 2005 թվականին Երևանում կայացած տառերի գյուտի 1600-ամյակին նվիրված գիտաժողովում և ընդհանրապես վերաբերում է հայկական գրերի նշանակությանը Հայոց պատմության մեջ: Հոդվածի վերջում հեղինակը իր տեսակետն է արտահայտել հայերենի միասնական ուղղագրություն կիրառելու կարևորության մասին:   Ինչպես հայտնի է, Արշակունիների թագա-վորության ժամանակաշրջանում են տեղի ունեցել մեր պատմության ամենակարևոր իրա-դարձությունները: Տրդատի թագավորության օրոք (298-330) 301թվին քրիստոնեությունը ընդունվեց և հռչակվեց որպես պետական կրոն: Վռամշապուհի օրոք  404-405 թվականին  ստեղծ-վեցին հայկական գրերը: Քրիստոնեությունը…

Read more »