Մշակոյթ

Հոկտեմբերը՝ Հայ մշակոյթի ամիս

Հոկտեմբերը՝ Հայ մշակոյթի ամիս

  ՇԱՔԷ Ա. ՊԵՏՐՈՍԵԱՆ     Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւի, Գրիգոր Լուսաւորչի, Ագաթանգեղոսի, Խորենացու, Եզնիկ Կողբացու գործերով,  եւ սքանչելի Եղիշէի Աւարայրի պատմութեամբ սկզբնաւորւած հայ մատենագրութեան շրջանը կոչւեց հայ դպրութեան ոսկեդար: Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի եւ նրանց աշակերտների սխրանքը, նախ՝ Աստւածաշնչի, ապա եւ այլ հոգեւոր գրականութեան թարգմանութիւնները, նաեւ ձեւաւորեց թարգմանիչների բոյլը, որոնք հետագային հայ եկեղեցու կողմից սրբացւեցին: Սուրբ թարգմանչաց տօնի առիթով, ոչ միայն պատարագ է մատուցւում Թեհրանի Ս. Թարգմանչաց եկեղեցում, այլեւ, ահա եւ 11 տարի անընդհատ, կազմակերպւում է Հայ գրքի ցուցահանդէս: Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսեանի մտայղացմամբ սկսւած աւանդոյթը հրաշալի առիթ է գրասէրների համար, ծանօթանալու եւ գնելու հայերէն գրքեր,…

Read more »

Տիկնիկների շքերթ դսեղում ժողովրդական եւ ծիսական ներկայացումների փառատօն` Թեհրանում

Տիկնիկների շքերթ դսեղում ժողովրդական եւ ծիսական ներկայացումների փառատօն` Թեհրանում

  ՇԱՔԷ Ա. ՊԵՏՐՈՍԵԱՆ     Ամառ-աշուն` տիկնիկներին չի խանգարում պար գալու, խաղալու եւ հեքիաթներ պատմելու մեծին ու փոքրին: Երբ Ալբերտ Բեգիջանեանը իր հերթական ներկայացումն էր տարել Հայաստան`  “Հայ ԻՒՆԻՄԱ” Տիկնիկային թատրոնի փառատօնին ցուցադրելու, իրանական մի այլ խմբի “Վատ ու հսկայ գայլն ու կարմիր գոգնոց” տիկնիկների հետ Դսեղում հիւրընկալւելով Թումանեանին, այստեղ Թեհրանում, Սեպտեմբեր 15-ից 20-ը ընթանում էր Թեհրանի ժողովրդական ու ծիսական թատրոնի 16-րդ փառատօնը,  Թէաթրէ Շահրի դահլիճներում, Սանգելաջում եւ իհարկէ, բացօթեայ` Քաղաքային թատրոնի շրջափակում: Փառատօնին կից, Սեպտ. 13-15-ը տեղի ունեցաւ նոյն թեմայով միջազգային 4-րդ սեմինարը, Քաղաքային թատրոնի համագումարների դահլիճում: Մասնակիցնրը աշխարհի 4 ծագերից էին, հեռաւոր Կուբայից ու Սիբիրից, Իտալիայից, Աւստրիայից…

Read more »

«Համայակ ջան» ներկայացման մասին` կեանքն ու ճառը

«Համայակ ջան» ներկայացման մասին` կեանքն ու ճառը

  ՌՈԲԵՐՏ ՍԱՖԱՐԵԱՆ     Օգոստոսի 14-16-ին, երեք գիշեր Թեհրանի «Հայ համալսարանականների ընդհանուր միութեան» Ն. Աղբալեան սրահում բեմադրւեց Սեդրակ Գոջամանեանի հեղինակած «Համայակ ջան» ներկայացումը: Եթէ առիթն ունեցել էք ներկայ լինելու թատրոնին, այսուհետեւ, երբ լսելու լինէք եղեռնի (ներողութիւն` ցեղասպանութեան) կամ   ազգային որեւէ ամեակին վերաբերող վերամբարձ ճառերից մէկը, կարող էք երեւակայել, թէ դա հաւանաբար ինչ պայմաններում է գրւել: Ի հարկէ, նպատակս ճիշտ, հարիւրին հարիւր տոկոս այն պայմանները չեն, որ նկարագրւել են «Համայակ ջան»-ում: Կարէնը կամ Վարուժը, Սեպուհը կամ Էդւարդը, Անդրանիկը կամ Ժոզէֆը, ով կարդում է բանաձեւը կամ արտասանում ճառը, դժւար թէ Համայակի նման ծուղակն ընկած լինի եւ իր «ներքին գործերի նախարարութիւն»-ում լինելու մասին…

Read more »

Իրանական ոչ նիւթական մշակոյթի գրանցւած արժէքներ

Իրանական ոչ նիւթական մշակոյթի գրանցւած արժէքներ

    Նովռուզ Նովռուզը իրանցիների Նոր տարին է եւ իր մէջ է պարունակում մի շարք ծէսեր եւ սովորոյթներ, այդ թւում իրանական յայտնի հաֆթսինի սփռոցը: Սակայն Նովռուզը տօնում են  ոչ անպայման որպէս Նոր տարի Միջին Ասիայի պարսկախօս եւ թրքախօս ժողովուրդները: Հին ժամանակներից արիական ցեղերին հասած ժառանգութիւն է:   Իրանական ռադիֆ երաժշտութիւն Ռադիֆ-ը իրանական դասական երաժշտութեան յօրինման եւ կատարման համակարգ է, որի օգնութեամբ Իրանի երաժշտութեան գեղարւեստական կառոյցները  սերնդէսերունդ եւ վարպետից աշակերտ փոխանցւում է: Դա հիմնականում ձեւաւորւել է Ղաջարների թագաւորութեան օրօք, սակայն դրա ակունքները հասնում է Սաֆաւիների շրջանին:   Ֆարս նահանգի գորգագործութիւն Իրանական Ֆարս նահանգի մեծ տարածքներում բնակւում են զանազան քոչւոր ցեղախըմբեր, որոնցից…

Read more »

Նովրուզը եւ հայերը

Նովրուզը եւ հայերը

  ԿՈԼՅԱ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ     Հազարամյակների ընթացքում, կապված երկնային լուսատուների շարժման հետ, առաջ են եկել օրացուցային տարբեր համակարգեր: Ներկայիս աշխարհի գրեթե բոլոր երկըրներում պաշտոնապես ընդունված է գրիգորյան օրացույցը, բացառությամբ Իրանի և մի քանի այլ երկրների: Իրանական օրացույցը հիմնված է արևադարձային տարվա վրա, տևում է 356 օր, 5 ժամ, 48 րոպե և 46 վայրկյան: Իրանում հարգի է նաև լուսնային օրացույցը, որի հիման վրա նշվում են իսլամական տոները: Իրանցիների համոզմամբ՝ գարունը տարվա առաջին եղանակն է, բնության զարթոնքը, առաջին ծիլերի տեսքով՝ նոր կյանքի խորհրդանիշը, ուստի գարնան սկիզբը տարվա առաջին օրն է, տարեգլուխը: Իրանցիների տարեմուտը կամ հիմնական տոնական օրը կոչվում է Նովրուզ. այն կազմված է…

Read more »