Մշակոյթ

Այց Մարմարայի խմբագրատուն

Այց Մարմարայի խմբագրատուն

    Իգնան ասել էր արդեն, որ «Մարմա-րայի» խմբագրատունը շատ մոտիկ է մեր պանդոկին: Եվ իսկապես, հազիվ էինք ընկել Իսթիղլալի վրա, որ նա թեքվեց դեպի աջ, մտավ փողոցի մեջ և մի քանի քայլ գնաց ու դարձյալ թեքվեց, բայց այս անգամ դեպի ձախ, որտեղ մի սալահատակած, զառիվեր փողոց էր: Երկու, թե երեք քայլ բարձրացանք և ահա նա կանգնեց ու ասաց. -Սա էլ խմբագրապետ՝ պարոն Ռոբերտ Հատտեճ-յանը «Մարմարայի» խմբագրատունը: Սովորեցի՞ր: Դե հիմա ինքդ կգաս: Տեղ հասնելու հենց առավոտը  հյուրանոցից ես զանգել էի «Մարմարայի»-ն: Նրանք ասացին, որ խմբագրապետ՝ պարոն Ռոբերտ Հատտեճյանը մի քանի օր է, որ խմբագրատուն չի գալիս, բայց վաղը կգա: Հիմա…

Read more »

Անգնահատելի երեւոյթ

Անգնահատելի երեւոյթ

    Վերջերս Հ.Մ. Արարատ Կ.-Ի Արվեստից միության նախաձեռնությամբ «Շանթ»  «Շանթիկ» թատերախմբի երիտասարդական բաժինը ներկայացրեց «Պաշ-տոնս է խռմփալ», «Վարկ ամուսնության համար», «Զոքանչիս աչքին թրխկացրի» և «Պապան մահա-ցավ» վոդիվիլները: Փաստը այն, որ այս ժամանակահատվածում մի շարք արվեստի նվիրյալներ այս ճգնաժամային պայմաններում և առանց որևէ ակնկալիքի ամիս-ներ աշխատում և փորձում  են կենդանի պահել հայ կենդանի արվեստի այն հատվածը, որը կոչվում է թատրոն. մի բան, որ ինքնին արժանի է ամենաբարձր գնահատանքի: Ցավոք սրտի այսօր աշխատում են տարբեր ձեռնարկներ և ես կասեի արվեստամերժ և ընդամենը մեծ նյութական շահեր ակնկալող ձեռնարկներ կամ թե ակամա գործում են ի դեմ կենդանի արվեստների, որոնց շարքում է թատրոնը: Իրականության…

Read more »

Արա Գյուլեր՝ լուսանկարչութեան հրաշագործ վարպետը

Արա Գյուլեր՝ լուսանկարչութեան հրաշագործ վարպետը

    Իգնայի հետ ես ծանոթացել եմ տարիներ առաջ Երևանում, Չարենցի հարյուրամյակի տոնակատարություններին: Հեռավորությունն ու տարածությունը չեն ազդել մեր գրչեղբայրության վրա և հիմա, որ ես տիկնոջս և աղջկաս՝ դոկտ. Գեղանի Գալստանյանի հետ Ստամբուլում եմ, հին բարեկամների նման, խորապես կարոտած հանդիպում ենք իրար և վերածնված բարեկամության հովանու ներքո քայլում ենք Հայոց պատմության ամենանշանավոր հետքերով՝ Ստամբուլի փողոցներով:  Իգնան մեզ Իսթիղլալ պողոտայով դեպի Tunel է առաջնորդում: Ամեն մի քայլափոխին նա մի նորություն ունի ցույց տալու, հետաքրքիր մի դեպք ու երևույթ ունի մեզ պատմելու: Փողոցի ծայրամասում կանգնում է մի չորս, թե հինգ հարկանի շենքի առջև և պատմում. -Եղիշե Չարենցը մի անգամ եղել է Պոլսում…

Read more »

Սուրբ թարգմանչաց տոն

Սուրբ թարգմանչաց տոն

    Ամբողջական անվանումն է՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց, Հայ ժողովրդի ազգային-եկեղեցական ամենանշանավոր տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։ Այս օրը Հայաստանում նշանավորվում է նաև Ուխտագնացությամբ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Արևածագից մինչև արևամուտ դպրոցների աշակերտությունը, ուսուցիչների ուղեկցությամբ խումբ –  խումբ այցելում են Օշական, այն գյուղը,…

Read more »

Մարկոս Գրիգորյանը եւ գորգարվեստը

Մարկոս Գրիգորյանը եւ գորգարվեստը

      15 Սեպտեմբեր 2015 Հեղինակ՝ Աստղիկ Ամիրբեկյան 0 մեկնաբանում 240 դիտում Բաժիններ: ԿԵՐՊԱՐՎԵՍՏ   Հայկական և իրանական արվեստում իր ուրույն տեղն ունի Մարկոս Գրիգորյանը ում անունը հա-մաշխարհային արվեստում կապվում է հիմնականում հողանկարչության հետ: Բացի նկարչական գործու-նեությունից, նա անդրադարձել է նաև հայկական գորգերին, սկսել բացահայտել այն 1958 թվականից` իր արվեստանոցի հաստոցի միջոցով, որը նվեր էր ստացել թեհրանցի վարպետներից: Մարկոսը ստեղծել է բազմաթիվ գորգանկարներ, որոնք շատ արխայիկ են, ազատ տեղադրված տարածության մեջ` տարբեր արևելյան գորգերի հարդարման սկզբունքից. էսքիզներում գեղանկարչական ռիթմ կա, նրանցում գրաֆիկական գիծն ու գունային համադրությունները ամբողջական գեղարվեստական կերպար են ստեղծում: Զարդանկարները կազմված են հիմնականում երկրաչափական ոճավորում ստացած այծապատկերներից,…

Read more »