Մշակոյթ

Կենսագրություն՝ Ժան Գառզու

Կենսագրություն՝ Ժան Գառզու

    Ծնվել է 1907 թվականի հունվարի 1-ին, Հալեպում, (Սիրիա), վախճանվել՝ Փարիզում, 2000 թվականի օգոստոսի 12-ին։ 1918 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս։ Կրթություն է ստացել Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924 թը-վականին կրթաթոշակի շնորհիվ ուսումը շարունակել է Փարիզում։ 1929 թվականին ավարտել է Փարիզի ճարտարապետական դպրոցը, միաժամանակ հաճախել է Մոն-պառնասի Գրան Շոմիեր ակադեմիան։ 1929-ին ֆրանսացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պարտեզները» նկարը արժանացել է մրցանակի։ 1929-ից սկսած մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին։ 1938-ին ստացել է Սուրբ Ֆրանսուա Ասիզեցու անվան մրցանակ։ Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1930-1940-ական թվականներին Գառզուի գործերը ցուցադրվել են «Գերանկախների», «Անկախների» և «Աշնանային»…

Read more »

Էդւարդ Աւագեան՝ Իրանի առաջին սինէման

Էդւարդ Աւագեան՝ Իրանի առաջին սինէման

    1900 թւականին (1279 թ.), Իրանի առաջին կինոն այսօրւայ (արդիական) ձե- ւով, «Սինեմա Սոլի» անւամբ կառուցւեց Թաւրիզի «Փասաժ» թաղամասում, կաթոլիկների միջոցով: Սոյն սինեման 100 հոգանոց էր, որտեղ օրւայ ընթացքին մէկ անգամ ֆիլմ էր ցուցադրւում, բայց դժբախտաբար նոր Ֆիլմերի հասանելի չլինելու պատճառով, բացումից 16 տարի յետոյ փակւեց: Ապա Էմիլ Սորքոֆը եւ Առնոլդ ժաքոբսոնը, որոնք Ռուսաստանի մեծահարուստնե¬րից էին համարւում, Ռուսաստանի կառավարութեան փոփոխութիւնից յետոյ ժամանեցին Իրան եւ հիմնեցին «Սինեմա Մայաք»-ը: Իրականութեան մէջ, հայերը մեծ դեր են ունեցել Իրանի մանաւանդ Թաւրիզի կինօարւեստում ինչպէս «Ասիա» եւ «Քրիսթալ» սինեմաների հիմնւելը յաջորդ տա-րիներում: Սկզբում սինե-ման շատ ընդունւած չէր, բայց Թաւրիզում սինեմաների թիւը շատանալով սոյն արւեստը իր…

Read more »

Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգիս

  «Հայոց Տոներ» գրքից     Տատը, դիմելով Անուշին, ասաց. -Շուտով Սուրբ Սարգսի տոնն է մոտենում, բոլորին կանչի’ր, պապին էլ, նա շատ լավ պատմություններ գիտի Սուրբ Սարգսի մասին: Պատմություններ լսելու ակնկալիքով  երեխանե-րը հավաքվեցին և պապին խնդրեցին պատմել Սուրբ Սարգսի մասին: -Տոնը երիտասարդական է, – այսպես սկսեց իր խոսքը պապը և շարունակեց, այն նվիրված է ժողովրդի կողմից սիրված Սուրբ Սարգսին, որն իր բազմաթիվ քաջագործություններով հերոսացել է, լեգենդ դարձել: Ջահելների համար նա հույսի, հավատի, սիրո և ամուսնության խորհրդանիշ է: Ժողովրդի պատկերացմամբ` Սարգիսը զորավարի տեսքով մի սուրբ է, որն  իր սպիտակաբաշ ձին հեծած, սլանում է ամպերով, օգնության հասնում նեղության մեջ գտնվողնե-րին, ազատում վտանգի…

Read more »

Ավետիս Խաչատրյան՝ նկարիչը որ երազում էր ծաղրածու դառնալ

Ավետիս Խաչատրյան՝ նկարիչը որ երազում էր ծաղրածու դառնալ

  ՄԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ     Գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանի արվես-տանոցն ու բնակության տարածքը միաձուլված են: Կոկիկ արվեստանոցում դեռևս կիսատ նը-կարն է՝ նատյուրմորտ, վրձինները կողք կողքի հավասարաչափ շարք են կազմել: Արվեստանոցից նոր վերանորոգման հոտն է գալիս: Խաչա-տըրյանների ընտանիքում երեք նկարիչ կա՝ Ավետիսի հայրը՝ Սերգեյ Խաչատրյանը (հայտնի է Սերխաչ անունով), եղբայրը՝ Աբգարը, և ինքը: Ավետիսի նկարների հերոսները խոշոր ու տխուր աչքերով են: 10 տարի առաջվա նկարներում նրանց դեմքերը հստակ արտահայտված չեն, ինչպես հիմա: Ու չնայած դրան՝ դեմքերն արտահայտում են կարծես նույն տխրությունը: Ավետիսն իր ստեղծած աշխարհը հեքիաթ է անվանում: Նրա որոշ նկարների մեջ աղմուկ կա, որն աստիճանաբար վերածվում է լռության: Հետզհետե այդ լռությունը…

Read more »

Էդուարդ Իսաբեկյան

Էդուարդ Իսաբեկյան

    Էդուարդ Իսաբեկյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի վառ ներկայացուցիչ-ներից է: Մեծ է նրա ներդրումն ու վաստակը հայ գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառում: Մեծանուն վարպետը ծնվել է 1914թ. նոյեմբերի 8-ին Իգդիրում, իսկ հետագայում տեղափոխվել է Երևան: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի «Գեղարդ» տեխնիկումում (1927-31 թթ.), որտեղ նրան դասավանդել են Սեդրակ Առաքելյանը, Գոհար Ֆերմանյանը, Սուրեն Ստեփանյանը: Ուսումն ավարտելուց հետո տարբեր թերթերում աշխատել է որպես նկարիչ («Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Սովետական Հայաստան» և այլն): 1935-1941թթ. սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում, (Մհեր Իսաբեկյանը գտնում է, որ երիտասարդ նկարչի կյանքում նման վճռական ընտրության համար էական դեր է խաղացել էքսկուրսիան դեպի Լենինգրադ, որտեղ ցնցվել է…

Read more »