Մշակոյթ

Երբ խավարին նետվեց ժանյակե մի ձեռնոց

Երբ խավարին նետվեց ժանյակե մի ձեռնոց

«Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել»  Ջոնաթան Սվիֆթ      «Նա տեսնում է ավելին, քան շատերը» վերնագրով էր սկսվում կյանքի լուսավոր ու մութ երեսներին շիտակ, իր հոգու լույսով նայող արտիստուհու, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի երիտասարդ դերասանուհի Արմինե Մացակյանի մասին պատմող հոդվածս, որի առիթը դարձավ իր տեսակի մեջ բացառիկ այս արտիստուհու հետ նրա «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» մոնո ներկայացումը… Լուսավոր մարդ է Արմինեն, ներքին բոցով ու կանացի նուրբ հմայքով օժտված բեմի նվիրյալ քրմուհին, ում աղոթքը, սերն ու փրկության լույսը թատրոն ասված մոգական գոյության մեջ է, որտեղ նրա ամեն մի քայլը, շարժումն ու հաճախ ինքնամոռաց խաղը անգամ իր կամքից…

Read more »

Քարե լռության ձայնն ու գաղտնագրությունը …

Քարե լռության ձայնն ու գաղտնագրությունը …

Արմինե Մելիք- Իսրայելյան                                                         Նրա արվեստի ձայնը մի իրական  լռության սիմֆոնիա է, քարե, հուժկու, տաք ու բարի մի երգ՝ ուր հանգ ու հնչյունները ժայռապատկերներն ու սեպագրերն են, տիեզերքի ու գիտության առեղծվածների շշուկները իրենց մեջ պարփակած… Վիշապաքարից մինչ սրբաօծված խաչքար ու սրբազան պատերազմի սուր–խաչերը, մոնումենտալ քանդակի ու սյուրռեա-լիստական ոճին բնորոշ, բայց և բարի հումորով մանրաքանդակները Իսահակ Ապրեյանի մուրճի ու բրիչի հիշողության մեջ ամրագրված են կարծես ու զարկը ասելիք է ծնում… Ամեն ինչ քանդակագործի համբերատար…

Read more »

Նոր Ջուղայի «առաջին» առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոսը և նրա «նորահայտ» տապանաքարը

Նոր Ջուղայի «առաջին» առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոսը և նրա «նորահայտ» տապանաքարը

Նիկիտ Միրզայանց     Առաջնորդի մասին մանրամասն տեղեկություններ չեն պահպանվել: Նոր Ջուղայի պատմագիր Հարություն Տեր-Հովհանյանը շատ համառոտ հիշատակում է(1), որ 1604 թ. հայերի մեծ գաղթի ժամանակ Հին Ջուղայի առաջնորդը եղել է Մեսրոպը, որը գաղթականների հետ միասին հաստատվել է Ն. Ջուղայում և առնվազն մինչև 1613 թվականը շարունակել է իր հոգևոր պարտականությունը: Նկատենք, որ ժամանակի հայկական և արևմտյան  աղբյուրները չեն հաստատում   Տեր-Հովհանյանի տեսակետը: Ամենահին աղբյուրը, որ մատնանշում է Մեսրոպին որպես Ն. Ջուղայի առաջնորդ, պատկանում է մի ձեռագիր մատյանի, որ գրվել է 1608 թ. Ն. Ջուղայում(1), մի այլ հիշատակություն ասում է, որ մինչև 1602 թվականը Հին Ջուղայի առաջնորդն էր Հովսեփ անունով մի…

Read more »

Նոր Ջուղայում մեկնարկեց թատրոնի հոբելյանական տարին

Նոր Ջուղայում մեկնարկեց թատրոնի հոբելյանական տարին

Ն.Ջուղայի Ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տերյան» սրահում Դեկտ.8 –ին Հայաստանի «Օազիս»մնջախաղային թատերախումբը ներկա-յացրեց Շեքսպիրի «Լիր Արքա»պիեսը Ռոբերթ Ծատուրյանի բեմադրությամբ:Այս ձեռնարկը նը-վիրված էր Ն.Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամյակին, բայց որպես նախամուտք 2017 թվականի հոբելյանին: Նախքան ներկայացումը հոբելյանական հանձնախմբի անունից ելույթ ունեցավ պրն. Ն. Միրզայանցը,նա  հայտարարեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեն 1988 թ.դեկտ.7-ի Հայաստանի ահավոր երկրաշարժից զոհված 25000 հայերի հիշատակը: Նա իր ելույթում դրվատանքի խոսք ասաց պրն.Անդրանիկ Խեչումյանի հասցեին, ով արժանացել է Հայաստանի գրողների միության «Կանթեղ»մրցանակին և իր ներկայությամբ սի-րահոժար կամքով քուլիսների հետևում օգնում է «Օազիս» թատերախմբին: Նա իր ելույթում այսպես բնութագրեց օրվա առիթը-.«…Բայց ինչ-քա՜ն հետաքրքիր զուգադիպություն, նկատենք, որ սրահի անվան և մեր թատրոնի…

Read more »

ԽՈՍՏՈՒՄ

ԽՈՍՏՈՒՄ

  Թարգմանեց և համադրեց՝ Ալիս Խոդավերդյան     Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացավ սեպտեմբերի 11-ին, Տորոնտոյի միջազգային փառատոնի շրջանակներում: Ֆիլմի թրեյլերը 2 օրում 1000000 առցանց դիտումներ  ունեցավ: Ստորև ներկայացնում ենք Թերի Ջորջի մամուլին տված հարցազրույցը: Հինգշաբթի սեպտեմբերի 8-ի հրապարակված հարցազրույցում կինոռեժիսոր Թերի Ջորջը խոսել է իր վերջին ֆիլմի՝ այս տարվա Տորոնտոյի ամենասպասված  վերնագիր՝  «Խոստում»-ի կապակցությամբ, ֆիլմ, որ հայկական Եղեռնը դիտում է նոր հայացքով և այն կարող է  բանավեճի առիթ դարձնել։ 2004-ին դրական քննադատություների արժանացած Թերի Ջորջ-ի « Ռուանդա հյուրանոց»-ը որի թեման՝ անկոտրում խիզախությունն է մարդու վայրագության դեմ, լավագույն  սցենարի և դերասաններ՝ Դոն Շիդլ և Սոֆի Օկոնոդոյի…

Read more »