Մշակոյթ

,,Գիրք Ծաղկանց,,

,,Գիրք Ծաղկանց,,

ԲԵՐՍԱԲԷ ՎԱՐԴԱՆԵԱՆ   Դերենիկ Դեմիրճեանի ստեղծագործութեան հետքերով  Միջնադարեան շրջանում մարդկանց մտածողութիւնը սահմանափակ է եղել, նրանք կարճ մտածողութիւն են ունեցել և կարծես թէ չէին էլ ուզում զարգացնել իրենց միտքը. անգամ ոչնչացնում և խեղդում էին այն մարդկանց, որոնց մտքի թռիչքները գնում էր դէպի հեռուները, ովքեր ուժեղ երևակայութեամբ կարողանում էին մեկնաբանել ամէն ինչ. նրանց մեկուսացնում էին և ի վերջոյ մոռացւում էին հասարակութեան մէջ: «Գիրք ծաղկանց»-ի հերոսները այդ շրջանի մարդկանցից էին, որոնք ապրել են այդ միջավայրում: Այդ խաւարի մէջ ի յայտ է եկել մի պատանի Զւարթ անունով, որին ուղարկում են վանք կրօնական մարդ դառնալու, քանի որ նա ունէր բանաստեղծական շնորհք և ուժեղ երևակայութիւն, որոնք…

Read more »

ՆԱԶԱՐ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ

ՆԱԶԱՐ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ

ՇԱՐԻՍ ՄԵԼՔՈՄ ԱԲԳԱՐ         Իրանահայ վաստակաւոր ուսուցիչ, հմուտ գրաշար, սրբագրիչ, աւելի քան 50 տարիների աշխատանքային և ստեղծագործական վաստակով հարուստ, խոնարհ արձակագիր, Իրանահայ և Հայաստանի գրողների միութեան անդամ՝ Նազար Շահվերդեանը ծնւել է 1936 թւականին՝ Իրանի Բուրւարի գաւառի Շափուրաբադ կամ տեղի բար-բառով Շաւրաւա գիւղում:      Նախնական կրթութիւնն ստացել է գիւղի վարժատանը՝ վարժապետ Սարգսի մօտ, իսկ երբ ընտանիքով փոխադրւում են Թեհրան՝ շարունակում է իր ուսումը Հայոց «Դանայի» և «Քուշեշ-Դաւթեան» ազգ. դպրոցներում:      Նազար Շահվերդեանը նիւթական ծանր պայմանների հետևանքով ստիպւած է լինում թողնել ուսումը, սակայն նոյն դպրոցի դասաւանդող ուսուցիչ և բանաստեղծ՝ Ոստանիկը օգնութեան է հասնում և նա որպէս իր սանը կարողանում է…

Read more »

Սուրբ Ստեփանոս Նախավկայ` «Աստծոյ նորոգւող տունը»

Սուրբ Ստեփանոս Նախավկայ` «Աստծոյ նորոգւող տունը»

Անդրանիկ Սիմոնյան Անդրանիկ Խեչումյան   Ժամը 6-ն է: Դուրս ենք գալիս: Ռեզան աստիճանների վրայ` մուտքի մօտ սպասում է: Ժպտադէմ այդ տղայի արտայայտութիւնը յուսադրող է: Ճիշտ է լուսադէմին ենք քնել, բայց առաւօտւայ ցնցուղը վերակենդանացնող յատկութիւն ունի: Դրան գումարւում է նաև այն խանդավառութիւնը, որ մեր վաղ արթնացումի բուն պատճառն է` մեկնել Ս.Ստեփանոսի վանք: Հիմա էլ Ռեզան իր ներկայութեամբ ու ժպիտով հաւաստում է, որ զուր յոյսեր չենք փայփայել: Ժամը 6.15 րոպէին արդէն Թաւրիզը թողել ենք: «Եքա դուքան»-ի թաղը  Թաւրիզի վերջն է, յետոյ ճանապարհն է` գեղեցիկ ու գերող: Վաղորդեան զով զեփիւռը դէմք է շոյում, դեռ օրւայ տօթից ոչ մի լուր չկայ և աւտօն առաջ…

Read more »

Վերացականի շոշափելի ներկայությունը        

Վերացականի շոշափելի ներկայությունը        

Հարցազրույցը՝ Արմինե Մելիք-Իսրայելյանի         …Վերացականի տիրույթներից դեպի իրականության շոշափելի տեսադաշտ են հայտնվում երևակայության գոյատիրույթում ապրող մտքերն ու դառնում արվեստի գեղեցիկ ու առաջին հայացքից անսովոր, իրենց ձևաչափերի մեջ ազատ ու տարածական, բովանդակությամբ՝ հաճախ էմոցիոնալ-վերացական, ոճով՝ խիստ էթնոազգային ու բնապաշտական ստեղծագործություններ՝ ընդգծուն ու անշփոթելի… Անտոնյո Գաուդիի ոճն ու ստեղծագործական ոգին, մի նոր ասելիքի սկիզբ դարձան նրա արվեստի շնչով հմայված հայուհու համար, ում բնավորության ներքին կարծրությունն ու ինքնամփոփ էության նույնքան ինքնատիպ բացահայտումը խոսեց հենց իր՝ դիզայներ, զարդագործ Սոնա Գրիգորյանի մասին… Պոլիմերային կավով ստեղծագործող Սոնան հայկական զարդանախշի, խաչքարի ու մանրանկարի նրբությունները ներմուծելով զարդարվեստ մի նոր էթնո-զարդի հիմնադիր հեղինակ է հանդես գալիս այսօր… …

Read more »

Ազգայինը որպես ապրելաոճ  ու ներկայանալի այցեքարտ…     

Ազգայինը որպես ապրելաոճ  ու ներկայանալի այցեքարտ…     

Արմինե Մելիք-Իսրայելյան        Այս սկզբունքներով է թերևս երիտասարդ ստեղծագործող, երաժիշտ, տիկնիկագործ Մարինե Սարգսյանը առաջնորդվում, համեստ ու գեղեցիկ իր ներաշխարհը պարուրելով հայկական մեղեդիների, շարականների քաղցրահունչ ներկայությամբ, որոնք կարծես սնում են նրա միտքը, ճանապարհ բացելով ստեղծագործական նոր քայլերի համար… Ջանգյուլումի, Զատկական տոնի, Տրնդեզի ու Կաղանդի, հայկական, ազգային, տոնական բոլոր տեսակի առիթների համար գեղեցիկ նվեր ու զարդարանք են նրա ձեռքերով պատրաստված,  հայկական տարազներով, բազմատեսակ տիկնիկները, որոնց նայելիս ան-գամ գույների ջերմություն ու քաղցրություն ես զգում, ասես կերպարների մի ողջ հանդես, մի փոքրիկ, խայտաբղետ ամբոխ  շրջապատում է քեզ ու անկարող ես դառնում աչքդ կտրել այդ չարաճճիորեն ժպտացող հարսիկների հեզիկնազիկ հայացքներից, իսկ քաջնազարյան, փափախավոր…

Read more »