Մշակոյթ

Ո՞րն է հայերէն առաջին գիրքը` «Պարզատումար»-ը թէ՞ «Ուրբաթագիրք»-ը

Ո՞րն է հայերէն առաջին գիրքը` «Պարզատումար»-ը թէ՞ «Ուրբաթագիրք»-ը

    Հայ հնագոյն հրատարակութիւններից բանասիրութեան մէջ առաջինը յիշատակւել է «Աղթարք»-ը 1865 թ, Ղ. Ալիշանի կողմից («Բազմավէպ», 1865, էջ 221): Այնուհետեւ, Գ. Զարբհանալեանը իր «Հայկ. մատ.» մէջ նկարագրել է «Աղթարք»-ը եւ «Ուրբաթագիրք»-ը (վերջինս «Կիպրիանոս» վերնագրով): «Ուրբաթագրքի» մասին գրւած է, «Անթուական ամենահին տպագրութիւն, առանց նշանակութեան տեղւոյ, քաղաքի եւ հրատարակչի»: Առաջին անգամ Գ. Գովրիկեանը 1889թ. նկարագրելով Յակոբ Մեղապարտի «Պարզատումար»-ը, նրա տը-պագրութեան թւականը համարեց 1512¬ը յենւելով բնագրի սկզբում նշւած օրացուցային 961 թւականի վրայ («Հանդէս ամս.», 1889, էջ 209-212): Գ. Գալեմքեարեանը, ամփոփելով հնագոյն հրատարակութիւնների մասին եղած նիւթերը, ամենահին հրատարակութիւնը համարեց «Պարզատումար»-ն այն նկատառումով, որ «Ուրբաթագիրք»-ն սկսւում է զարդագըրով, իսկ «Պարզատումար»-ը սովորական երկաթագրով («Հանդէս ամս.»,…

Read more »

Նոր Ջուղայի թատրոնի հետքերով

Նոր Ջուղայի թատրոնի հետքերով

  Գրիգոր Յ. Դաւթեան  (1924-1955)   Նիկիտ Միրզայեանց     Գրիգոր Դաւթեանի հայրը՝ Յովսէփը, եղել է Ն. Ջուղայի ազնւական տոհմից սերած, Դաւիթ Քալանթար (Քադխուդա)-ի տղան, իսկ ինքը զաւակն է Յովսէփի, երբ նա իր պատկառելի տարիքում պսակւում է իր երկրորդ կնոջ` Հայքնուշի հետ: Գրիգորի խորթ եղբայրները եղել են՝ Դաւիթը (բժիշկ Վիենայում), Եղիան(1), Գեւորգը եւ դոկտ. Հարմիկ Դաւթեանը(2) : Գրիգորը ծնւել է Ն.Ջուղայում 1924 թ., հէնց փոքր տարիքից սիրել է դերասանական արւեստը եւ երաժշտութիւնը, տաղանդաշատ այս տղան ծնւած օրից տառապել է սիրտանօթային հիւանդութիւնից, բայց այնուամենայնիւ իր տաղանդով եւ ինքնաշխատութեամբ սովորել է նւագել բանջօ, մանդոլին եւ քլառինեթ: Աշխատել է որպէս ոսկերիչի աշակերտ եւ…

Read more »

Բախտիար Յովակիմեան` Հայ թատրոնի անխոնջ հետազոտող

Բախտիար Յովակիմեան` Հայ թատրոնի անխոնջ հետազոտող

  Բախտիար Յովակիմեանը Հայ թատրոնի ամենահետեւողական հետազօտողն է: Նա իր Ամբողջ կեանքը նւիրել է հայ թատրոնի զանազան ժամանակաշրջանների եւ հին ու նոր դէմքերի մասին տեղեկութիւններ հաւաքելու, յօդւածներ գրելու եւ գրքեր կազմելու դժւարին աշխատանքին:        1887 թւականին Թիֆլիսում լոյս է տեսել «Շեքսպիր եւ իւր Համլեթ ողբերգութեան աղբիւրն ու քննադատութիւնները» գիրքը Պետրոս Ադամեանի հեղինակութեամբ: Այդ գիրքը, ըստ Բախտիար Յովակիմեանի, հայերէնով լուրջ շեքսպիրագիտութեան սկիզբն է: Ուստի նա մի փոքրիկ գիրք է գրել այդ գրքի մասին, ուր ուսումնասիրում է Համլետ ողբերգութեան արձագանքներն ու գնահատականները եւ այդ առնչութեամբ այլ հարցեր, «որոնք կարող են օգտակար լինել Շեքսպիրի, Ադամեանի եւ հայ գրական-թատերական կեանքի պատմութեամբ հետաքրքրւողներին»:…

Read more »