Մշակոյթ

Իրանական ոչ նիւթական մշակոյթի գրանցւած արժէքներ

Իրանական ոչ նիւթական մշակոյթի գրանցւած արժէքներ

    Նովռուզ Նովռուզը իրանցիների Նոր տարին է եւ իր մէջ է պարունակում մի շարք ծէսեր եւ սովորոյթներ, այդ թւում իրանական յայտնի հաֆթսինի սփռոցը: Սակայն Նովռուզը տօնում են  ոչ անպայման որպէս Նոր տարի Միջին Ասիայի պարսկախօս եւ թրքախօս ժողովուրդները: Հին ժամանակներից արիական ցեղերին հասած ժառանգութիւն է:   Իրանական ռադիֆ երաժշտութիւն Ռադիֆ-ը իրանական դասական երաժշտութեան յօրինման եւ կատարման համակարգ է, որի օգնութեամբ Իրանի երաժշտութեան գեղարւեստական կառոյցները  սերնդէսերունդ եւ վարպետից աշակերտ փոխանցւում է: Դա հիմնականում ձեւաւորւել է Ղաջարների թագաւորութեան օրօք, սակայն դրա ակունքները հասնում է Սաֆաւիների շրջանին:   Ֆարս նահանգի գորգագործութիւն Իրանական Ֆարս նահանգի մեծ տարածքներում բնակւում են զանազան քոչւոր ցեղախըմբեր, որոնցից…

Read more »

Նովրուզը եւ հայերը

Նովրուզը եւ հայերը

  ԿՈԼՅԱ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ     Հազարամյակների ընթացքում, կապված երկնային լուսատուների շարժման հետ, առաջ են եկել օրացուցային տարբեր համակարգեր: Ներկայիս աշխարհի գրեթե բոլոր երկըրներում պաշտոնապես ընդունված է գրիգորյան օրացույցը, բացառությամբ Իրանի և մի քանի այլ երկրների: Իրանական օրացույցը հիմնված է արևադարձային տարվա վրա, տևում է 356 օր, 5 ժամ, 48 րոպե և 46 վայրկյան: Իրանում հարգի է նաև լուսնային օրացույցը, որի հիման վրա նշվում են իսլամական տոները: Իրանցիների համոզմամբ՝ գարունը տարվա առաջին եղանակն է, բնության զարթոնքը, առաջին ծիլերի տեսքով՝ նոր կյանքի խորհրդանիշը, ուստի գարնան սկիզբը տարվա առաջին օրն է, տարեգլուխը: Իրանցիների տարեմուտը կամ հիմնական տոնական օրը կոչվում է Նովրուզ. այն կազմված է…

Read more »

Արբի Յովհաննիսեանի «Թէ ինչպէս մօրս ասեղնագործ գոգնոցը կը սփռւի կեանքիս մէջ… » ֆիլմի ցուցադրութիւնը Թեհրանում

Արբի Յովհաննիսեանի «Թէ ինչպէս մօրս ասեղնագործ գոգնոցը կը սփռւի կեանքիս մէջ… » ֆիլմի  ցուցադրութիւնը Թեհրանում

    Շաբաթ Դեկտեմբերի 22-ին «Թէ ինչպէս մօրս ասեղնագործ գոգնոցը կը սփռւի կեանքիս մէջ… » ֆիլմը  ցուցադրւեց Թեհրանի Արտակ Մանուկեան թանգարանում: Ցուցադրութեանը ներկայ էին ԹՀԹ առաջնորդ արքեպիսկոպոս Տէր Սեպուհ Սարգսեանը, խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բէգլարեանը եւ Իրանի կինոյի եւ թատրոնի արւեստագէտներ եւ ֆիլմի հեղինակ` Արբի Յովհաննիսեանը: Ցուցադրութեան համար պատրաստւած յատուկ բրոշուրում կարդում ենք, թէ ֆիլմը «Շարադրւած է մի շարք պատահական դիպւածների համադրումով: Արշիլ Գորկին, Վազգէն Շուշանեանն ու Լեւոն Շանթը, իրենց երկերով եւ անհատական կեանքով բնորոշում են սփիւռքի մէջ արտայայտւած, հայ հոգու ստեղծագործական որոշակի  մի քանի երեւոյթներ: Նրանց երկերը, զանազան պատառիկներով մեզ են հաղորդում  քսաներորդ դարի առաջին յիսնամեակին ապրող հայ մարդու ներաշխարհը:…

Read more »

Հարցազրոյց Փարի Զանգանէի հետ

Հարցազրոյց Փարի Զանգանէի հետ

  ՙՍԱԹԻ՚-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՐԵՒԱՆՈՒՄ   Արմինէ Մելիք–Իսրայէլեան     Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ եւ Իրանի ՙՍաթի՚ բեռնափոխադրական ընկերութեան նախաձեռնութեամբ Երեւանի Առնօ Բաբաջանեան համերգասրահում հոկտեմբերի տասներկուսին տեղի ունեցաւ  Իրանի օպերային թատրոնի հանրայայտ երգչուհի, ՙԱշխարհի ոսկէ երգ՚ եւ ՙԲարի կամքի դեսպան՚ Փարի Զանգանէի եւ Իրանում յայտնի դաշնակահար, տաւղահար, Իրանի ՙՄեհրնաւա՚ երգչախմբի ղեկավար՝ Նազլի ԲախշայեշիՙԽաւարից այն կողմ…՚ բարեգործական համերգը՝ նւիրւած Հայաստանի տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց: Իր երաժշտական եւ հասարակական գործունէութեամբ ու իր կատարումներով յայտնի Իրանի հնչեղ ձայներից մէկի հետ հայ հանդիսականը առնչւեց ե ծանօթացաւ նրա արւեստի հասուն տարիքում: Համերգի արձագանքն ու անծանօթ երգչուհու հանդէպ ունեցած ջերմ ընդունելութիւնն ու հիացմունքը…

Read more »

Հայ գրաւոր մշակոյթի նոր շրջան

Հայ գրաւոր մշակոյթի նոր շրջան

  Արամ Բաբայեան     Այս տարի լրանում է հայ տպագրութեան ուղիղ 500 ամեակը։ 1512 թւականին, հեռաւոր Վենետիկ քաղաքում, լոյս տեսաւ հայերէն առաջին տպագիր գիրքը, որը կոչւում է «Պարզատումար»։ Օրացուցային տիպի ժողովրդական մի գիրք է այդ։ Գրքի տպագըրիչը Յակոբ Մեղապարտն էր, առաջին հայ տպագրիչը։ Այդքան վաղ ժամանակներում, Գուտենբերգի  գիւտից մօտ 55-60 տարի յետոյ, հայերէն տպագիր խօսքի երեւան գալը խոշոր երեւոյթ էր հայ կուլտուրայի պատմութեան մէջ։ Դրանով սկիզբ դրւեց Հայ ժողովրդի կուլտուրական կեանքի նոր դարաշրջանին։ Գիտենք, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ տառապել է օտարի լծի տակ։ Սակայն, առանձնապէս շատ ծանր է եղել նրա վիճակը վերջին հինգ դարերում՝ Թուրքիայի եւ Իրանի տիրապետութեան…

Read more »