Մշակոյթ

Սուրբ Ստեփանոս Նախավկայ` «Աստծոյ նորոգւող տունը»

Սուրբ Ստեփանոս Նախավկայ` «Աստծոյ նորոգւող տունը»

Անդրանիկ Սիմոնյան Անդրանիկ Խեչումյան   Ժամը 6-ն է: Դուրս ենք գալիս: Ռեզան աստիճանների վրայ` մուտքի մօտ սպասում է: Ժպտադէմ այդ տղայի արտայայտութիւնը յուսադրող է: Ճիշտ է լուսադէմին ենք քնել, բայց առաւօտւայ ցնցուղը վերակենդանացնող յատկութիւն ունի: Դրան գումարւում է նաև այն խանդավառութիւնը, որ մեր վաղ արթնացումի բուն պատճառն է` մեկնել Ս.Ստեփանոսի վանք: Հիմա էլ Ռեզան իր ներկայութեամբ ու ժպիտով հաւաստում է, որ զուր յոյսեր չենք փայփայել: Ժամը 6.15 րոպէին արդէն Թաւրիզը թողել ենք: «Եքա դուքան»-ի թաղը  Թաւրիզի վերջն է, յետոյ ճանապարհն է` գեղեցիկ ու գերող: Վաղորդեան զով զեփիւռը դէմք է շոյում, դեռ օրւայ տօթից ոչ մի լուր չկայ և աւտօն առաջ…

Read more »

Վերացականի շոշափելի ներկայությունը        

Վերացականի շոշափելի ներկայությունը        

Հարցազրույցը՝ Արմինե Մելիք-Իսրայելյանի         …Վերացականի տիրույթներից դեպի իրականության շոշափելի տեսադաշտ են հայտնվում երևակայության գոյատիրույթում ապրող մտքերն ու դառնում արվեստի գեղեցիկ ու առաջին հայացքից անսովոր, իրենց ձևաչափերի մեջ ազատ ու տարածական, բովանդակությամբ՝ հաճախ էմոցիոնալ-վերացական, ոճով՝ խիստ էթնոազգային ու բնապաշտական ստեղծագործություններ՝ ընդգծուն ու անշփոթելի… Անտոնյո Գաուդիի ոճն ու ստեղծագործական ոգին, մի նոր ասելիքի սկիզբ դարձան նրա արվեստի շնչով հմայված հայուհու համար, ում բնավորության ներքին կարծրությունն ու ինքնամփոփ էության նույնքան ինքնատիպ բացահայտումը խոսեց հենց իր՝ դիզայներ, զարդագործ Սոնա Գրիգորյանի մասին… Պոլիմերային կավով ստեղծագործող Սոնան հայկական զարդանախշի, խաչքարի ու մանրանկարի նրբությունները ներմուծելով զարդարվեստ մի նոր էթնո-զարդի հիմնադիր հեղինակ է հանդես գալիս այսօր… …

Read more »

Ազգայինը որպես ապրելաոճ  ու ներկայանալի այցեքարտ…     

Ազգայինը որպես ապրելաոճ  ու ներկայանալի այցեքարտ…     

Արմինե Մելիք-Իսրայելյան        Այս սկզբունքներով է թերևս երիտասարդ ստեղծագործող, երաժիշտ, տիկնիկագործ Մարինե Սարգսյանը առաջնորդվում, համեստ ու գեղեցիկ իր ներաշխարհը պարուրելով հայկական մեղեդիների, շարականների քաղցրահունչ ներկայությամբ, որոնք կարծես սնում են նրա միտքը, ճանապարհ բացելով ստեղծագործական նոր քայլերի համար… Ջանգյուլումի, Զատկական տոնի, Տրնդեզի ու Կաղանդի, հայկական, ազգային, տոնական բոլոր տեսակի առիթների համար գեղեցիկ նվեր ու զարդարանք են նրա ձեռքերով պատրաստված,  հայկական տարազներով, բազմատեսակ տիկնիկները, որոնց նայելիս ան-գամ գույների ջերմություն ու քաղցրություն ես զգում, ասես կերպարների մի ողջ հանդես, մի փոքրիկ, խայտաբղետ ամբոխ  շրջապատում է քեզ ու անկարող ես դառնում աչքդ կտրել այդ չարաճճիորեն ժպտացող հարսիկների հեզիկնազիկ հայացքներից, իսկ քաջնազարյան, փափախավոր…

Read more »

Երբ խավարին նետվեց ժանյակե մի ձեռնոց

Երբ խավարին նետվեց ժանյակե մի ձեռնոց

«Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել»  Ջոնաթան Սվիֆթ      «Նա տեսնում է ավելին, քան շատերը» վերնագրով էր սկսվում կյանքի լուսավոր ու մութ երեսներին շիտակ, իր հոգու լույսով նայող արտիստուհու, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի երիտասարդ դերասանուհի Արմինե Մացակյանի մասին պատմող հոդվածս, որի առիթը դարձավ իր տեսակի մեջ բացառիկ այս արտիստուհու հետ նրա «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» մոնո ներկայացումը… Լուսավոր մարդ է Արմինեն, ներքին բոցով ու կանացի նուրբ հմայքով օժտված բեմի նվիրյալ քրմուհին, ում աղոթքը, սերն ու փրկության լույսը թատրոն ասված մոգական գոյության մեջ է, որտեղ նրա ամեն մի քայլը, շարժումն ու հաճախ ինքնամոռաց խաղը անգամ իր կամքից…

Read more »

Քարե լռության ձայնն ու գաղտնագրությունը …

Քարե լռության ձայնն ու գաղտնագրությունը …

Արմինե Մելիք- Իսրայելյան                                                         Նրա արվեստի ձայնը մի իրական  լռության սիմֆոնիա է, քարե, հուժկու, տաք ու բարի մի երգ՝ ուր հանգ ու հնչյունները ժայռապատկերներն ու սեպագրերն են, տիեզերքի ու գիտության առեղծվածների շշուկները իրենց մեջ պարփակած… Վիշապաքարից մինչ սրբաօծված խաչքար ու սրբազան պատերազմի սուր–խաչերը, մոնումենտալ քանդակի ու սյուրռեա-լիստական ոճին բնորոշ, բայց և բարի հումորով մանրաքանդակները Իսահակ Ապրեյանի մուրճի ու բրիչի հիշողության մեջ ամրագրված են կարծես ու զարկը ասելիք է ծնում… Ամեն ինչ քանդակագործի համբերատար…

Read more »