Զանազան

Ընտանիքի նոր անդամի՞ էք սպասում

Ընտանիքի նոր անդամի՞ էք սպասում

  Լիա  Խաչիկեան     Երեխայ ունենալը զոյգերի կեանքում մեծ իրադարձութիւն է։ Ծնող դառնալու համար հարկաւոր է զոյգը պատրաստւած լինի թէ՛ ֆիզիոլոգիապէս, թէ՛ հոգեպէս։ Սա կարեւոր նախապայման է նորմալ յղիութեան եւ առողջ  մանկիկ ծնելու համար: Քանի որ առողջ մանուկը աճում է առողջ մօր եւ առողջ ընտանիքի գրկում, եթէ պատրաստւում էք երեխայ ունենալ, ապա ուշադիր վերանայէք ձեր ամուսնական յարաբերութիւնները, աշխատէք հարթել ընտանեկան խնդիրները եւ փոքրիկի համար պատրաստել ապահով եւ լարւածութիւնից հեռու, խաղաղ մի միջավայր։ Երբ դա պատահեց մեզ, մեծ խանդավառութեամբ սկսեցինք մեզ պատրաստել ընտանիքի նոր անդամին ընդունելու համար։ Այս «ընդունման» ինչպիսութեան վերաբերեալ ուսումնասիրեցինք տարբեր գրքեր եւ յօդւածներ, մասնակցեցինք դասարանների եւ սեմինարների,…

Read more »

Օլիմպիական խաղերը հնադարեան շրջանից մինչեւ այս օր

Օլիմպիական խաղերը հնադարեան շրջանից մինչեւ այս օր

  Արման Տ. Ստեփանեան     Օլիմպիական խաղերը, այսօր համարւում են աշխարհի մարզական ամենբարձր մակարդակի մրցութիւնները, որոնք տեղի են ունենում 4 տարին մէկ: Խաղերը բաժանւում են երկու խմբերի` ամառային եւ ձմեռային մարզաճիւղերի: Ամռանը որեւէ երկիր հիւրընկալում է տարբեր երկրներից ժամանած ամառային մարզիկներին, իսկ ձմռանը՝ նոյն գործն է անում ձմեռային խաղերի հիւրընկալ երկիրը: 20 եւ 21-րդ դարերի այս խաղերի զարգացումը ինքնին առաջացրել են տարբեր փոփոխութիւններ: Գրեթէ բոլորն էլ ծանօթ են այն իրականութեան հետ, որ այս մրցաշարի սկիզբը վերադառնում է շատ հին դարերին եւ հին Յունաստանին: Սկզբում այս մրցութիւնները կայանում էին միայն ամռանը, սակայն հետագային աւելացել են ձմեռային, ինչպէս նաեւ պատանեկան օլիմպիական…

Read more »

Օ՜ բնութիւն , օ՜ մայր…

Օ՜ բնութիւն , օ՜ մայր…

  ՄԱՅՐ ԲՆՈՒԹԻՒՆԸ, ՈՐԸ ՄԻԼԻՈՆԱՒՈՐ ՏԱՐԻՆԵՐ ՄԻՇՏ ԻՐ ԳՐԿՈՒՄ ՓԱՅՓԱՅԵԼ ՈՒ ԳՈՒՐԳՈՒՐԵԼ Է ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԻՆ, ԱՍԵՍ, ԱՅՍՕՐ ԶԱՅՐՈՅԹԻՑ ԿՐԱԿ Է ԹԱՓՈՒՄ ՆՐԱ ԳԼԽԻՆ     Վերջին տարիներին բնութեանը, բնական աղէտների ու ոչ բնական երեւոյթներին վերաբերող լուրերը օր-օրի աւելանում ու աննախադէպ են դառնում։ Խոշոր ու անժամանակ կարկուտների տարափից սկսած մինչեւ սարսափելի ցունամիներ ու նոյնիսկ անմեղ կետերի ու դելֆինների զանգւածային «ինքնասպանութիւններ»։ Իրօք, ահասարսուռ են այս կարգի լուրերը։ Մայր բնութիւնը, որը միլիոնաւոր տարիներ միշտ իր գրկում փայփայել ու գուրգուրել է մարդ արարածին, ասես, այսօր զայրոյթից կրակ է թափում նրա գլխին։ Աւելի խորը հետեւելով երկիր մոլորակի բնակլիմայական հետազօտութիւններին, զգում ես թէ ինչպէս մարդն իր…

Read more »