Զանազան

Կշիռը` 250 տոննա, երկարութիւնը` 50 մետր

Կշիռը` 250 տոննա, երկարութիւնը` 50 մետր

    Բեռնափոխադրութեան բնագաւառում ծանր եւ գերծանր բեռների փոխադըրութիւնը չափազանց մասնագիտական ոլորտ է: քանի հարիւր տոննա կշռող բեռների տեղափոխութիւնը երկրի յաճախ ոլորաշատ երթուղիներում պահանջում է երկար տարիների փորձառութիւն, բարձր տեխնոլոգիա եւ մեծ ֆինանսական ներդըրում: Այս ոլորտում Իրանի Սաթի ընկերութիւնը լաւագոյներից է: Վերջերս Սաթիի մասնագէտները կենտրոնական Իրանի Արաք քաղաքից չորս ծանրակշիռ աշտարակներ փոխադրեցին: Դըրանցից իւրաքանչիւրի կշիռը 250 տոննա էր, իսկ երկարութիւնը` 50 մետր: Դրանք արտադրել էր Ազարաբ ընկերութիւնը եւ պիտի փոխադրւէին Իրանի հարաւային շրջանում գործող «Փարս ջոնուբի» նախագծի համար, Ասալույէ արդիւնաբերկան շրջանի մօտ:     Հսկայ բեռները կրելու համար պահանջ-ւում էր 90 աւանցքանի բուժի: Նորմալ մեքենան Արաքից Ասալույէ գնալու համար պիտի…

Read more »

Հասարակական բռնութիւնը եւ լրատւամիջոցները

Հասարակական բռնութիւնը եւ լրատւամիջոցները

  Լրատւամիջոցների, յատկապէս հեռուստատեսութեան, կինոյի եւ նորերս ինտերնետի կապը հասարակութեան մէջ տեղի ունեցող բռնի յանցագործութիւնների հետ, միշտ էլ հետաքրքրել է հասարակագէտներին: Լրատւամիջոցները յաճախ մեղադրւել են, որ արձագանքելով քաղաքացիների բռնի արարքներին, օգնում են դրա տարածմանը: Իսկ կինօն, սերիալները եւ հանրամատչելի գրքերը քննադատւել են այն բանի համար, որ ոճրագործութիւնը ներկայացնում են հմայիչ կերպով եւ կամայ թէ ակամայ երիտասարդութեանը քաջալերում են յանցագործութեան ուղղութեամբ: Լրատւամիջոցների, ֆիլմերի ու սերիալների արտադրողները, իհարկէ, իրենց պաշտպանում են ասելով, որ իրենք միայն արտացոլում են հասարակութեան մէջ գոյութիւն ունեցող իրականութիւնը եւ ո’չ թէ ստեղծում այն: Վերջերս ինտերնետային կայքերը եւ սոցիալական ցանցերը եւս մեծ դեր են խաղում բռնի յանցագործական արարքների պատկերները…

Read more »

Հարցազրոյց Էլպիս Ֆերահեան մանկապարտէզի տեսչուհի` Այրինա Նորաւեանի հետ

Հարցազրոյց Էլպիս Ֆերահեան մանկապարտէզի տեսչուհի` Այրինա Նորաւեանի հետ

    Երբ թեհրանահայերի հետ խoսէք, կիմանաք, որ թէ իրենք  եւ թէ իրենց երեխաները, հագել են Քուշէշ մանկապարտէզի կարմիր, կապոյտ, դեղին եւ այլ խմբակների գունաւար համազգեստները: Այդ գոյնզգոյն խմբակներն ու գոգնոցները իրանահայերի յիշողութեան անբաժանելի մասն են կազմում: Քուշէշ մանկախարտէզը գտնւում է Թեհրանի «7 Թիր» հրապարակը «Բահար» Պողոտային միացնող փողովներից մէկում եւ այժմ իր հիմնադիր` Էլպիս Ֆերահեան (Քովանեանի) անունով կոչւում է «Էլպիս Ֆերահեան մանկապարտէզ»: Այս տարի մանկապարտէզը տօնում է իր հիմնադրման 70-ամեակը: Առիթը պատեհ համարելով հարցազրոյց ենք ունեցել մանկապարտէզի տեսչուհի` Այրինա Նորաւեանի հետ:   Քանի որ այս հարցազրոյցի առիթը ձեր մանկապարտէզի 70-ամեակն է, թոյլ տւէք սկսենք հէնց դրա պատմութիւնից: Խնդրում եմ…

Read more »

Ամէն բան բուսակերութեան մասին

Ամէն բան բուսակերութեան մասին

    Մսից եւ կենդանական ծագման այլ սննդատեսակներից հրաժարւողների թիւն աշխարհում օրըստօրէ աճում է, ինչը սննդաբանների եւ լայն հասարակութեան շրջանում իրարամերժ քննարկումների տեղիք է տալիս։ Արդիւնքում հարց է ծագում. «Միս ուտե՞լ, թէ՞ չուտել»:   Փիլիսոփայութի՞ւն, քմահաճութի՞ւն, թէ՞ ուշադըրութիւն սեփական առողջութեան նկատմամբ Տարբեր մեկնաբանութիւններ ունի «բուսակերութիւն» (լատիներէն vegetatio՝ բուսականութիւն բառից) բառը, եւ բոլորի իմաստը նոյնն է. մարդկային օրգանիզմի համար բնական է համարւում միայն բուսական ծագման սնունդը, իսկ կենդանական ծագում ունեցողը անթոյլատրելի երեւոյթ է, քանզի այն հետեւանք է կենդանու մահւան։ Բուսակերներին կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի։ Առաջին խմբի ներկայացուցիչները «վեգաններն» են, որոնք իրենց սննդակարգում խիստ սահմանափակումներ են մտցնում։ Վերջիններս իրենց…

Read more »

Իրանի 44-րդ համահայկական խաղերը

Իրանի 44-րդ համահայկական խաղերը

  Արման Տ.Ստեփանեան     Համահայկական խաղերը իրանահայ կեանքում համարւում են ամենակարեւոր մարզակակն իրադարձութիւնը: Այն մարզական մրցութիւնն է, որ իր մէջ է ընդգրկում Իրանի բոլոր հայկական գաղութները: Այսպիսով ամէն տարի ամռան վերջին շաբաթը բոլոր հայկական գաղութներից ժամանած մարզիկները, տարբեր մարզաճիւղերում մրցում են միմեանց հետ: Ընհակառակ Հայաստանում կայացող համահայկական մարզական խաղերը, որում մասնակցում են աշխարհի բոլոր կողմերից ժամանած հայ մարզիկ եւ մարզկուհիները ներկայացնելով իրենց քաղաքը, Իրանի համահայկական խաղերում կարգն այլ կերպ է: Այս մրցութիւններում իրանահայ գաղութի իւրաքանչիւր միութիւն իր մարզիկներն է ներկայացնում այս խաղերին: Մրցութիւնները համաձայն անցեալ տարիներին տեղի են ունենում Իրանի մայրաքաղաք` Թեհրանի ամենամեծ մարզամշակութային կազմակերպութեան մէջ` «Արարատ» մարզաւանում: Այս…

Read more »