Զանազան

Ժամանակակից լրատւամիջոցները եւ համաշխարհային տագնապը

Ժամանակակից լրատւամիջոցները եւ համաշխարհային տագնապը

  Ռ. ՍԱՖԱՐԵԱՆ     Վերջին տարիներին, ամէն օր, աշխարհի զանազան շրջաններում, ականատես ենք եղել քաղաքային ցոյցերի, պատերազմների, պայթիւնների եւ մարտական գործողութիւնների: Ականատես ենք լինում բառիս բուն իմաստով, քանի որ ժամանակակից լրատւամիջոցները այս դէպքերի պատկերները ցուցադրում են ողջ աշխարհի համար: Աշխարհի սովորական մարդը, երբէք այսօրւայ չափ, ձեռնհասութիւն չի ունեցել հազարաւոր կիլոմետրեր հեռու վայրերում տեղի ունեցող իրադարձութիւնների պատկերներին: Մի կողմից լուսանկարիչները մօտիկից հետեւում են հասարակական բողոքների դէպքերը ողջ աշխարհում, միւս կողմից  ռազմական գօտիներում տեղի ունեցող բռնութիւնները, որոնք մինչեւ վերջերս կատարւում էին թաքուն հասարակութիւնից, այժմ հէնց դրանց գործադրողների կողմից ցուցադրւում են «Իւթուպ»-ում եւ այլ սոցիալական ցանցերում: Արդիւնքում, հասարակ քաղաքացին, այսօր կարողանում է…

Read more »

Բոստոնի ահաբեկչութիւնը, լրատւամիջոցները եւ էթնիկ հարցը

Բոստոնի ահաբեկչութիւնը, լրատւամիջոցները եւ էթնիկ հարցը

    Ապրիլի 15-ին Միացեալ նահանգների Բոստոն քաղաքում կազմակերպւած էր միջազգային մարաթոն վազքի մրցութիւն, որին մասնակցում էին հազարաւոր մարդիկ` սկսնակներ (ամաթորներ), ինչպէս նաեւ պրոֆեսիոնալ (արհեստավարժ) մարզիկներ: Սակայն մասնակիցներից շատերի համար մրցութիւնը աւարտի չհասաւ: Երկու ահարկու պայթիւններից դղրդաց քաղաքը, սպանւեցին 3 մարդ, իսկ վիրաւորւեցին հարիւրաւորներ: Յառաջիկայ օրերում ոստիկանութիւնը պաշտօնապէս յայտարարում է ահաբեկչութիւնն իրականացնող կասկածեալների անունները` ազգութեամբ չեչեն երկու եղբայրներ` Թամերլան եւ Ջոհար Ցառնաեւները, որոնցից առաջինը` Թամերլանը մահացաւ ոստիկանութեան հետ փոխհրաձգութեան ժամանակ, իսկ Ջոհարը կալանաւորւել ու պարանոցի հրազէնային վնասւածքով հիւանդանոցում է գըտ-նըւում: Կրտսեր եղբայրը չի կարողանում խօսել եւ գիտակցութեան գալուց յետոյ գրաւոր ձեւով պատասխանել է ոստիկանութեան հարցերին: Ոստիկանութիւնը նրան հարցաքննում է, համագործակցողների,…

Read more »

Կշիռը` 250 տոննա, երկարութիւնը` 50 մետր

Կշիռը` 250 տոննա, երկարութիւնը` 50 մետր

    Բեռնափոխադրութեան բնագաւառում ծանր եւ գերծանր բեռների փոխադըրութիւնը չափազանց մասնագիտական ոլորտ է: քանի հարիւր տոննա կշռող բեռների տեղափոխութիւնը երկրի յաճախ ոլորաշատ երթուղիներում պահանջում է երկար տարիների փորձառութիւն, բարձր տեխնոլոգիա եւ մեծ ֆինանսական ներդըրում: Այս ոլորտում Իրանի Սաթի ընկերութիւնը լաւագոյներից է: Վերջերս Սաթիի մասնագէտները կենտրոնական Իրանի Արաք քաղաքից չորս ծանրակշիռ աշտարակներ փոխադրեցին: Դըրանցից իւրաքանչիւրի կշիռը 250 տոննա էր, իսկ երկարութիւնը` 50 մետր: Դրանք արտադրել էր Ազարաբ ընկերութիւնը եւ պիտի փոխադրւէին Իրանի հարաւային շրջանում գործող «Փարս ջոնուբի» նախագծի համար, Ասալույէ արդիւնաբերկան շրջանի մօտ:     Հսկայ բեռները կրելու համար պահանջ-ւում էր 90 աւանցքանի բուժի: Նորմալ մեքենան Արաքից Ասալույէ գնալու համար պիտի…

Read more »

Հասարակական բռնութիւնը եւ լրատւամիջոցները

Հասարակական բռնութիւնը եւ լրատւամիջոցները

  Լրատւամիջոցների, յատկապէս հեռուստատեսութեան, կինոյի եւ նորերս ինտերնետի կապը հասարակութեան մէջ տեղի ունեցող բռնի յանցագործութիւնների հետ, միշտ էլ հետաքրքրել է հասարակագէտներին: Լրատւամիջոցները յաճախ մեղադրւել են, որ արձագանքելով քաղաքացիների բռնի արարքներին, օգնում են դրա տարածմանը: Իսկ կինօն, սերիալները եւ հանրամատչելի գրքերը քննադատւել են այն բանի համար, որ ոճրագործութիւնը ներկայացնում են հմայիչ կերպով եւ կամայ թէ ակամայ երիտասարդութեանը քաջալերում են յանցագործութեան ուղղութեամբ: Լրատւամիջոցների, ֆիլմերի ու սերիալների արտադրողները, իհարկէ, իրենց պաշտպանում են ասելով, որ իրենք միայն արտացոլում են հասարակութեան մէջ գոյութիւն ունեցող իրականութիւնը եւ ո’չ թէ ստեղծում այն: Վերջերս ինտերնետային կայքերը եւ սոցիալական ցանցերը եւս մեծ դեր են խաղում բռնի յանցագործական արարքների պատկերները…

Read more »

Հարցազրոյց Էլպիս Ֆերահեան մանկապարտէզի տեսչուհի` Այրինա Նորաւեանի հետ

Հարցազրոյց Էլպիս Ֆերահեան մանկապարտէզի տեսչուհի` Այրինա Նորաւեանի հետ

    Երբ թեհրանահայերի հետ խoսէք, կիմանաք, որ թէ իրենք  եւ թէ իրենց երեխաները, հագել են Քուշէշ մանկապարտէզի կարմիր, կապոյտ, դեղին եւ այլ խմբակների գունաւար համազգեստները: Այդ գոյնզգոյն խմբակներն ու գոգնոցները իրանահայերի յիշողութեան անբաժանելի մասն են կազմում: Քուշէշ մանկախարտէզը գտնւում է Թեհրանի «7 Թիր» հրապարակը «Բահար» Պողոտային միացնող փողովներից մէկում եւ այժմ իր հիմնադիր` Էլպիս Ֆերահեան (Քովանեանի) անունով կոչւում է «Էլպիս Ֆերահեան մանկապարտէզ»: Այս տարի մանկապարտէզը տօնում է իր հիմնադրման 70-ամեակը: Առիթը պատեհ համարելով հարցազրոյց ենք ունեցել մանկապարտէզի տեսչուհի` Այրինա Նորաւեանի հետ:   Քանի որ այս հարցազրոյցի առիթը ձեր մանկապարտէզի 70-ամեակն է, թոյլ տւէք սկսենք հէնց դրա պատմութիւնից: Խնդրում եմ…

Read more »