Զանազան

Իրանը դատապարտեց Փարիզի ահաբեկչութիւնը, բայց նաեւ «Շառլի Էբդո»-ի արարքը

Իրանը դատապարտեց Փարիզի ահաբեկչութիւնը, բայց նաեւ «Շառլի Էբդո»-ի արարքը

    Իրանի արտգործնախարարութեան խոսնակ` Մարզիէ Աֆխամը դատապարտեց Փարիզի ահաբեկչական գրոհը, որի արդիւնքում սպանւեցին 13 հոգի: Նա յայտարարեց, որ նման բռնարարքներ անմեղ մարդկանց դէմ, դէմ է իսլամական ուսուցումներին: Նա միաժամանակ անընդունելի համարեց խօսքի ազատութեան անւան ներքոյ ծայրայեղութիւնները, կրօնական սրբութիւնների եւ դէմքերի նկատմամբ վիրաւորական եւ անյարգալից արարքները եւ դատապարտեց դրանք: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին եւս իր «Թուիթեր»-ի էջում գրեց հետեւեալը. «Մենք դատապարտում ենք բոլոր բռնարարքները, ծայրայեղութիւնները եւ ահաբեկչական ակտերը, դա լինի Պաղեստինում, Իրաքում, Սիրիայում թէ’ Լիբանանում, ինչպէս նաեւ Փարիզում թէ’ Ամերիկայում: «Շառլի Էբդո»-ի աշխատակիցների սպանութիւնեան յաջորդող այդ թերթի առաջին համարի վրայ իսլամի մարգարէի պատկերի տպագրութիւնը եւս վիճահարոյց դարձաւ ողջ աշխարհում: Իրանի…

Read more »

Կերէք առողջարար ուտելիքներ եւ յաղթէք քաղցկեղին

Կերէք առողջարար ուտելիքներ եւ յաղթէք քաղցկեղին

  Փիթեր Ջարեթ (Peter Jaret) Թարգմանեց՝ Լեւոն Ահարոնեանը AARP ԱՄՆ-ում հրատարակւող ամսագրից     քաղցկեղով տառապող 3-ից մէկը կարող է պաշտպանւել մարզանքի միջոցով,  պահպանելով իր մարմնի կշիռն ու կազմւածքը եւ ներկայանալ որպէս առողջ անձնաւորութիւն: Ստորեւ ներկայացնում ենք ամենաազդեցիկ Ու լաւորակ սննդամթերքներԸ ԵՒ ըմպելիքները   Խնձոր Խնձորն առնւազն պարունակում է քաղցկեղն արգելակող  երկու տեսակ նիւթեր: Խընձորը հաճելի բուրմունքով ու համեմունքով միրգ է: Խնձորն իր մէջ պարունակում է  ֆոնիկ թթու, որը միւս բաղադրամասերի հիտ միասին կարողանում է մարդու մարմնի բջիջները պահպանել քաղցկեղից: Դրանք կարողանում  են չարորակ քաղցկեղային ուռուցքը տեխնիկապէս նւազեցնել, նոյնիսկ կանխել քաղցկեղով վարակւած բջիջների զարգացումը, բաժանումը, տարածումն ու  աճը: Եթէ խնձորը ձեր սիրած…

Read more »

Սրտի կաթւա՞ծ, Բարձր խոլեստերի՞ն

Սրտի կաթւա՞ծ, Բարձր խոլեստերի՞ն

  ԲՐԱՅԵԱՆ ՎԱԼՇ ԹԱՐԳՄԱՆԵՑ` ԼԵՒՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆԸ     1977-ին, մի տարի յօդւածագրիս ծննդից առաջ, ԱՄՆ-ի Սենատի յանձնախումբը Ջորջ Մաքգաւեռնի նախագահութեամբ հրատարակեց  իր պատմական փաստաթուղթը «Սննդակարգային նպատակներ Միացեալ Նահանգների համար» (Dietary Goals for the United States) խորագրի ներքոյ: Այդ հրատարակութիւնը ամերիկացիներին  քաջալերում էր ուտել աւելի քիչ իւղալի կարմիր միս, հաւկիթ եւ կաթնեղէն, եւ դրանք փոխարինել մրգերից, բանջարեղէններից եւ յատկապէս ածխաջրատներից ստացւած կալորիաներով:   1980-ին այս իմաստութիւնն աւելի ձեւաւորւեց: ԱՄՆ-ի գիւղատնտեսութեան նախարարութիւնը հրատարակեց իր առաջին սննդակարգի ուղեցոյցը, որի հիմնական առաջարկներից էր խուսափել ամէն տեսակի խոլեստերինից եւ ճարպից: Ամերիկեան առողջապահութեան ինստիտուտը խորհուրդ էր տալիս 2 տարեկանից աւելի մեծ բոլոր ամերիկացիներին կրճատել ճարպերի գործածութիւնը: Նոյն…

Read more »

Հայ ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանի նոր հաջողությունը

Հայ ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանի նոր հաջողությունը

  Հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն արժանացել է այս տարվա Credit Suisse Young Artist Award-ի մրցանակին: Հայտարարությունն այս շաբաթավերջին արվել է Վիեննայում ժյուրիի կողմից, որը գլխավորում է Լյուցերնի փառատոնի գործադիր և գեղարվեստական ղեկավար Մայքլ Հեֆլիգերը այն բանից հետո, երբ Վիեննայի երաժշտական ընկերությունում հանդես են եկել բոլոր մասնակիցները, հաղորդել է Art Journal հանդեսը: Մրցանակը կազմում է 75 հազար շվեյցարական ֆրանկ (մոտ 82.300 դոլար ), որն այդ ոլորտում ամենաբարձր պարգևներից մեկն է, և համերգ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Գուստավո Դուդամել), որը կայանալու է այս տարվա սեպտեմբերի 13-ին: Սերգեյ Խաչատրյանը ծնվել է Երևանում։ 2000 թ. Ս. Խաչատրյանը արժանացել է Հելսինկիում Յան Սիբելիուսի անվան…

Read more »

Մեղուների խորհրդաւոր անհետացումը

Մեղուների խորհրդաւոր անհետացումը

  Մեր առօրեայ կեանքում հազիւ թէ նկատենք մեղուների ներկայութիւնը, սակայն նրանք մեծ դեր են խաղում մարդու կեանքում եւ նրանց սպառնացող վտանգն սպառնում է ողջ մարդկութեանը: Ամերիկեան Թայմ շաբաթաթերթը ընդարձակ յօդւածով անդրադարձել է մեղուների աննախադէպ ոչնչացման երեւոյթին, որը Ամերիկայում անել վիճակի մէջ է դրել գիտնականներին: Թարգմանաբար «Յոյս»-ի մի քանի համարում կը ներկայացնենք այս յօդւածը փոքր յապաւումներով:   Առանց մեղրամեղուի, աշխարհը շատ բան կը կորցնի   ԲՐԱՅԱՆ ՎԱԼՇ     Ապիս մելիֆերա կամ ինչպէս աւելի յայտնի է` արեւմտեան մեղրամեղու. ահա նրանից պիտի շնորհակալ լինենք մեր օրական կերակրելի պատառներից մէկի համար: Սկսած կենտրոնական Կալիֆոռնիայի նուշի այգիներից, ուր ամէն գարուն բիլիոնաւոր մեղուներ ողջ Միացեալ Նահանագների տարածքից…

Read more »