Զանազան

Շաքարախտի առաջիկայ ամենայաջող բուժման միջոցը

Շաքարախտի առաջիկայ ամենայաջող բուժման միջոցը

   Ալեքսանդր Սիֆֆերլի Քաղւած է «Թայմ» շաբաթաթերթի  2015 թւականի փետրւարի 9-ի համարից Թարգմանեց Լեւոն Ահարոնեանը     Նա  առաջին անգամ  24 ժամով հեռացել էր իր ծնողներից մի ամառային ճամբարի մասնակցելու,մի բան, որ բոլոր պատանիների համար ուրախալի և հաճելի ուղևորութիւն է: Բայց Դաւիթն առհասարակ զուրկ էր այդպիսի հաճոյքից, քանի որ նա էլ  առաջին կարգի շաքարախտից տառապող 1.250.000 ամերիկացիների նման պէտք է շարունակ իրենք իրենց շաքարը չափեն և հսկողութեան տակ առնեն: Եթէ արեան շաքարի չափը շատ է բարձրանում, ենթական սրտխառնոց է ունենում եւ անհրաժեշտ է ինքն իրեն ինսուլին սրսկի, իսկ եթէ արեան շաքարի չափը ցածր է լինում, այդ դէպքում նա ցնորւած վիճակ…

Read more »

Երկար ապրել, նաեւ լաւ ապրել

Երկար ապրել, նաեւ լաւ ապրել

  Թերթիս անցեալ համարում ներկայացրել էինք ամերիկացի մտաւորական Էզկիէլ Ջէյ Մանուէլի տեսակէտի այն մասին, թէ ինչու՞ 75-ից աւել ապրելը խելացի բան չէ: Սակայն այս հարցում եւս, կան զանազան տեսակէտներ: ՙԹայմ՚ շաբաթաթերթը իր համարներից 10-ից աւելի էջեր է յատկացրել այս հարցի վերաբերեալ յօդւածների, որոնցից մէկը ներկայացնում ենք ստորեւ: Յօդւածագիրը ներկայացնում է բժշկական գիտութիւնների ջանքերը մարդու կեանքը երկարացնելու համար ձեւեր գտնելու ուղղութեամբ, սակայն նա էլ համաձայն է, որ բուն մարտահրաւէրը ոչ թէ երկար ապրելն է, այլ երկար եւ միաժամանակ լաւ ապրելը:     Երկարակեցութիւն     Լաորա Լ. Քարսթենսէն Թարգմանեց Լեւոն Ահարոնեանը Քաղւած է «Թայմ» շաբաթաթերթի 2015 թւականի մարտ ամսի համարից  …

Read more »

Քա՞նի տարի ապրել

Քա՞նի տարի ապրել

  Վերջին հարիւրամեակում մարդու կեանքի սպասւող տեւողութիւնը արագօրէն բարձրացել է: 19-րդ դարի երկրորդ կէսին անգլիայում ծնւած մարդը կարող էր յոյս ունենալ ապրել 40 տարի, մինչդեռ մեր ժամանակի մարդու կեանքի սեւողութիւնը միջին հաշւով 85 տարի է: Այս աճը անկասկած բժշկութեան զարգացման եւ առողջապահական խնամքի բարելաւման արդիւնք է: Սակայն կեանքի տեւողութեան բարձրացմանը զուգահեռ առաջացել են նաեւ մի շարք մտային եւ ֆիզիկական անկարողութիւններ: Այժմ հարց է առաջացել, թէ՞ արդեօք խելացի գործ է ամէն գնով երկարացնել մարդու կեանքը, առանց հաշւի առնելու այն անհատական եւ հասարակական խնդիրները, որոնք առաջանում են դրա հետեւանքով: Այսպիսի տեսակէտ է յայտնում հետեւեալ յօդւածի հեղինակ` Էզքիէլ Ջէյ Էմանուէլը: Ստերեւ ներկայացւած գրութիւնը…

Read more »

Յօդաբորբի (արտրիտ) եւ նրա բուժումնենրի 4 եղանակները

Յօդաբորբի (արտրիտ) եւ նրա բուժումնենրի 4 եղանակները

  ԹՈՄ ՍԼԵՐ (Tom Slear) Թարգմանեց ԼԵՒՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆԸ     Ստեփան Բարրին չի կարող յիշել, որ վերջին 10 տարիներում մի անգամ տառապած չլինի գօտկատեղի եւ մէջքի ցաւից, եւ երբեմն այդ անհանգստութիւնն այն աստիճանի ողորմելի էր դարձնում իրեն, որ չէր կարողանում իր տնից քայլել դէպի Դաւիդսոն նաւահանգիստ՝ Մարիլանդ քաղաքում, որպէսզի օգտւի իր նաւակից: Նա 64 տարեկան հանգստի կոչւած դաստիարակ էր: Նա ճիշտ ժամանակին ընդունում էր  որոշւած դեղերն ու ջերմեռանդօրէն մարզումներ անում, բայց ոչ մի արդիւնք չէր ստանում: Բարրին տառապում էր արտրիտից  (osteoasthritis) եւ դա յաճախ էր տեղի ունենում, որն առաջ էր եկել ոսկրերի արանքի կռճիկների մաշւէլուց եւ ոսկրերի իրար քսւելուց: Ներկայումս ԱՄն-ում 27 միլիոն…

Read more »

Ծանր բեռնափոխադրութիւնների պատմականը Իրանում

Ծանր բեռնափոխադրութիւնների պատմականը Իրանում

  ԼԵՒՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆ     Մարդկային քաղաքակրթութեան սկզբից մի զբաղմունք, որը անհըրաժեշտ  ու նշանակալի է եղել մարդու ապրուստի եւ բարեկեցութեան համար, փոխադրութիւնն ու փոխադրամիջոցներն են: Մարդս իր ապրուստի կարիքները եւ արտադրանքը տեղափոխելու եւ գործերը  դիւրացնելու համար նախ անիւն ստեղծեց եւ ապա կենդանիներից օգտւեց տեղափոխութիւն կատարելու համար: Եւ այսպէս, ըստ մարդկանց ապրուստի մթնոլորտի, փոխադրամիջոցները եւս փոփոխութեան ենթարկւեցին: Ինչպէս՝ ծովային փոխադրութիւն, որի բերումով նաւաշինութիւնը զարգացաւ: Ցամաքային երթեւեկութեան համար օգտագործւեցին տարբեր տեսակի մեծ ու յարմարաւէտ սայլերից ու կառքերից, եւ այսպիսով առեւտուրն աշխուժացաւ տարբեր  քաղաքների, երկրների ու մինչեւիսկ մայրցամաքների միջեւ: Ստեղծւեցին առագաստանաւեր,  շոգենաւեր եւ այնուհետեւ երկաթուղի, իսկ ֆոսիլային վառելիքը գտնւելուց յետոյ նաւերում օգտագործւեց դիզելային վառելիքներ:…

Read more »