Զանազան

Այսպիսի դէպք չէինք տեսել ու լսել, իսկ հիմա կարդում ենք

Այսպիսի դէպք չէինք տեսել ու լսել, իսկ հիմա կարդում ենք

Լևոն Ահարոնեան   Աշխարհի անկիւններում զարմանալի դէպքեր են պատահում, որ մարդ լսելիս ուղղակի ցնցւում է: Այս պատմական և զարմանալի դէպքը պատահել է ԱՄՆ-ի Մասաչուսսետ նահանգում յօդւածագիր Ջեսի Հեմպէլի եղբօր հետ    Եղբայրս՝ Էւանը ծնւել էր իբրև իգական սեռին պատկանող մի անձ: Նրա սեռային փոփոխութիւնն սկսւեց 16 տարի առաջ և այդ ցանկութիւնը երբէք նրա մտքում չդադարեց: Անցեալ գարնանը նա ունեցաւ մի երեխայ: Եղբայրս աշխատում էր Մասաչուսսետ նահանգի Քեմբրիջ քաղաքում մի բացօթեայ աշխատավայրում՝ դեղորայքի ուսումնասիրութեան մի կլինիկայում  իր 7 աշխատակիցներով, որոնք յատուկ համակրանք ունէին  նրա նկատմամբ: Աշխատանքի ընթացքում նրա հեռախօսի զանգը հնչեց. իմացաւ իր բժշկուհին է՝ Անիա Քոալիքը: Մի պահ նեարդացաւ. ժամ…

Read more »

Եւրոպան պաշարւած գաղթականներով

Եւրոպան պաշարւած գաղթականներով

  Ռ. Ս.     Իւրաքանչիւր ոք իրաւունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառեալ իր սեփականը, եւ վերադառնալու իր երկիրը:   մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիր,  Յօդւած 13     Եւրոպան ամէն կողմից շրջապատւել է գաղթականներով: Արեւելքից, Աֆղանստանի, Սիրիայի եւ Միջին Արեւելքի այլ երկրներից, պատերազմից եւ անապահովութիւնից փախած գաղթականները փորձում են ամէն կերպով իրենց հասցնել Արեւելեան Եւրոպայի սահամնները եւ որեւէ ձեւով մուտք գործել Գերմանիա: Մակեդոնիայի սահմանները կտրելիս, նրանց դիմաց է դուրս գալիս այդ երկրի ոստիկանութիւնը եւ բախումների լուրերն ու պատկերները դառնում են լրատւամիջոցների թէժ հա-ղորդումները: Հարաւից, աֆրիկեան երկրներից, պատերազմից եւ անապահով սոցիալական պայմաններից ու ոսվից փախչող գաղթականները անվստահելի նաւակներով, վտանգաւար ուղեւորութիւն են…

Read more »

երկրագնդի բնակչութիւնը ըստ կրօնների 2010-2050

երկրագնդի բնակչութիւնը ըստ կրօնների  2010-2050

    Աշխարհի կրօնական պատկերը արագօրէն փոխւում է: Դրա պատճառներն են հիմնականում ծննդաբերութեան մակարդակի տարբերութիւնները, երիտասարդ բնակչութեան քանակը զանազան կրօններում, ինչպէս նաեւ կրօնափոխ մարդկանց թիւը: Յառաջիկայ չորս տասնամեակներում քրիստոնեաները կը շարունակեն մնալ ամենամեծ կրօնական խումբը, սակայն իսլամը կաճի աւելի արագ, քան միւս կրօնները: Եթէ զանազան կրօնների աճի ներկայի տենդենցները շարունակւեն, 2050 թւականին . — Մուսուլմանների թիւը ողջ աշխարհում համարեա հաւասար կը լինի քրիստոնեաների թւին — Աթէիստները, ագնոստիկները եւ այն մարդիկ, ովքեր չեն պատկանում որեւէ կրօնի, թէեւ դրանց քանակը կաճի Ֆրանսիայում եւ Միացեալ Նահանգներում, սակայն երկրագնդի ընդհանուր բնակչութեան աւելի փոքր տոկոսը կը կազմեն: — Աշխարհի բուդիստ բնակչութեան թիւը համարեա նոյնը կը…

Read more »

Մարմնի ո՞ր անդամը ե՞րբ է սկսում ծերանալ

Մարմնի ո՞ր անդամը ե՞րբ է սկսում ծերանալ

  Մանդի Օկլանդեր (Mandy Oaklander) Թարգմանեց Լևոն Ահարոնեանը     Մարդը միանգամից չի ծերանում: Ոչ ոք յանկարծ մի առաւoտ 90 տարեկանի մարմնով չի արթնանում. անպայման նախապէս նա զգացել է ծերանալու նշանները: Ուրեմն եթէ դուք գիտէք, թէ ինչ հարցերի դիմաց էք կանգնելու, կարող էք նախապատրաստւել և յատուկ խնամքների մասին մտածել: Արդեօք կանգնել էք ծերութեան սեմին: (անտեղի հարց. ո՞վ չի կանգնել): Ոչինչ. դոկտոր Ռոնան Ֆակտորան ասում է. «Դուք երբէք այնքան ծեր չէք,  որ չկարողանաք ձեր առողջութեան բարելաւման համար որեւէ բան անել»:     Աչքերը` 40 տարեկանից «Ձեր աչքերը նմանում է multifocal տեսողութեան, որը նմանում է մի նկարահանման սարքի», – ասում է Համազգային…

Read more »

Հաշմանդամութեան տէր մարդիկ` հասարակութեան ակտիւ անդամներ

Հաշմանդամութեան տէր մարդիկ` հասարակութեան ակտիւ անդամներ

    Վստահութեամբ կարելի է ասել, որ ժամանակակից մարդկային հասարակութեան կարևորագոյն առանձնայատկութիւններից մէկը, որով այն զանազանւում է անցեալի մարդկային հասարակութիւններից, մարդու վերաբերմունքի փոփոխութիւնն է հաշմանդամների եւ զամազան մտային եւ ֆիզիկական անկարողութիւններից եւ խանգարումներից տառապող մարդկանց նկատմամբ: Քայլելու, շարժւելու, լսելու, տեսնելու, սովորելու, փոխյարաբերութիւն հաստատելու և այլ ոլորտներում անկարողութիւններ ունեցող մարդիկ, անցեալում դատապարտւած էին վարել անարդիւնաւէտ, ձանձրալի եւ մեկուսացած կեանք եւ յաճախ արհամարւել դրա համար: Այսօր, մարդկութիւնը հասել է այն գիտակցութեան, որ ընդունելով այդ մարդկանց բնածին կամ հէնց հասարակութեան պատճառած անզօրութիւնները, հնարաւոր է օգնական սարքերի, միջավայրի յարմարեցման, աշխատանքի առիթներ ստեղծելու, այս բոլորի համար յատուկ բիւջէներ յատկացնելու միջոցով, նրանց համար ստեղծել աշխոյժ եւ…

Read more »