Զանազան

Լուսաւորութեան քաջամարտիկները -Դոկտ. ՅովհաննԷս Հախնազարեան

Լուսաւորութեան քաջամարտիկները -Դոկտ. ՅովհաննԷս Հախնազարեան

Շարիս Մելքոմ Աբգար   Դոկտ. Յովհաննէս Հախնազարեանը ծնւել է 1900 թ. Պատմական Ագուլիսի Գողթան գաւառի հայկական թաղամասում: Նախնական կրթութիւնը թաղի դպրոցում ստանալով, 1912 թւականին ընդունւում է Էջմիածնի Գէորգեան Ճեմարան, որտեղ սովորում է մինչև 1918 թւականը. Սոյն Ճեմարանում նաև իր ուսումն էր ստացել Յովհաննէսի հայրը՝ Մարտիրոս Հախնազարեանը, ով՝ որպէս տեսուչ, երկար տարիներ պաշտօնավարել էր այնտեղ: Սակայն 15-ամեայ Յովհաննէսի կեանքում ամէն բան միանգամից գլխիվար է շուռ գալիս, երբ 1919 թւականի դեկտեմբերի 24-ին թաթարական հրոսակախմբերը իրենց վաղեմի հարևաններին՝ հայերին, աննկարագրելի կոտորածի են ենթարկում: Նա ականատես է լինում, թէ ինչպէս են ծնողները իրենց կեանքի արժէքաւոր իրերը թաքցնում պահարաններում, յուսալով, որ աւազակները ոչինչ չեն գտնելու…

Read more »

Թեհրանի գրքի այգին՝ աշխարհի ամենամեծ գրախանութը

Թեհրանի գրքի այգին՝ աշխարհի ամենամեծ գրախանութը

Թեհրանի Աբբասաբադի բլրի վրա  կանգնած  է մշակութային ու ազգային կենտրոնների հոյակապ մի համալիր: Այդ կենտրոններից մեկը մշակույթի,գրքի ու գիտության ոլորտում եզակի նախագիծ է, որը մի քանի տարվա աշխատանքներից  հետո հանձնվել է շահագործման: Թեհրանի գրքի այգին հանդիսանում է աշխարհի ամենամեծ գրախանութը: Թեհրանի գրքի այգին համարվում է Իրանում իսլամական հեղափոխությունից հետո իրականացված մշակութային ամենախոշոր նախագծերից մեկը, որի բացումը կատարվել է  հուլիսի 3-ին, Թեհրանի քաղաքապետ՝ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի, Իսլամական խորհրդարանի նախագահ՝ Ալի Լարիջանիի և մի խումբ մշակույթի գործիչների  ներկա-յությամբ: Թեհրանի գրքի այգին գտնվում է Աբասաբադի տարածքում` Իրանի ազգային գրադարանի, գիտությունների, պարսից գրականության ու լեզվի ակադեմիաների,  արվեստի այ-գու և Սրբազան պաշտպանության թանգարանի  հարևա-նությամբ: Թեհրանի գրքի…

Read more »

Էթնոազգային ոճի արդիականությունը

Էթնոազգային ոճի արդիականությունը

Հարցազրույցը՝ Արմինե Մելիք – Իսրայելյանի    Երբ ժամանակի հարապտույտ հոսքում նախնիների գանձերը պեղողի հետաքրքրությունն  ու երկխոսությունը դուրս է  տարածության բազմադարյա փոշոտ ու լավ զմռսված պատնեշներից, որոնք շերտ առ շերտ նստում են հիշողության հոգենյութական արժեքների ցաքուցրիվ եղած սնդուկների վրա ու թանգարանային գտածոների մնայուն իրականությունից անդինը փնտրողի համար գենետիկ հիշողությունը նոր գծագրեր է խզբզում, վերացական տիրույթների այդ միտք – մագաղաթներն են, որ սկիզբ են դառնում մի նոր արարման ու ով՞ գիտե, թե որ՞ մի մոռացված թռչնագիրն ու խոյակն է դուրս պրծնում կյանքի ժլատ թագուհու՝ նորին մեծություն ժամանակի հազարաշերտ պատմուճանի քղանցքներից, սկիզբ դառնում մի նորի, որի հիշողությունը էթնոազգային ավիշով է սնվում…     ԼԻՆԱ…

Read more »

ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԵՐԵՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԵՐԵՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արսեն Նազարյան Ընթերցողներին հղում եմ մեր նախկին գրությունը՝ «Հայերեն ուղղագրության մասին», որը վերջերս լույս տեսավ Թեհրանի «Ալիք» օրաթերթում և «Յոյս» երկշաբաթաթերթում, յուրաքանչյուրում իրենց նախընտրած ուղղա-գրությամբ: Այնքանով, որ տեղյակ եմ, գրավոր արձագանքներ ցայժմ չեն եղել, բայց բանավոր անձնական կարգով, երկու թերթի խմբագրություններից էլ լսվեցին դրական ար-տահայտություններ ու դրվատանքի խոսքեր:   Սա ինքնին կարելի է համարել առաջին փոքր, բայց կարևոր, իրադարձություն մեզ հետա-քըրքրող հարցի կապակցությամբ:  Մի երկրորդ դրական իրադարձություն խնդրո առարկա հարցի մասին, տեղի ունեցավ վերջերս, որոշ չափով անսպասելի, անցյալ հոկտեմբեր-նոյեմբերին Միացյալ Նահանգների հայահոծ քաղաք՝ Գլենդել կատարած իմ այցելության ընթացքում: Քաղաքն ունի մեծ թվով հայ բնակչություն (ոմանց հայտարարմամբ՝ շուրջ 120.000 / հարյուր…

Read more »

Վտանգի ենթակայ երեխաներ Մի նոր գիտութիւն, որ նախազգուշացնում է ձեր երեխաներին վտանգից

Վտանգի ենթակայ երեխաներ Մի նոր գիտութիւն, որ նախազգուշացնում է ձեր երեխաներին վտանգից

Յօդւածագիր՝ Էմիլի Օստեր Թարգմանեց Լևոն Ահարոնեանը: Քաղւած է «Թայմ» շաբաթաթերթի օգոստոս ամսի համար 22-ից:     Ես երկու զաւակների մայր եմ: Ներկայումս  զաւակներիս գենետիկական տւեալները հետև-եալներն են.  նրանք երկուսն էլ հաւասա-րաչափ կրում են 46 կրոմոզոմներ և նրանցից մէկի կրոմոզոմը XY է և միւսինը  XX: Նա ասում է,- աշխատում եմ նրանց հաւասար չափով խնամել, բայց եթէ իմանամ, որ իմ աղջիկը օժտւած է խելացի ու ըմբռնող գեներով, բայց տղաս ոչ, երբ նա դպրոցից տուն է գալիս և ստացել է բ գնահատական, արդեօք ես պիտի ընդունեմ, որ դա իր ունեցած գենի պատճառով է և իբրև մայր չպէ՞տք է նրան ենթարկեմ ճնշման, որ աւելի…

Read more »