Զանազան

Էթնոազգային ոճի արդիականությունը

Էթնոազգային ոճի արդիականությունը

Հարցազրույցը՝ Արմինե Մելիք – Իսրայելյանի    Երբ ժամանակի հարապտույտ հոսքում նախնիների գանձերը պեղողի հետաքրքրությունն  ու երկխոսությունը դուրս է  տարածության բազմադարյա փոշոտ ու լավ զմռսված պատնեշներից, որոնք շերտ առ շերտ նստում են հիշողության հոգենյութական արժեքների ցաքուցրիվ եղած սնդուկների վրա ու թանգարանային գտածոների մնայուն իրականությունից անդինը փնտրողի համար գենետիկ հիշողությունը նոր գծագրեր է խզբզում, վերացական տիրույթների այդ միտք – մագաղաթներն են, որ սկիզբ են դառնում մի նոր արարման ու ով՞ գիտե, թե որ՞ մի մոռացված թռչնագիրն ու խոյակն է դուրս պրծնում կյանքի ժլատ թագուհու՝ նորին մեծություն ժամանակի հազարաշերտ պատմուճանի քղանցքներից, սկիզբ դառնում մի նորի, որի հիշողությունը էթնոազգային ավիշով է սնվում…     ԼԻՆԱ…

Read more »

ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԵՐԵՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅԵՐԵՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արսեն Նազարյան Ընթերցողներին հղում եմ մեր նախկին գրությունը՝ «Հայերեն ուղղագրության մասին», որը վերջերս լույս տեսավ Թեհրանի «Ալիք» օրաթերթում և «Յոյս» երկշաբաթաթերթում, յուրաքանչյուրում իրենց նախընտրած ուղղա-գրությամբ: Այնքանով, որ տեղյակ եմ, գրավոր արձագանքներ ցայժմ չեն եղել, բայց բանավոր անձնական կարգով, երկու թերթի խմբագրություններից էլ լսվեցին դրական ար-տահայտություններ ու դրվատանքի խոսքեր:   Սա ինքնին կարելի է համարել առաջին փոքր, բայց կարևոր, իրադարձություն մեզ հետա-քըրքրող հարցի կապակցությամբ:  Մի երկրորդ դրական իրադարձություն խնդրո առարկա հարցի մասին, տեղի ունեցավ վերջերս, որոշ չափով անսպասելի, անցյալ հոկտեմբեր-նոյեմբերին Միացյալ Նահանգների հայահոծ քաղաք՝ Գլենդել կատարած իմ այցելության ընթացքում: Քաղաքն ունի մեծ թվով հայ բնակչություն (ոմանց հայտարարմամբ՝ շուրջ 120.000 / հարյուր…

Read more »

Վտանգի ենթակայ երեխաներ Մի նոր գիտութիւն, որ նախազգուշացնում է ձեր երեխաներին վտանգից

Վտանգի ենթակայ երեխաներ Մի նոր գիտութիւն, որ նախազգուշացնում է ձեր երեխաներին վտանգից

Յօդւածագիր՝ Էմիլի Օստեր Թարգմանեց Լևոն Ահարոնեանը: Քաղւած է «Թայմ» շաբաթաթերթի օգոստոս ամսի համար 22-ից:     Ես երկու զաւակների մայր եմ: Ներկայումս  զաւակներիս գենետիկական տւեալները հետև-եալներն են.  նրանք երկուսն էլ հաւասա-րաչափ կրում են 46 կրոմոզոմներ և նրանցից մէկի կրոմոզոմը XY է և միւսինը  XX: Նա ասում է,- աշխատում եմ նրանց հաւասար չափով խնամել, բայց եթէ իմանամ, որ իմ աղջիկը օժտւած է խելացի ու ըմբռնող գեներով, բայց տղաս ոչ, երբ նա դպրոցից տուն է գալիս և ստացել է բ գնահատական, արդեօք ես պիտի ընդունեմ, որ դա իր ունեցած գենի պատճառով է և իբրև մայր չպէ՞տք է նրան ենթարկեմ ճնշման, որ աւելի…

Read more »

Այսպիսի դէպք չէինք տեսել ու լսել, իսկ հիմա կարդում ենք

Այսպիսի դէպք չէինք տեսել ու լսել, իսկ հիմա կարդում ենք

Լևոն Ահարոնեան   Աշխարհի անկիւններում զարմանալի դէպքեր են պատահում, որ մարդ լսելիս ուղղակի ցնցւում է: Այս պատմական և զարմանալի դէպքը պատահել է ԱՄՆ-ի Մասաչուսսետ նահանգում յօդւածագիր Ջեսի Հեմպէլի եղբօր հետ    Եղբայրս՝ Էւանը ծնւել էր իբրև իգական սեռին պատկանող մի անձ: Նրա սեռային փոփոխութիւնն սկսւեց 16 տարի առաջ և այդ ցանկութիւնը երբէք նրա մտքում չդադարեց: Անցեալ գարնանը նա ունեցաւ մի երեխայ: Եղբայրս աշխատում էր Մասաչուսսետ նահանգի Քեմբրիջ քաղաքում մի բացօթեայ աշխատավայրում՝ դեղորայքի ուսումնասիրութեան մի կլինիկայում  իր 7 աշխատակիցներով, որոնք յատուկ համակրանք ունէին  նրա նկատմամբ: Աշխատանքի ընթացքում նրա հեռախօսի զանգը հնչեց. իմացաւ իր բժշկուհին է՝ Անիա Քոալիքը: Մի պահ նեարդացաւ. ժամ…

Read more »

Եւրոպան պաշարւած գաղթականներով

Եւրոպան պաշարւած գաղթականներով

  Ռ. Ս.     Իւրաքանչիւր ոք իրաւունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառեալ իր սեփականը, եւ վերադառնալու իր երկիրը:   մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիր,  Յօդւած 13     Եւրոպան ամէն կողմից շրջապատւել է գաղթականներով: Արեւելքից, Աֆղանստանի, Սիրիայի եւ Միջին Արեւելքի այլ երկրներից, պատերազմից եւ անապահովութիւնից փախած գաղթականները փորձում են ամէն կերպով իրենց հասցնել Արեւելեան Եւրոպայի սահամնները եւ որեւէ ձեւով մուտք գործել Գերմանիա: Մակեդոնիայի սահմանները կտրելիս, նրանց դիմաց է դուրս գալիս այդ երկրի ոստիկանութիւնը եւ բախումների լուրերն ու պատկերները դառնում են լրատւամիջոցների թէժ հա-ղորդումները: Հարաւից, աֆրիկեան երկրներից, պատերազմից եւ անապահով սոցիալական պայմաններից ու ոսվից փախչող գաղթականները անվստահելի նաւակներով, վտանգաւար ուղեւորութիւն են…

Read more »