Սփիւռք

Հրանտ Դինքի ողբերգական մահը

  ՌՈՆԱԼԴ ԳՐԻԳՈՐ ՍԻՒՆԻ   … Տասնմէկ տարի Դինքը խմբագրել էր «Ակօս»-ը, փոքր տպաքանակով մի օրաթերթ, որը թէեւ ունէր միայն 6000 բաժանորդագիր, դրա արձագանքը նմանում էր զանգակի ձայնին լուռ գիշերում: 2006-ի Փետրւարին, «Լրագրողներին պաշտպանող յանձնախմբի» հետ հարցազրոյցի ժամանակ նա ասաց. «Հետապնդումները ինձ չեն զարմացնում: Նրանք ուզում են ինձ դաս տալ, քամի որ ես հայ եմ: Նրանք աշխատում են ինձ լուռ պահել»: Իսկ երբ նրան հարցրին, թէ «նրանք» ովքեր են, նա Թուրքիայի ընդդիմութեան անդամներից շատերի պէս պատասխանեց. «Թուրքիայի Խորը պետութիւնը», մատնանշելով այն խաւարամիտ ուժերին երկրի ռազմական ուժերի եւ … նախարարութիւնների մէջ, ինչպէս նաեւ ազգային տարրերի, որոնցից նոյնիսկ Էրդողանի մեղմ իսլամական կառավարութիւնը…

Read more »

Դինքի մօտեցումը ցեղասպանութեան հարցին տարբեր է

  Հայոց Մեծ Եղեռնի 94-ամեակի սեմին, երբ աշխարհի հայերը աչքներն յառել են Միացեալ Նահանգների նախագահի բերանին եւ սպասում են, թէ արդեօք նա գործ է ածելու «ցեղասպանութիւնե բառը թէ՝ ոչ, կրկին արծարծւում են ցեղասպանութեան ճանաչման արշաւին վերաբերող զանազան հարցեր: Արդեօ՞ք դա միակ հնարաւոր ռազմավարութիւնն է հայ ժողովրդի նկատմամբ կատարւած անարդարութիւնը, գոնէ մի քիչ, փոխարինելու, փոխհատուցելու համար: Որո՞նք են այդ ռազմավարութեան յառաջիկայ փուլերը. ենթադրենք վաղը Ամերիկայի կոնգրէսը Հայոց Եղեռը ճանաչեց որպէս ցեղասպանութիւն, ենթադրենք նոյնիսկ Թուրքիայի պետութիւնը միջազգային ճնշման ներքոյ ճանաչեց ցեղասպանութիւնը, ի՞նչ է լինելու այդպիսի պարտադրական ճանաչման արդիւնքը կամ հետեւանքը: Երբ մտածում ենք այսպիսի հարցերի մասին, ակամայ մտաբերում ենք թուրքահայ մտաւորական, «Ակօսե…

Read more »

Իրավիճակը Սիրիայում եւ Մերձաւոր Արեւելքի հայերը

Իրավիճակը Սիրիայում եւ Մերձաւոր Արեւելքի հայերը

  Ռ.Ս.   Աւերւած շէնքեր Սիրիայի Հոմս քաղաքի «Ալ Խալիդիա» թաղամասում (7 հոկտեմբեր 2012)   Ինչպէս վկայում են այս էջերում տպագրւած լուսանըկարները, իրավիճակը Սիրիայում օր-օրի աւելի  է մօտենում կատարեալ աղէտի: Սիրիան կարելի է համաշխարհային տագնապի կիզակէտը համարել: Սիրիայի հակամարտութեան ճակատագիրը հետաքրքրում է տարածաշրջանի բոլոր երկրներին եւ դրա վերջը ազդեցութիւն կունենայ մի կողմից Թուրքիայի, Սաուդական Արաբիայի, Էմիրութիւնների եւ Պարսից ծոցի միւս երկըրների վրայ, որոնք ներդրումներ են կատարում Բաշար Ասադի վարչակարգը տապալելու համար, իսկ միւս կողմից Իրանի վրայ, որը Սիրիայի տագնապը համարում է հիմնականում արտաքին միջամտութիւնների արդիւնք եւ տարածաշրջանում հակասիոնիստական ճակատը թուլացնելու նպատակով կազմակերպւած դաւադրութիւն: Շահագրգռւած են նաեւ Նատոն, Միացեալ Նահանգները եւ…

Read more »

Ո՞վ է Գալուստ Գիւլբենկեանը

Ո՞վ է Գալուստ Գիւլբենկեանը

    1917 թ. բռնկւած ռուսական յեղափոխութիւնը դարձաւ համատարած սովի պատճառ, որից փրկւելու միակ յոյսն Արեւմուտքն էր: Ռուսաստանը տարադրամի կարիք ունէր` ժողովրդին կերակրելու եւ տնտեսութիւնը ոտքի կանգնեցնելու համար, ուստի որոշում ընդունեց երկրի բուրժուական յորջորջւած հսկայական հարստութիւնը` արւեստի գործերը, ցարական ունեցւածքը, ամբողջական պալատները արեւմտեան երկրներին ու ԱՄՆ-ին վաճառելու մասին: 1929 թւականին հերթը հասաւ Էրմիտաժին: Վաճառքի հանւած արժէքներն սպառւում էին ակնթարթօրէն, եւ այդ ամէնը երկրից «արտահոսում էր» ուղղակի ջրի գնով: Էրմիտաժի հարստութեան գնորդներից էր այն ժամանակ արդէն նաւթային մագնատի համբաւ ձեռք բերած եւ արւեստի գործերի հրաշալի հաւաքածու ունեցող Գալուստ Գիւլբենկեանը: Նա նաւթի վաճառքով զբաղւող իր գործընկերներին դիւանագիտօրէն համոզում էր արեւմտեան շուկայում իրացնել նաեւ…

Read more »