Սփիւռք

Հայկական լաբին Ամերիկայում

Հայկական լաբին Ամերիկայում

    Վերջին տարիներին արևմըտեան մամուլում հնչել եւ այլուր արձագանք է գտել այն յայտարարութիւնը, որ հայկական լաբին (lobby) Միացեալ նահանգների երկրորդ ուժեղ լաբին է: Այս յայտարարութիւնը ուրախացրել է հայերին, յատկապէս իսկական լաբիինգի խմբերի վարիչներին եւ համակիրներին, բայց նաեւ թրքական մամուլին, որը հայկական լաբիի ազդեցութեան մասին հաւաստացիութիւնները ծառայեցրել է, ուղղակի թէ անուղղակի ապացուցելու, որ մի էթնիկ փոքրամասնութիւն յաջողել է Ամերիկայի արտաքին քաղաքականութիւնը առաջնորդել այնպիսի ուղղութեամբ, որը վնասում է հէնց իր ազգային շահերին (տես էջ 11): Որոնք են հայկական լաբիի հիմնական կազմակերպութիւնները: 1. Ամերիկայի Հայ դատի յանձնախումբ ( The Armenian National committee of America, ANCA) 2. Ամերիկայի Հայկական համագումար ( Armenian Assembly of…

Read more »

Գիտէք Հրանտ Դինքը ո՞վ էր

Գիտէք Հրանտ Դինքը ո՞վ էր

  Ռ. Ս.     Թեհրանի ապրիլի 24-ի քայլարշաւին քայլարշաւի մասնակիցները  մեծ թւով կրում էին Հրանտ Դինքի պատկերները: Ինչպէս գիտենք բոլորս, Դինքը Թուրքիայում հրատարակւող «Ակօս» թրքալեզու թերթի խմբագիրն էր, որը քաջօրէն խօսեց հայերի ցեղասպանութեան մասին, եւ այդ ճանապարհին էլ զոհւեց՝ 2007 թւականի յունւարին  թուրք ցեղապաշտ երիտասարդի ձեռքով: Սակայն, ինչ չգիտեն շատերը, եւ գիտեն ու լռութեան են մատնում շատ ուրիշները, այն է, որ Դինքի մտածելակերպը ցեղասպանութեան մասին բոլորովին տարբեր էր, Թեհրանի քայլարշաւը կազմակերպողների տեսակէտներից: Միայն կարդացէք այս մի քանի տողը.     «Իհարկէ ես լաւ գիտեմ ինչ է անցել իմ նախնիներին: Ոմանք դա անւանում են «սպանդ», ոմանք «ցեղասպանութիւն», ոմանք «բռնագաղթ», միւսները…

Read more »

Մտորումներ Հրանտ Դինքի տեսակետների շուրջ ԻԱՄՄ-ում

Մտորումներ Հրանտ Դինքի տեսակետների շուրջ ԻԱՄՄ-ում

  ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ     2013 Թվականի ապրիլի 25-ի երեկոյան ժամը 7.30-ին Իրանահայ ազգային և մշակութային միությունում (ԻԱՄՄ) տեղի ունեցավ դասախոսություն նվիրված Հրանտ Դինքի տեսակետներին, որը ներկայացնում էր դոկտ. Ռուբիկ Սարդարյանը: Նրա զեկույցից հետո տրվեցին հարցեր, տեղի ունեցավ երկխոսություն: Ստորև ներկայացնում ենք դասախոսության նյութը և դրանից բխած տարբեր տեսակետները, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանության և դրա հետ կապված տարբեր հարցերին:   Բոլորս լավ ճանաչում ենք Հըրանտ Դինքին՝ որպես ազգի հերոսի, տեղեկություններ են տըր-վում նաև նրա սպանության դատավարության ու նման հարցերի շուրջ, սակայն ընդհանրապես ու հատկապես մեր համայնքում չի ներկայացվում նրա տեսակետներն ու գաղափարները: Հրանտ Դինքը Թուրքիայում և թուրք հասարակության մեջ…

Read more »

Խոհեր 90 -ամեակի առիթով

  ՀՐԱՆՏ ԴԻՆՔ   Ես Թուրքիայի քաղաքացի եմ … Ես հայ եմ … եւ մինչեւ ոսկորներիս խորքը, անատոլցի: Երբեւէ, անգամ մի օր, չեմ մտածել այն մասին, որ թողնեմ երկիրս ու ապագաս կերտել այն «պատրաստի ազատութիւնների դրախտ»-ում, որը կոչւում է «արեւմուտք», եւ ինձ մի տզրուկի նման պարտադրել այն ժողովրդական կարգերին, որոնք ստեղծւել են ուրիշների միջոցով, ովքեր ժամանակին վճարել են դրանց համար: Բայց իմ մտազբաղումն է եղել իմ երկիրը վերածել ազատութիւնների նման մի դրախտի: Երկրիս հետ լացեցի Սիւասի համար: Երբ ժողովուրդս պայքարում էր աւազակախմբերի դէմ, ես էլ նրանց կողքին պայքարեցի: Ճակատագիրս կապեցի երկրիս ճակատագրի հետ, երբ այն քայլում էր ստեղծելու համար իր…

Read more »

Աղաւնու նման

  ՀՐԱՆՏ ԴԻՆՔ   Հրատարակւել է «Ակօս»-ում, 2007 թւականի Յունւարի 22-ին, նոյն օրն, ինչ Դինքն ահաբեկւեց:   Պարզ է, որ նրանք, ովքեր ցանկանում էին ինձ օտարացնել, թուլացնել եւ անպաշտպան դրութեան մատնել, հասել են իրենց նպատակին: Հէնց այս րոպէին նրանք ստեղծել են պատկառելի քանակութեամբ մարդկանցից կազմւած մի շրջանակ, որոնք, իրենց հրամցւած կեղտոտ եւ սուտ տեղեկութիւնների հիման վրայ, ինձ համարում են մէկը, «որ անարգել է թրքական ինքնութիւնը»: Համակարգչիս յիշողութիւնը լիքն է այս շրջանակի մարդկանց կատաղի եւ սպառնալի պատգամներով: (Թոյլ տւէք ասեմ, որ դրանցից մէկը, որ ուղարկւել էր Բուրսայից, համարեցի որպէս լուրջ սպառնալիք եւ յանձնեցի հանրային դատախազութեան գրասենեակ, սակայն ոչ մի արդիւնք): Այս սպառնալիքները ինչքանո՞վ…

Read more »