Սփիւռք

Հայաստանը եվ Ղարաբաղը ավելի ժողովրդավարական են, քան սփյուռքը

  ԱԲՈ ՉԱՓԱՐՅԱՆ   Աբո Չափարյանի հոդվածը չաղավաղելու համար «Յոյսը» այն ներկայացնում է ամբողջությամբ, սակայն իրականության մեջ այնտեղ կետեր կան, որոնք չեն համապատասխանում, թե’ իրանահայության պատմությանը, թե ներկա իրականությանը: Ամենայն դեպս մենք սպասում ենք Ձեր մեկնա-բանություններին ու կարծիքնեէրին: Պարզ է, որ հոդվածագրի խոսքը վերաբերում է հայ համայնքների ներքին կառույցներին :   USA Armenian Life պարբերականի կայքում  հրապարակված այս հոդվածում խմբագիրը հայտնում է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը շատ ավելի ժողովրդավարական են, քան Սփյուռքը, քանի որ վերջինս չունի համընդհանուր ընտրական ժողովրդավարական համակարգ: Նա քննադատում է այն փաստը, որ քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների առաջ-նորդները ինքնակոչ կերպով իրենց  հռչակում  են «համայնքի ներկայացուցիչներ», չնայած որ այդ…

Read more »

Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւնները

Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւնները

    Յունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհըրդարանական ընտրութիւններ, որի արդիւնքում իշխող ՙԱրդարութիւն և զարգացում՚ կուսակցութիւնը ձեռք բերեց քւէների 41 տոկոսը, որ նշանակում է խորհրդարանի 550 տեղերից 258-ը: Այսպիսով իսլամիստական կուսակցութիւնը, որը ղեկավարում են Էրդողանը և Դաւութօղլուն մի առումով ընտրութիւններում յաղթանակեց, սակայն մի այլ տեսանկիւնից, նկատի առնելով նախկին խորհրդարանական ընտրութիւններում այդ կուսակցութեան բացարձակ մեծամասնութիւնը, կարելի է նաեւ խօսել նրա պարտութեան մասին: Յատկապէս, որ Էրդողանը յոյս ունէր ձեռք բերելով խորհրդարանի տեղերի 50 տոկոսից աւելին, առաջ տանել իր ցանկացած սահմանադրական փոփոխութիւնները, որոնցով երկրի քաղաքական համակարգը պիտի խորհրդարանականից փոխւէր նախագահականի: Այժմ դա հնարաւոր չէ: Թուրքիայի յունիսի 7-ի ընտրութիւնները զանազան պատճառներով կարևոր եւ անկիւնադարձային…

Read more »

Սփյուռքային կարգավիճակը՝ «ե’Վ այս, ե’Վ այն», թէ՞ «ո’չ այս, ո’չ այն»

Սփյուռքային կարգավիճակը՝ «ե’Վ այս, ե’Վ այն», թէ՞ «ո’չ այս, ո’չ այն»

  ԵրկխՈսութՅուն Կոլիա ՏԵր Հովհաննիսյանի եՎ Ռոբերթ Սաֆարյանի միջեվ     Ռոբերթ Սաֆարյան. Վերջերս մի հարցազրույցի մեջ նշել էք, որ ցավում էք արտերկրում աչք բացող հայ երեխաների համար, որոնք ապագայում իրենց գտնելու են մեր ներկա իրավիճակում՝ օտար հողի վրա: Ձեր պատմվածքների մեջ եւս այսպես կոչված` սփյուռքային կարգավիճակը ներկայացվում է հիմնականում բացասական: Մինչդեռ այսօր միլիոնավոր մարդիկ ապրում են սփյուռքային կարգավիճակով: Նրանք ունեն երկակի ինքնություն, որն ունի թե’ բացասական եւ թե’ դրական կողմեր: Երկու մշակույթների հետ հաղորդակըցվելով՝ նրանք կարողանում են վայելել երկուսի արժեքներն էլ եւ այդ մշակույթները իրար հետ համեմատելով, հասկանալ արժեքների հարաբերական լինելու իմաստը: Այս բոլորն անհասանելի է մեկ-մշակույթով օժտված մարդու…

Read more »

Ինչպէս Լոնդոնում դարձայ Իրանահայ

Ինչպէս Լոնդոնում դարձայ Իրանահայ

  ԱՏՈՄ ՍԱՊԱՆՉԵԱՆ     Հակասական է, բայց նաեւ միաժամանակ բնական, որ այլ տեղից ես կարողանում աւելի ճիշտ տեսնել քեզ, քո հասարակական ինքնութիւնը, որը պարունակում է այնպիսի մասնիկներ, որ երբեւէ չէիր նկատելու, եթէ չթողնէիր բնակատեղիդ, ծննդավայրդ, հասարակական միջավայրդ, որտեղ զարգացել ես եւ  ձեւաւորւել է ինքնութիւնդ բնականաբար: Նոյնն է պատահել արւեստագէտ, վիդէոգրաֆեր Ատոմ Սապոնչեանին, երբ նա Թեհրանից տեղափոխւել է Լոնդոն: Երեսունից աւելի տարիներ այդ քաղաքում ապրելուց յետոյ, նա այժմ յետադարձ հայեացք է ձգում իր անցկացրած փորձառութեան վրայ:   Գուցէ այն, ինչ որ յաւակնում եմ պարադոքս թւայ, բայց ես Բրիտանիա ապրելու տարիներին, բառիս բուն իմաստով դարձայ իրանահայ: Վստահ եմ, բայց դրանով հանդերձ, որ…

Read more »

Ցեղասպանութիւնը թուրք գրականութեան թեմա կամ Ստամբուլի բիճը

Ցեղասպանութիւնը թուրք գրականութեան թեմա կամ Ստամբուլի բիճը

  ՇԱՄԻՐԱԵԱՆ     Դժւար, համարեա անհնարին է կսկծացող ցաւի մասին խօսել հէնց մահացու վիրաւորման պահին, յայտկապէս եթէ վէրքը միայն քոնդ չէ, այլ հազարաւորների,  եթէ ցաւը համազգային է… Հայոց Մեծ Եղեռնի մասին հայ գրողները երկար լռեցին.  խօսելն անգամ ցաւ էր պատճառում: Մարդկային գիտակցութիւնը մթագնող, ոչ մի բանականութեան չենթարկւող արարքին անուն տալն անգամ անհնարին էր, որը  շատ յետոյ միջազգային իրաւական լեզւով կոչւեց ցեղասպանութիւն եւ մարդկութեան դէմ կատարւած ոճիր: Եղեռնի յիսուն ամեակ  պիտի նշէինք, որպէսզի գրականութիւն բերւէր ծանր այդ բեռը, փորձ արւէր նկարագրել աննկարագրելին, պատմել` անպատմելին: Դահիճների իրաւական-իշխանական ժառանգները, ժխտումը դարձնելով իրենց  արտաքին քաղաքականութեան զէնքը, պատրաստւում են մեծամասշտաբ քարոզչական հնարանքներով, կեղտոտ փողերի…

Read more »