Սփիւռք

Արցախը չի կարող որեւիցե կարգավիճակով ընդգրկվել Ադրբեջանի կազմում

  «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակումը Արցախի պաշտպանական դիրքերի և խաղաղ բնակչության վրա: Մեր բոլոր մաս-նաճյուղերի կողմից խորին ցավակցություն ենք հայտնում ալիևյան ագրեսիայի զոհ դարձած երիտասարդ զինվորականների և խաղաղ բը-նակիչների ընտանիքներին: Միաժամանակ հպար-տանում ենք հայ զինվորի արիությամբ և մեր խորին երախտագիտությունն ու զորակցությունն ենք հայտնում Հայոց բանակին՝ ադրբեջանական ոտնձգությունները խիզախորեն դիմակայելու և ետ մղելու համար: Ադրբեջանի վարած հայատյաց և ագրեսիվ քաղաքականությունը, պետական ամենաբարձր մակարդակով քարոզվող քսենոֆոբիան, հայ ժողովրդի պատմությունը կեղծելու և յուրացնելու պետական քաղաքականությունը, և Հայաստանը ոչնչացնելու մոլուցքը արդեն անխուսափելի էին դարձրել լայնածավալ պատերազմի հեռանկարը:  Քաղաքացիական բնակչության թիրախավորումը և տարեց բնակիչների դաժան սպանության դեպքերը…

Read more »

Եվրոպահայերի մեծամասշտաբ համագումարը

Եվրոպահայերի մեծամասշտաբ համագումարը

    Եվրոպայի հայերի համագումարն (ԵՀՀ) իր այս տարվա մեծամասշտաբ խորհրդաժողովն անցկացրեց Գերմանիայի Դուիսբուրգ քաղաքում` մարտի 4-6-ը: Այն կազմակերպել էր գերմանական մասնաճյուղը` դր. Րաֆֆի Բեդիկյանի ղեկավարությամբ: Ժողովի բացումն արեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արք. Բեկջյանը, այնուհետև կոմիտասյան կատարումներով հանդես եկավ տենոր Մասիս Առաքելյանը,  ապա  բացման  խոսքով ելույթ ունեցավ ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը: Նա անդրադառնա-լով Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին` շեշտեց, որ բարդ քաղաքական, հասարակական երևույթ է և պահանջում է լուրջ ուսումնասիրություն: «Հարկ է քննության առնել և ապա հստակեցնել, թե որն է լինելու ՀՀ-ի և որը Սփյուռքի դերակատարությունը, այնպես որ, դրանով չխաթարվի ո’չ մեր պետականությունը, ո’չ նրա զարգացման ընթացքը… և ոչ էլ Սփյուռքը…

Read more »

Պատերազմը Սիրիայում, Հայկական կյանքի հատվածներ

Պատերազմը Սիրիայում, Հայկական կյանքի հատվածներ

    Մարի Թիբո Դը Մեզիերը բելգիացի հրատարակիչ է և մանկական գրքերի հեղինակ: 2015 թվականի դեկտեմբերին նա՝ բելգիացի մի պատգամավորի հետ, ուղեկցել էր լրագրողների ու հումանիտար ոլորտի աշխատողների՝ Բելգիայի Արեւելյան քրիստոնյաների կոմիտեին, դեպի Իրաքյան Քուրդիստան ու Ռոժավա (սիրիական Քուրդիստան) ուղեւորության ընթացքում: Փեշ-մերգաների, YPG-ականների և ասորական ու-ժերի խիստ հսկողության տակ տեղի ունեցած ճանապարհորդության ընթացքում նա կարողացել է հավաքել մի շարք հայերի դիմանկարներ, որոնց կյանքը խաթարվել է Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող պատերազմի հետեւանքով: Հոդվածն սկզբնապես լույս է տեսել Hay Stories բլոգում: Ահա և մի քանի պատմություններ հայերի մասին, որոնց կյանքը փոխվել է Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմի պատճառով: Որոշ պատմություններ տխուր…

Read more »

Հայաստանը եվ Ղարաբաղը ավելի ժողովրդավարական են, քան սփյուռքը

  ԱԲՈ ՉԱՓԱՐՅԱՆ   Աբո Չափարյանի հոդվածը չաղավաղելու համար «Յոյսը» այն ներկայացնում է ամբողջությամբ, սակայն իրականության մեջ այնտեղ կետեր կան, որոնք չեն համապատասխանում, թե’ իրանահայության պատմությանը, թե ներկա իրականությանը: Ամենայն դեպս մենք սպասում ենք Ձեր մեկնա-բանություններին ու կարծիքնեէրին: Պարզ է, որ հոդվածագրի խոսքը վերաբերում է հայ համայնքների ներքին կառույցներին :   USA Armenian Life պարբերականի կայքում  հրապարակված այս հոդվածում խմբագիրը հայտնում է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը շատ ավելի ժողովրդավարական են, քան Սփյուռքը, քանի որ վերջինս չունի համընդհանուր ընտրական ժողովրդավարական համակարգ: Նա քննադատում է այն փաստը, որ քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների առաջ-նորդները ինքնակոչ կերպով իրենց  հռչակում  են «համայնքի ներկայացուցիչներ», չնայած որ այդ…

Read more »

Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւնները

Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւնները

    Յունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհըրդարանական ընտրութիւններ, որի արդիւնքում իշխող ՙԱրդարութիւն և զարգացում՚ կուսակցութիւնը ձեռք բերեց քւէների 41 տոկոսը, որ նշանակում է խորհրդարանի 550 տեղերից 258-ը: Այսպիսով իսլամիստական կուսակցութիւնը, որը ղեկավարում են Էրդողանը և Դաւութօղլուն մի առումով ընտրութիւններում յաղթանակեց, սակայն մի այլ տեսանկիւնից, նկատի առնելով նախկին խորհրդարանական ընտրութիւններում այդ կուսակցութեան բացարձակ մեծամասնութիւնը, կարելի է նաեւ խօսել նրա պարտութեան մասին: Յատկապէս, որ Էրդողանը յոյս ունէր ձեռք բերելով խորհրդարանի տեղերի 50 տոկոսից աւելին, առաջ տանել իր ցանկացած սահմանադրական փոփոխութիւնները, որոնցով երկրի քաղաքական համակարգը պիտի խորհրդարանականից փոխւէր նախագահականի: Այժմ դա հնարաւոր չէ: Թուրքիայի յունիսի 7-ի ընտրութիւնները զանազան պատճառներով կարևոր եւ անկիւնադարձային…

Read more »