Հայաստան

Անունը կա՛, հուսանք, որ ամանումն էլ լինի

Անունը կա՛, հուսանք, որ ամանումն էլ լինի

  Ազատ Մաթյան     Եթե ուզում էք ամբողջական գաղափար կազմել այն ամենի մասին, ինչը պակասում է մեզ՝ հայերիս, ապա մի պահ ուշադրություն դարձրեք հայ կուսակցությունների անուններին: Չէ որ կուսակցությունները կոչված են ի կատար ածելու ժողովրդի երազանքները, այսինքն այն, ինչ չկա, բայց պետք է հաստատ, որ լինի: Սկսենք այսօր արդեն «ավանդական» համարվող կուսակցություններից: «Հայ Հեղափոխական Դաշնակցություն». Ներկա վիճակով այս կուսակցությունը ոչ կարողանում է հեղափոխություն անել, ո՛չ էլ մի այլ, հեղափոխական, թե պահպանողական, իշխանամարտ, թե իշխանամետ կուսակցության հետ դաշնակցել: Ասված է, որ երկու տիրոջ միաժամանակ ծառայել չի լինի, պարզվում է, որ երբեմն մեկին ծառայելն էլ է դժվարանում: Մնում է , ոչ…

Read more »

Երեւանի երեխաները

Երեւանի երեխաները

    Շրջէք Երեւանի փողոցները եւ արեւածաղկի կոճ վաճաող չքաւոր կանանց եւ մեքենաների վրայ տախտակ խաղացող տղամարդկանց կողքին կը նկատէք նաեւ երեախաների աչքառու ներկայութիւնը: Բազմաթիւ երեխաներ, վառ հայեացքներով, ուրախ, որոնք խաղում են քաղաքի ցանկացած փողոցում: Երեւանի բնակարանային բլոկների միջեւ ընկած բակերը, ուր բոլոր բնակիչները ճանաչում են միմեանց, այս երեխաները խաղալու վայրն է: 2001 թւականի ամռանը, անգլերէն հայկական AIM ամսագրի լուսանկարիչ՝ Վիրօ Տէր Կարապետեանը, Թումանեանի 33-ում ընկերակցել է բակի երեխաներին եւ լուսնակրնել է նրանց, հնացած մեքենաների եւ աւերւած պատերի միջեւ: Միջավայր, որ առանց նրանց ներկայու-թեան մռայլ տպաւերութիւն կը թողներ անցորդի վրայ, եւ որ նրանցով եռում է կեանքով:     ԱՄՆ-ի Բոստոնում…

Read more »

Գիւմրին փոքր Երեւան չԷ

Գիւմրին փոքր Երեւան չԷ

    Մինչ Գիւմրին այցելելը, Հայաստանի երկրորդ քաղաքի մասին մտածում էի որպէս մի փոքր Երե-ւան, սակայն, նոյնիսկ կարճ մի շրջագայութեամբ քաղաքի փողոցներում անհետանում է այդ թիւրիմացութիւնը: Գիւմրին, որի անունները (Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական եւ կրկին Գիւմրի¤ արդէն վկայում են նրա պատմութեանը, իր ամէն ինչով տասնիններորդ դարի ռուսական կայսրութեան մի քաղաք է: Մեզ այսօր ծանօթ Երեւանը հիմնականում ձեւաւորւել է սովետական շրջանում, մինչդեռ Գիւմրին նախասովետական շրջանում արդէն ռուսական Անդրկովկասի կարեւոր քաղաքներից էր համարւում: Գիւմրին իր ճարտարապետութեամբ բաւականին տարբերում է Երեւանից: Տուֆէ վարդագոյն քարով բազմայարկանի եւ բակերի շուրջ կառուցւած բնակարանային համալիրների փոխարէն` այստեղ կան տեղական սեւ շինանիւթով կառուցւած երկյարկանի շէնքեր: Գիւմրիի հէնց մուտքում քաղաքի…

Read more »

Ցեղասպանութեան ճանաչման, Օբամայի եւ այլ «պետայրերի» մասին

Ցեղասպանութեան ճանաչման, Օբամայի եւ այլ «պետայրերի» մասին

  Հրաչ Ստեփանեան     «Յոյս»-ի խմբագիր Ռոբերթ Սաֆարեանը թերթի 121-րդ համարում տեսակէտ էր յայտնել թէ հայոց ցեղասպանութիւնը շահագործման նիւթի է վերածւել համաշխարահային քաղաքական շուկայում։ Թերթի 123-րդ համարում Ռուբէն Սաֆարեանը խիստ քննադատել էր Ռոբերթ Սաֆարեանին, արդարացնելով հայերի դիմումը Օբամային եւ այլ «պետայրերին» ցեղասպանութեան ճանաչման համար։ Թերթի յաջորդ համարում Քարմէն Ազարեանը իր հերթին քննադատել էր Ռուբէն Սաֆարեանի յօդւածը, առաջ քաշելով նոր հարցեր Մեծ Եղեռնի պատմութեան ուսումնասիրութեան եւ մեր հզօր ու թոյլ կողմերի յայտնաբերման մասին։ Այս երեք յօդւածներում արտայայտւած են մտքեր ցեղասպանութեան ճանաչման, հայ-թրքական յարաբերութիւնների, Հրանտ Դինքի գաղափարների եւ ընդհանրապէս հայկական հարցի վերաբերեալ, որոնք արժանի են ուշադրութեան եւ որոնց, թէկուզ ուշացումով, հարկ…

Read more »

Բաւական է զզւեցնէք

Բաւական է զզւեցնէք

  Ազատ Մաթեան     Տարիներ շարունակ խորհրդային, թե հետխորհրդային շրջանում այն տեսակետին եմ եղել, որ Սփյուռքը չպիտի միջամտի Հայաստանի ներքին և հատկապես քաղաքական գործերին, որովհետև նախ չունի դրա, ոչ իրավական և ոչ էլ բարոյական իրավունքը, և երկրորդ, որ նա իր միջամտությամբ կարող է, կամա, թե ակամա գործիք դառնալ օտար ուժերի ձեռքին, կատարելով արջի ծառայություն: Ժամանակին դեմ եմ արտահայտվել նաև երկքաղաքացիությանը, գտնելով, որ բացի վերը բերվածից, երկքաղաքացիությունը կարող է թուլացնել արտագաղթի բարոյական արգելքը: Ինչու՞ մնամ Հայաստանում, եթե արտասահմանում ապրողն էլ կարող է համարվել Հայաստանի քաղաքացի: Այն ժամանակ դեռևս ոգևորված էի այն հույսով, որ նոր պայմաններում հնարավոր կլինի զանգվածային ներգաղթը և…

Read more »