Հայաստան

1915 թւական,Ապրիլ 23-Մայիս 9, Պոլիս

1915 թւական,Ապրիլ 23-Մայիս 9, Պոլիս

  Արդէն բոլորին ծանօթ իրականութիւն է, որ 1915 թւականի Ապրիլի 24-ին Պոլսում ձեռբակալւում, աքսորւում եւ մեծամասնաբար Իթթիհադական ոճրագործների միջոցով սպանւում են հարիւրաւոր հայ մտաւորականներ, քաղաքական գործիչներ, բայց նաեւ ոչ այնքան ակտիւ բժիշկներ, վաճառականներ եւ այլն: Այդ օրն են ձեռբակալւում Դանիէլ Վարուժանը, Կոմիտասը: Սակայն երեւի ամէն մարդ չգիտի, որ դրանով հանդերձ դեռ այնքան պարզ չէր հայութեանը սպառնացող վտանգի սարսափելի մասշտաբները: Չէին ձեռբակալւել մի շարք կարեւոր դէմքեր, դրանցից ամենաերեւելին օսմանական պարլամենտի երեսփոխաններ Վարդգէսը եւ Գրիգոր Զոհրաբն էին: Դեռ տպագրւում էին հայերէն թերթերը եւ հաղորդագրութիւններ հրատարակում հայ ազգային գործիչների կառավարական անձանց հետ հանդիպումների մասին: Հետեւեալ գրութիւնը կարող է մերօրեայ ընթերցողին կենդանի պատկերացում տալ…

Read more »

«Բարեւափոխութիւն» թէ՞ յեղափոխութիւն

«Բարեւափոխութիւն» թէ՞ յեղափոխութիւն

    Հայաստանի Հանրապետութեան նախագահական ընտրութիւնները, ինչպէս նախատեսւում էր, չանցան առանց ցնցումների,: Պաշտօնական արդիւնքների համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսեանը ձեռք է բերել ձայների 58 տոկոսը, իսկ Ժառանգութեան կուսակցութեան ղեկավար` Րաֆֆի Յովհաննիսեանը ձայների 37 տոկոսը: Միջազգային դիտորդները յայտարարել են, որ եղել են խախտումներ, սակայն ոչ այնքան, որ որոշիչ ազդեցութիւն ունենան արդիւնքների վրայ: Սարգսեանին շնորհաւորել են աշխարհի զանազան երկրների ղեկավարները: Սակայն այլ բան է մտածում Րաֆֆի Յավհաննիսեանը: Նա յայտարարել է, որ ժողովուրդը իրեն է ընտրել նախագահ: Մեծ թւով մարդիկ էլ, ըստ երեւոյթի, համաձայն են նրա հետ: Նա ընտրութիւններից անմիջապէս յետոյ դիմեց Սարգսեանին, որպէսզի իրեն յանձնի իշխանութիւնը, եւ հանդիպել է նրան նախագահի նստավայրում,…

Read more »

22 տարի անկախութիւն, 6 ընտրութիւններ

22 տարի անկախութիւն, 6 ընտրութիւններ

      1991 17 հոկտեմբեր     Մրցակիցներ` Լեւոն Տէր Պետրոսեան (ՀՀՇ), ձայների 83%-ը Պարոյր Հայրիկեան (Ազգային ինքնորոշում միաւորում), ձայների 7.2 %-ը Սօս Սարգսեան (Դաշնակցութիւն), ընդհանուր ձայների 4.3%-ը   Մասնակցողների թիւը` 1260433 քւէարկման պայմանները լրացնող  բնակչութեան 70%-ը   Ընտրութիւնների ընթացքը եւ յետոն Սա Հայաստանի անկախացման եւ երրորդ հանրապետութեան  հռչակումից յետոյ առաջին նախագահական ընտրութիւններն էին եւ միակը ՀՀ վեց նախագահական ընտրութիւններից, որից յետոյ չհնչեցին կեղծիքի մեղադրող ձայներ: Տէր Պետրոսեանը յաղթեց իր մրցակիցներին ձեռք բերած քւէների մեծ տարբերութեամբ:     1996 22 սեպտեմբեր     Մրցակիցներ` Լեւոն Տէր-Պետրոսեան  (ՀՀՇ), 646888 ձայն, ընդհանուր ձայների 51.3%-ը Վազգէն Մանուկեան (ԱԺՄ), 516129 ձայն, ընդհանուր ձայների…

Read more »

«Գարեգին Նժդեհ» ֆիլմը եւ այսքան խօսք ու զրոյց

«Գարեգին Նժդեհ» ֆիլմը եւ այսքան խօսք ու զրոյց

    Փետրւարի 27-ին Երեւանի կինօ Մոսկւայում տեղի ունեցաւ Գարեգին Նժդեհ ֆիլմի առաջին ցուցադրութիւնը: Սակայն սա սովորական պրեմիերա չէր: Ներկայ էին երկրի նախագահը, վաչապետը եւ այլ պետայրեր: Ֆիլմը դեռ չցուցադրւած քննադատւել էր որպէս նախագահական քարոզարշաւի մաս, եւ դաշնակցական անւանի Գարեգին Նժդեհի անունը նշւել որպէս Հանրապետական կուսակցութեան գաղափարախոօսութեան խորհրդանիշ: Բայց ո՞վ է Գարեգին Նժդեհը, ո՞վքեր են ֆիլմի բեմադրիչն ու ֆինանսաւորողները:   Ո՞Վ Է ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐ ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ ՙ168 ժամ՚ Թերթն անդրադառնում է ինտերնետային տիրույթում` “Գարեգին Նժդեհ” ֆիլմի շուրջ քննադատություններին եւ նկատում. “Քննադատության դոզան եւ այն լրջությունը, որով “Գարեգին Նժդեհ” հայրենակցական միությունը կամ շատ այլ քաղաքացիներ խոստանում են բոյկոտել ֆիլմը, նույնքան համոզիչ…

Read more »

Մկրատել սովետական շրջանի պատմութիւնը հնարաւոր չէ

Մկրատել սովետական շրջանի պատմութիւնը հնարաւոր չէ

  Ռոբերթ Սաֆարեան     Շուտով նոյեմբերի 29-ն է` Հայաստանի Սոցիալիստական Հանրապետութեան հռչակման օրը: Հայաստանը Սովետական հռչակւեց 1920 թւականին եւ սովետական էր մինչեւ 1991 թւականը, այսինքն 71 տարի: ԹԷ ինչպէս սովետական դարձաւ Հայաստանը այս գրութեան նիւթը չէ: Դա, ոչ մի խօսք, հայոց պատմութիւնն ուսումնասիրողի համար կարեւոր հարց է: Յամենայն դէպս, դարձաւ: Այս գրութեամբ ուզում եմ առաջ քաշել մի այլ հարց, այն, որ մենք սփիւռքում ինչքան քիչ գիտենք այս Սովետական Հայաստանի մասին եւ դա ինչպէս է դժւարացնում սփիւռքահայի եւ Հայաստանի բնիկ հայի փոխյարաբերութիւնը: Նա, ով ինքը, կամ իր ծնողները ապրել են ստալինեան բռնութեան շրջանում եւ մենք, որ դա մեր անցեալի մասը…

Read more »