Հայաստան

Երազներ ու հույսեր արեվմտյան Հայաստանի ու Հայ դատի մասին

Երազներ ու հույսեր արեվմտյան Հայաստանի ու Հայ դատի մասին

  ԴՈԿՏ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ     Հայ ազգայնականների ճառերում հաճախ ենք լսում «մեր երազները կիրականանան Արևմտյան Հայաստանի հողերը հետ վերցնելու կապակցությամբ», «մի օր կիրականանա հայ ժողովրդի արդար դատը» և նման արտահայտություններ: Սրանք կարող ենք  երազանք համարել: Կան մարդիկ, ովքեր որոշ գործունեության մասին հույս են հայտնում կամ ասում են, որ կաշխատենք այս գործը անել և այլն: Սրանք արդեն երազանք չեն, այլ  հույսեր են, որոնք գործ ու աշխատանք են ընդգրկում իրենց մեջ: Հիմա տեսնենք երազի ու հույսի տարբերությունները: Երազներով ապրելը մարդու գործունեությունը չէ, այս դեպքում հույսը դրվում է ավելի շուտ գերբնական կամ անտեսանելի ուժերի ու հավանական պատահականությունների և երևույթների վրա: Սակայն հույսը կարող…

Read more »

Ճոռոմաբանութիւն

Ճոռոմաբանութիւն

  ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ   Հայերենի խեղաթյուրումը հայկական հեռուստատեսության հաղորդումներում     Հայաստանյան հեռուստատեսության հաղորդումներին հետևելով, ի շարս լեզվական  այլ խեղաթյուրումների,  նկատելի է պարզ բառերից հրաժարվելու և դրանք բարդ կամ ածանցավոր բառերով  փոխարինելու համաճարակը: Ստորև բերված օրինակները առնված են տարբեր մարդկանց, ինչպես նաև տարբեր բնույթի հաղորդումների բառապաշարից, որը նշանակում է, թե մենք գործ ունենք, ո՛չ թե պատահական վրիպումների, այլ ընդհանրացած  երևույթի հետ: Ահա և օրինակները. Ժամանակ-ժամանակահատված,- ինչքա՞ն ժամանակահատված է հարկավոր…,կգա ժամանակահատված, երբ…,խորհրդային ժամանակահատվածից հետո…գոնե երեք տարի ժամանակահատվածով… Օրինակել-կրկնօրինակել,- երեխաները կրկնօրինակում են իրենց ծնողներին: Լուրջ-լրջագույն,-դա շատ  լըր-ջագույն խնդիր է: Դա ամենալըրջագույն խնդիրներից մեկն է: Վատ- վատթարագույն,- այդքան էլ վատթարագույն սցենար…: Վերը բերված օրինակների…

Read more »

Երկկենցաղայինները` Ապրել «Թեհրան-Երեւան» վիրտուալ քաղաքում

Երկկենցաղայինները` Ապրել «Թեհրան-Երեւան» վիրտուալ քաղաքում

    Իրանի եւ իրանահայութեան յարաբերութիւնները Հայաստանի հետ տեղի է ունենում երկու մակարդակում: Վերեւում` պաշտօնական մակարդակի վրայ եւ ներքեւում` երկու երկրների հասարակ քաղաքացիների միջեւ: Վերեւում տեղի են ունենում հանդիսաւոր հանդիպումներ երկու երկրների պաշտօնեաների միջեւ, պատւիրակութիւնների այցելութիւն լի սիրալիր խօսքերով, ինչու չէ նաեւ հայ գրողների, հայ լրագրողների, հայ բժիշկների եւ … նման, այսպէս կոչւած, համազգային հանդիպումներ, որոնց մասնակցում են նաեւ իրանահայերը: Դրանք յաճախ կազմակերպւում են Հայաստանի պատկան միութիւնների միջոցով եւ իրանահայ այցելուները եւս ըն-տըրւում են Իրանի համապատասխան միութեան կողմից: Սակայն, արդէն քսան տարիներից աւելի է անցնում Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնից եւ այս տարիներում ստեղծւել են շփումներ թէ’ Իրանի ոչ հայ քաղաքացիների ու…

Read more »

Երկկենցաղ հայեր

Երկկենցաղ հայեր

  ԿՈԼՅԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ     Իրանահայի այս տեսակը գոյավորվել է Հայաստանի անկախացումից հետո ու թերևս իր նմանը չունի կամ քիչ ունի աշխարհում: Երբ Հայաստանը անկախացավ, իրանահայությունը անմաս չմնաց ընդհանուր ոգևորությունից ու խանդավառությունից. բոլորի հայացքն ուղղված էր դեպի Հայաստան. ընկերային բոլոր հավաքների գլխավոր թեման Հայաստանն էր, խոսում էին այնտեղ տուն գնելու, գործ դնելու մասին, ոմանք պատրաստվում էին ընտանիքներով ներգաղթել: Եվ մինչև անգամ խավարի ու ցրտի տարիներին չդադարեց իրանահայերի հոսքը դեպի Հայաստան. եկան, գնեցին բնակարաններ, առանձնատներ ու հողամասեր: Եղան նաև անհատ կամ խմբով գործարարներ, որ սկսեցին եռանդով ու մեծ հույսերով ֆինանսական ներդրումներ կատարել զանազան ոլորտներում: Անցան տարիներ: Գնալով խամրեց ոգևորությունն երկուստեք՝ թե ներսում…

Read more »

1988-ի շարժման 3 պահանջները` Ղարաբաղ, անկախութիւն, ժողովրդավարութիւն

1988-ի շարժման 3 պահանջները` Ղարաբաղ, անկախութիւն, ժողովրդավարութիւն

  Ժ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ     Այս տարի Հայաստանում նշում են 1988 թւականին սկսած ղարաբաղի շարժման 25-ամեակը, որն իհարկէ միայն Ղարաբաղի շարժումը չէր: ինչ պարզ է, 1988 թւականին, երբ արդէն ողջ Սովետական Միութիւնում սկիզբ էր առել նախ Գլասնոստ  եւ ապա Պրեստրոյկա կոչւող հասարակական-քաղաքական շարժումը, որն այդ պահին ղեկավարում էր Խորհրդային Միութեան կոմունիստական կուսակցութեան առաջին քարտուղար` Գորբաչեւը, ողջ արեւելեան բլոկի, ինչպէս նաեւ Խորհրդային Միութեան կազմում գտնւող հանրապետութիւններում, ժողովուրդը հրապարակ էր եկել տարիների ընթացքում ճնշւած իր ցանկութիւններով: Հայաստանում 1988 թւականին ծայր առած շարժման  մէջ նոյնպէս ներառւած էին զանազան շերտեր եւ քաղաքական գաղափարախօսութիւններ: Դա, նախեւառաջ, իր ամենաակներեւ շերտում, Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմի մէջ մտցնելու…

Read more »