Հայաստան

Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է

  ՏԱԹԵՒԻԿ ԼԱԶԱՐԵԱՆ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության ամենամյա ցուցանիշը: Ընդհանուր առմամբ նախկին Խորհրդային Միության երկրներում տեղեկատվության ազատության առումով իրավիճակը բավական մռայլ է, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ներկայացնելով զեկույցը` այսպիսի կարծիք է հայտնել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիխրը, հավելելով, թե ցավոք սրտի տարեցտարի այն ավելի ու ավելի է վատթարանում: Հարավային Կովկասում Հայաստանը ամենալավ ցուցանիշն ունի, թեև նախորդ զեկույցի համեմատությամբ Հայաստանի ցուցանիշը մի քանի կետով վատթարացել է: Եթե նախորդ զեկույցում Հայաստանը 74-րդ տեղն էր զբաղեցնում, ապա արդեն այսօր հրապարակված զեկույցում 78-րդում է: Հարևան Վրաստանը նախորդ զեկույցի համեմատ հսկայական առաջընթաց է…

Read more »

Դժգոհ հայի մասին

  ԿՈԼՅԱ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ   Վերջին տարիներին, թվում է՝ հայերի* մոտ սրվել է ամեն բանից դժգոհ լինելու հատկանիշը: Իրավացի են, թե ոչ, հակա են, թե իշխանամետ, կարևոր չէ, կարևորն այն է, որ մոտիկից շփվելիս՝ ստացվում է այն տպավորությունը, որ նրանք սիրում են դժգոհել կամ տրտնջալ: Չեղավ, որ Երևանի տաքսիների վարորդներից գոնե մեկը «սիրտը չբացեր» քիչ եկամուտի, թանկության, երեխաների անորոշ ապագայի, իշխանավորների «փող ուտելու», քաղաքացիների հաշվին օլիգարխների հարստանալու և նմանատիպ խնդիրների մասին: Չեղավ, որ մեր բակի բնակիչներից մեկը առանց հիմնավորումների և խորանալու պատճառների մեջ, չդժգոհեր անօրինականություններից, ցածր աշխատավարձերից, մարմնավաճառ հարևանուհու ուշ գիշերին հանած ձայներից, սոցիալական անապահովությունից և էլի բազմաթիվ խնդիրներից: Իմ այն առարկումին,…

Read more »

Որքան հիշում եմ…

Որքան հիշում եմ…

  ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ     ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ Թե որտեղից եկավ և ինչպես իմը դարձավ Հայաստանը, դժվարանում եմ մտաբերել, բայց ամեն անգամ, որ մտածում եմ գրել իմ, այսպես կոչված, գիտակցական կյանքի պատմությունը, ամեն ինչ սկսվում է նրանից, երբ հայրս տուն մտավ ու հայտարարեց. «Գնում ենք Հայաստան»: Ես երևի չորս տարեկան էի, որովհետեվ ծնվել եմ պատերազմի տարին, իսկ ներգաղթը եղավ պատերազմի ավարտին: Ներգաղթի տարին ծնվել է եղբայրս՝ Մասիսը: Այսպես էր ասում մայրս, և դա ասում էր իր ձայնին ու դեմքին տալով հանդիսավոր արտահայտություն, կարծես թե պատերազմի և ներգաղթի տարին ծնված լինելը մի կարևոր առանձնաշնորհ լիներ, տրված իրեն ու իր զավակներին: Թե ինչ կապ…

Read more »

Նամակ Ռուսաց թագաւորին

Նամակ Ռուսաց թագաւորին

  ԶՕրի Բալայեանի նամակը Պուտինին, Հայերի ռուսամէտութիւնը եւ Արթին պապի պատմութիւնը     Հայերի ռուսամէտութիւնը,ի հարկէ, նոր բան չէ:Սկըսած Իսրայէլ Օրիից, հայ զանազան քաղաքական գործիչներ մտածել են Հայաստանը ազատագրել ռուս ցարի օգնութեամբ: Հայերի կամաւոր գնդերը առաջին համաշխարհային պատերազմի օրերին, որոնք կռւում էին ռուս զօրքերի կողքին եւս արդէն ծանօթ պատմութիւն է: Նոյնն է մեր օրերին «Ռուսաստանի դաշնութեան հետ ռազմավարական դաշինքը»: Եւ այս բոլորը դիմագրաւելու համար պանթուրքիզմի եւ թրքական ծաւալապաշտութեան վտանգը: Այս բոլորով հանդերձ, Զօրի Բալայեանի կոչը Վլադիմիր Պուտինին է` եկ տէր կանգնի Գիւլիստան պայմանագրով յաւերժ քեզ տրւած երկրամասին, որ Ղարաբաղը Ռուսաստանի խնդիրն է, բոլորի ձայնը հանել է: Այս նամակի մասին գործ…

Read more »

Արտագաղթի թւերը ուրիշ պատմութիւն են ասում

Արտագաղթի թւերը ուրիշ պատմութիւն են ասում

    Ա‘յ ճիշտ անցեալ ամիս էր, որ տօնեցինք Հայաստանի անկախութեան 22- ամեակը, որի առիթով բնականաբար մեծ-մեծ խօսքեր հնչեցին հայ ժողովրդի «դարաւոր երազի իրականացման» մասին: Միաժամանակ մամուլը եւ կայքերը լիքն են արտագաղթի աննախադէպ ծաւալների մասին վերնագրերով: Ասւում է, որ արտագաղթը արդէն պիտի համարել ազգային անվըտանգութեան խնդիր: Այս 22 տարիներում  Հայաստանից ընդմիշտ հեռացել են 1.1 միլիոն հոգի: Սա ի՞նչ է նշանակում` դարաւոր երազի իրականացու՞մ եւ բնակչութեան այսպի՞սի արտահոսք: Արդեօք սա չի նշանակում, որ անկախութիւնը ինքնին բաւական չէ մի ժողովուրդի իր ծննդավայրում պահելու համար, որ «հայրենիք» հասկացողութիւնը այնքան հզօր չէ, որ կարողանայ մարդկանց գայթակղել, որ անտեսեն այլ երկրներում իրական կամ թւացեալ աւելի…

Read more »