Հայաստան

Ռուսամետությո՞ւն, թե՞ արեւմտամետություն

Ռուսամետությո՞ւն, թե՞ արեւմտամետություն

    Հետևալը Լևոն Տեր-Պետրոսեանի ելույթի տեքստն է ՀՀՇ-ի 17-րդ համագումարում, 2012 թւականի Դեկտեմբերի 22-ին: Արդեն անցել է քանի տարի,սակայն նյութը կենդանի է և խիստ կարևոր Հայաստանի հանրապետութեան ներքին և արտաքին քաղաքականության վերաբերող վիճաբանություններում: Ի վերջո ռուսամետ թե՞ արևմտամետ: Ահա Տեր-Պետրոսյանի պատասխանը:   … Այսօր որոշ անպատասխանատու մարդիկ փորձում են մի նոր բաժանում մտցնել մեր ազգի մեջ, և որը ավելի վտանգավոր է, քան մինչև հիմա տեղի ունեցած հակասությունները: Դա այն է, որ ուզում են մեր ազգը բաժանել արևմտամետների և ռուսամետների` շփոթելով բոլոր կատեգորիաները, այս հասկացությունների քաղաքական, արժեքային և գաղափարախոսական բաղադըրիչները: Երբ որևէ քաղաքական ուժ իր քաղաքական ծրագրերը կապում է արևմտյան…

Read more »

Շուշիի ազատագրման տարեդարձի տօնակատարութիւն

Շուշիի ազատագրման տարեդարձի տօնակատարութիւն

  ԼԵՒՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆ     Չորս տարի առաջ Կանադայում բնակւող հայերի միջոցով իրանահայ Վահրամ Փիրջանեանի գլխաւորութեամբ 2011 թւականի ապրիլի 23-ին կազմւեց Հայկական առեւտրային ցանցը: Նպատակն այն էր, որ տարբեր երկըրներում ապրող հայերն իրար հետ ծանօթանան և առևտրական կապեր հաստատեն և օգտակար հանդիսանան Հայաստանին: Այդ նորաստեղծ կազմակերպութիւնն անցաւ Հայաստանի Սփիւռքահայութեան նախարարութեան հովանաւորութեան տակ և ըստ հաստատութեան կանոնագրութեան, տարին մէկ անգամ Հայաստանից դուրս հայաշատ մի երկրում պէտք է կազմակերպել տարեկան ժողով: 2013 թւականի ժողովը կազմւեց  Ֆրանսիայի հարաւային հայաշատ Մարսէյլ քաղաքում, իսկ  2014 թւականին Ռումինիայի մայրաքաղաքում:  Ըստ Բուդափեշտում կայացած ժողովի որոշման, 2015-ին ժողովը պիտի գումարւէր Երևանում, բայց վարչութիւնը որոշել էր իր յարգանքի եւ գնահատանքի…

Read more »

Խոհեր «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հռչակագրի» մասին

Խոհեր «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հռչակագրի» մասին

  ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ     Ստորեւ ձեզ ենք ներկայացնում ՀՀ Առաջին նախագահ, Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակած հոդվածը` նախատեսված բացառիկ լույս ընծայման համար iLur.am կայքում եւ «Չորրորդ Իշխանություն» թերթում:    Վերջին շրջանում տեղի ունեցած բուռն իրադարձությունների` Գյումրու ողբերգության, Բերձորի բարբարոսության եւ փոքր ձեռնարկատիրության ներկայացուցիչների տպավորիչ ընդվզման պատճառով «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը», կարելի է ասել, լիակատար անուշադրության մատնվեց, մինչ այլ հանգամանքներում այն, անտարակույս, հասարակական լայն արձագանքի կարժանանար: Լըրացնելու համար այդ բացը, կցանկանայի որոշ դիտողություններ ու մտահոգություններ արտահայտել հռչակագրի բովանդակության վերաբերյալ` ոչ ամենեւին որեւէ մեկին մեղադրելու կամ խնդիրը ներքաղաքական շահարկումների առարկա դարձնելու մտադրությամբ, այլ բացառապես այդ կարեւոր փաստաթղթի բնագիրը բարելավելու նպատակով:…

Read more »

Ռուս զինվորը սպանել է Գյումրեցի ընտանիքի վեց անդամների

Ռուս զինվորը սպանել է Գյումրեցի ընտանիքի վեց անդամների

   Քրէական գործը վերածվում է քաղաքական բողոքի     Երկուշաբթի, հունվարի 12-ին առավոտյան Գյումրում մի ընտանիքի վեց անդամների գտան մահացած: Զոհվել են ընտանիքի հայրն ու մայրը, որդին և հարսը, չամուսնացած աղջիկը և երկու տարեկան թոռնուհին, իսկ վեց ամսական թոռը դանակի հարվածներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքից հետո Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով զորամասից փախուստի էր դիմել և դեպքի վայրում թողել էր իր զինվորական կոշիկները եւ զենքերը: Ոստիկանության տվյալներով՝ Պերմյակովը հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանի Բայանդուր գյուղի մոտ և ձերբակալվել: Դեռեւս հայտնի չեն ոճրագործության դրդապատճառները, սակայն ժողովուրդը վրդովված է եւ…

Read more »

Իրանահայ համայնքի նվիրտվության առաջին հանձնումը Հայաստանի մարզերի երեխաներին

Իրանահայ համայնքի նվիրտվության առաջին հանձնումը Հայաստանի մարզերի երեխաներին

    Երբ բարին դառնում է կենսակերպ, մարդն անկախ իրավիճակներից սկսում է գործել նրա տիրույթում: «Հայ դպրոց»-ի իրանահայ համայնքին ուղղված կոչը` օգնել Հայաստանի մարզային բնակավայրերում ապրող անապահով երեխաներին` անարձագանք չմնաց: Համայնքի կողմից մեծ քանակությամբ հագուստ, տաք բաճկոններ, վերնազգեստ, տաբատ, կոշիկ, գրենական պիտույքներ և այլ անհրաժեշտ պարագաներ հավաքվեցին: Նոր և բավականին սրտացավորեն ընտրված այս նվերները իրանահայ համայնքի հայրենիքին օգտակար լինելու, նրա խնդիրների հանդեպ անտարբեր չլինելու լավագույն վկայությունն են ու շնորհակալ նվիրաբերումը հայ մանուկին, ով այսօր հայտնվել է կյանքի դժվարին պայմաններում և ունի նման սրտացավ ուշադրության կարիքը:   ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ և Արտավազդ գյուղական համայնքները առաջինն էին, ուր ««Հայ դպրոց» հիմնադրամի…

Read more »