Հայաստան

Հայոց պատմության մեծ անկյունադարձը

Հայոց պատմության մեծ անկյունադարձը

  ԱԼԻՍ ԽՈԴԱՎԵՐԴՅԱՆ     Ժողովուրդների կյանքում կան անկյունադարձային դեպքեր, որոնք փոխել են պատմության ընթացքը: Հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ թերեւս ամենաճակատագրական անկյունադարձը Սարդարապատի հե-րոսամարտն է,1918 թվի մայիսին, երբ  կործանման անդունդի եզրին հասած հայ ժողովուրդը կարողացավ դեմ դուրս գալ դաժան ճակատագրին եւ ապրելու իրավունք վաստակել իր հոշոտված հայրենիքի վերջին հողակտորի վրա: Հայոց հաղթանակը Սարդարապատում հրաշքի էր նման, որ կատարվեց Մեծ Եղեռնի տարիներին՝ հայասպան եւ հայաստանասպան ծրագրերի գործադրման ժամանակաշրջանում: Դա տեղի ունեցավ մի ժամանակ, երբ Հայոց աշխարհի մի փոքրիկ բեկորի վրա ծվարել էր հազիվ վեց-յոթ հարյուր հազար հայ, որի կեսը գաղթականներ եւ որբեր էին: Հենց այդ մի բուռ հայությունն էր, որ ապրելու…

Read more »

Ոսկորներ

Ոսկորներ

  ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆ     «Ճակատագրի սև շունը» հայտնի հուշագրության հեղինակ Փիթեր Բալաքյանի ստորև թարգմանաբար ներկայացվող գրությունը գրքի լույս ընծայման 10-րդ տարեդարձի առթիվ վերահրատարակված տարբերակում ընդգրկված մի նոր գլուխ է, որն առաջին անգամ տպագրվել է «New York Times» (Նյու Յորք թայմս) թերթում: Դեր Զորն Օսվենցիմի համահավասար իմաստ է ձեռք բերել հայերի համար: Երկուսն էլ, տարբեր ձևերով, մահվան և զանգվածային սպանությունների համակարգված գործընթացի էպիկենտրոններ են: Երկուսն էլ խորհրդանշական վայր, էպիգրամային տեղանուն սև  քարտեզի վրա: Դեր Զորն անյպիսի մի արտահայտություն է, որ փշի կամ տզի նման կպչում է քեզ ու պոկ չի գալիս: «Ր», «զ», «որ» հնչյունները սղոցի, դանակի պես կտրում են:…

Read more »

Հայաստանը եվ Ղարաբաղը ավելի ժողովրդավարական են, քան սփյուռքը

  ԱԲՈ ՉԱՓԱՐՅԱՆ   Աբո Չափարյանի հոդվածը չաղավաղելու համար «Յոյսը» այն ներկայացնում է ամբողջությամբ, սակայն իրականության մեջ այնտեղ կետեր կան, որոնք չեն համապատասխանում, թե’ իրանահայության պատմությանը, թե ներկա իրականությանը: Ամենայն դեպս մենք սպասում ենք Ձեր մեկնա-բանություններին ու կարծիքնեէրին: Պարզ է, որ հոդվածագրի խոսքը վերաբերում է հայ համայնքների ներքին կառույցներին :   USA Armenian Life պարբերականի կայքում  հրապարակված այս հոդվածում խմբագիրը հայտնում է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը շատ ավելի ժողովրդավարական են, քան Սփյուռքը, քանի որ վերջինս չունի համընդհանուր ընտրական ժողովրդավարական համակարգ: Նա քննադատում է այն փաստը, որ քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների առաջ-նորդները ինքնակոչ կերպով իրենց  հռչակում  են «համայնքի ներկայացուցիչներ», չնայած որ այդ…

Read more »

Տաւութօղլուի յայտարարութեան չյայտարարւած բաժինը

Տաւութօղլուի յայտարարութեան չյայտարարւած բաժինը

  ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ     Քանի մը օր առաջ, Թուրքիոյ վարչապետ Ահմէտ Տաւութօղլու խորհրդարանէն ներս իր կուսակցութեան երեսփոխաններուն առջեւ յայտարարեց, թէ «սուրի-ական հողերը ռուսական կայսերապաշտութեան նպատակներուն մաս պիտի չկազմեն», այլ… «միայն մե՛ր»: Վերջին երկու բառերը անշուշտ լռելեայն յայ-տարարութեամբ: Մ. Արեւելքի ու անոր յարակից տարածաշրջանի (Հայաստան, Թուրքիա, Ատրպէյճան) քաղաքական զարգացումները այլեւս վերածուած են «բաց պլօթի»: Գաղտնիք չմնաց: Ամէն ինչ բացայայտուած է եւ տակաւի՛ն կը բացայայտուի: Ոչ ոքի համար գաղտնիք էր, որ Արեւմուտքը, իր տեղական զինակիցներով (Թուրքիա, Սէուտական Արաբիա եւ Ծոցի այլ երկիրներ), ՆԱԹՕ-ով, 2011-էն առաջ արդէն լծուած էին Սուրիոյ մէջ իրենց հաւատարիմ ու հլու-հնազանդ վարչակարգ մը հաստատելու աշխատանքին: Այս «վարչակարգ հաս-տատելն»…

Read more »

Բարձր լարում Երևանում

Բարձր լարում Երևանում

    Յունիսի 17-ին ՀՀ կառավարութեան հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովը որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրականութեան գները: Յուիսի 19-ից սկսեցին այդ որոշման դէմ բողոքները: Յունիսի 23-ի առաւօտեան ժամը 5:30-ին ոստիկանութիւնը խաղաղ ցուցարարների դէմ կիրառեց ջրցան մեքենաներ եւ այլ խիստ միջոցառումներ, որոնց հետեւանքով վիրաւորւեցին եւ ձերբակալւեցին հարիւրաւոր քաղաքացիներ: Դըրանով աւելի հրարհրւեց բողոքող բազմութեան կրքերը և բողոքները շարունակւում են մինչև օրս (յուլիսի 2-ը): հարցը նրանում է, որ Հայաստանում ինչի դէմ բողոքում ես, ռուսական է, ու բողոքը, բնականաբար, դառնում է հակառուսական, ՙարևմուտքի կողմից գրգռւած՚ գունաւոր յեղափոխութիւն: Այդպէս էր գազի թանկացման դէմ բողոքները, գիւմրեցի ընտանիքի սպանութեան դէպքը ռուս զինւորի միջոցով, Եվրասիական մաքսային միութեան միանալու որոշումը, եւ…

Read more »