Հայաստան

Հայոց բանակի 25-ամյակը

Հայոց բանակի 25-ամյակը

Ալիս Խոդավերդյան   Ցնծա',բյուր վիշապ Հայաստան աշխարհ, Փրկության արև Վահագնիդ տեսար… Հովհ. Հովհաննիսյան     25 տարի առաջ, Արցախյան ազգային ազատագրական պայքարի թեժ օրերին, ռազմի դաշտում և պատերազմի հրի ու ծխի մեջ ծնվեց Հայոց ազգային բանակը: Դա Հայոց պատմության նոր Վահագնն էր՝ ծնված բոցերի միջից, որպես նորաստեղծ հայրենիքի տեր ու պաշտպան: Մինչ այդ արցախյան պայքարը սկսված էր կամավորների մասնակցությամբ,զինված նույնիսկ որսորդական հրացաններով: Ինքնազոհաբերման ամենավեհ դրսևորումներով հանդերձ, ցաք ու ցրիվ և անկազմակերպ ուղղությունները չէին կարող վերջնական հաղթանակի հասցնել:  Բանակի կազմակերպիչ և ստեղծող կենտրոնական դեմքը Վազգեն Սարգսյանն էր, երիտասարդ գրող, որ օժտված էր հրամանատարական և կազմակերպչական մեծ ձիրքով: Անտարակույս Հայոց նոր բանակի…

Read more »

Արցախի անկախության հանրաքվեի 25- ամյակ

Արցախի անկախության հանրաքվեի 25- ամյակ

25 տարի առաջ, 1991 թվականի դեկտեմբերին Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որով ժողովուրդը իր հավանությունը տվեց Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության ստեղծման: Այս առթիվ, նախկինում «Յոյս»-ի էջերում տպագրված նյութերի հիման վրա և քարտեզի օգտագործումով կանդրադառնանք Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության ստեղծման պատմությանը: 1) Քարտեզում կարմիր գծով ցույց է տրված Լեռնայինն Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ), որ որպես անկլավ գտնվում էր Սովետական Ադրբեջանի կազմում, բոլոր կողմերից շրջա-պատված Ադրբեջանի տարածքով:  1988 թ. փե-տրվարին, երբ դեռ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում էին Սովետական Միության կազմում, Լեռնային Ղարաբաղի  Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ)Գերագույն Խորհուրդը դիմում է Երևանին, Բաքվին և Մոսկվային՝  խնդրելով իրենց մարզի անջատումը Ադրբեջանից և կցումը Հայաստանին: Թեև ոչ մի բռնություն…

Read more »

Հայաստանը կամուրջ Հյուսիսի և Հարավի միջև

պարսկերեն հոդվածի ամփոփում   Դեկտեմբերի 5-ին Իրանի և Հայաստանի միջև ստորագրվեց համապարփակ համաձայնագիր երկու երկրների հարաբերությունների զար-գացման վերաբերյալ: Այդ փաստաթուղթը նա-խատեսում է Իրանից Հայաստան արտածվող գազի ծավալի ավելացում, Հայաստանից Իրան փոխադրվող էլեկտրականության քառապատ-կում, երկու երկրների միջև առևտրական,բանկա-յին, ապահովագրական և այլ կապերի առավել զարգացում և այլն: Բայց համաձայնագրի կա-րևորությունը չի սահմանափակվում միայն Իրան-Հայաստան հարաբերությունների ոլորտում: Այդ համաձայնագիրը իրականում նոր և ամուր հիմք է հանդիսանում ավելի հեռահար մի նպատակի, այն է՝ Հյուսիս-Հարավ հաղորդակցության առանցքի զարգացման հեռանկարի համար: Այդ առանցքը նախատեսում է Իրանի հարավային նավահանգիստներից փոխադրական կապ հաստատել Հայաստանի և Վրաստանի վրայով դեպի Ռուսաստան և Եվրոպա, և դա վերաբերում է ոչ միայն ցամաքային…

Read more »

Հայ լրագրողների համահայկական 8-րդ համաժողով

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔ Դոկտ. Ռուբիկ Սարդարյան   ՀՀ Սփյուռքի Նախարարության նախաձեռնու-թյամբ հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցավ հայ լրա-գրողների համահայկական 8-րդ համաժողովը, որտեղ 28 երկրից մասնակցել էին 140 լրագրողներ ու զանգվածային լրատվամիջոցների աշխատողներ: Նախապես լրագրողների ուշադրությանն էր հանձնված մի քանի թեմաներ, որոնց շուրջ մի շարք լրագրողներ հանդես եկան իրենց զեկույցներով, որից հետո անց էր կացվում զեկույցների քննարկում ու կարծիքների փոխանակում: Հիմ-նական թեմաներն էին.   1-Համահայկական տեղեկատվական միաս-նական ցանցի ձևավորման կառուցակարգերը և լրատվամիջոցների համագործակցության ուղի-ները ճգնաժամային պայմաններում: 2-Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետա-կանաշինության գործում: 3-Հայկական սփյուռքի գործակցությունը Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության միջազ-գային գործընթացին: 4-Հայաստանի և Արցախի հանրապետու-թյունների պաշտպանության համակարգի հետ կապված…

Read more »

Ազատության շունչն ու ոգին` կոլաժներում

Ազատության շունչն ու ոգին` կոլաժներում

  ԱՐՄԻՆԵ ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ արվեստաբան     Անի Հովակի ցուցահանդեսում մթնոլորտը լի էր սիրով, նրա կոլաժային ստեղծագործություններից յուրաքանչյուրը իր մեջ կրում և փոխանցում էր դրական էներգոդաշտ, ստեղծագործողի լուսավոր աուրան` ներդաշնակված մտքի, նյութի ու ասելիքի հետ , խտացված  տպավորության անհատականացված ներգործությամբ… Ազատության շունչն ու ոգին գեղարվեստորեն արտահայտված էր յուրաքանչյուր աշխատանքի մեջ, հագեցած մեղեդայնությամբ ու պոեզիայի հնչերանգով… Մասնագիտությամբ երաժիշտ, ֆլեյտահար Անի Հովակը չորս տարի է,  ինչ զբաղվում է կոլաժային արվեստով, պարբերաբար հանրությանը ներկայանալով իր ստեղծագործությունների ցուցահանդեսներով, որոնցից հերթականը բացվեց Հայ Արտ մշակութային ցուցասրահում, հեղինակի ծննդյան օրը, հաճելի անակնկալ մատուցելով նաև նրա արվեստի երկրպագուներին:     Անի Հովակը (Հովակիմյան) երիտասարդ ստեղծագործողի ինքնատիպ տեսակն է, ինքուրույն…

Read more »