Հայաստան

Լիլիթի ցուցահանդէսի մեր բաժինը

  Բարև սիրելի Լիլիթ, ի սրտե շնորհավորում եմ: -Բարև Ձեզ,պարոն Սիմոնյան , շնորհակալ եմ ուշադրության համար: Իրոք զգացված եմ: Սիրով կսպասեմ:  Ցավոք ներկայությունը  հնարավոր չէ, քեզ եմ ուզում հրավիրել Թեհրան` «Յոյս»-ի էջերով: -Օ՜հ, շատ զգացված եմ, շատ ուրախ կլինեմ:  Մտադիր ենք թարմ-թարմ տալ Քո ցուցահանդեսի լուրը, մի փոքրիկ ցուցահանդես էլ  թերթի էջերում ենք ունենալու: -Անչափ շնորհակալ եմ իրոք:  Սիրելի Լիլիթ, ի՞նչ էիր սպասում ցուցահանդեսից և արդյոք սպասելիքներդ արդարացա՞ն: -Ցուցահանդեսը հոյակապ անցավ: Ես չէի սպասում: Այդ օրը ինձ համար դարձավ կյանքիս ամենաերջանիկ օրերից մեկը :Անակնկալի եկա: Բոլոր նրանց, ում հրավիրել էի եկել էին`, Վաստակաշատ նկարիչներ, երաժիշտներ, կոմպոզիտորներ, բոլորը եկել էին նկարներս…

Read more »

Հայաստանը ամենաապահով վայր՝ զբօսաշրջիկների համար        

Հայաստանը ամենաապահով վայր՝ զբօսաշրջիկների համար        

Կորեայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը կորեական պարբերականին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ կորեացի զբոսաշրջիկները կբացահայտեն Հայաստանը որպես զբոսաշրջության կարևոր ուղղություն: Նա, մասնավորապես, ներկայացրել է այն գեղատեսիլ վայրերը և Հայաստանին բնորոշ առանձնահատկությունները, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին: «Հայաստանը հաճախ են անվանում «թանգարան բաց երկնքի տակ»: Այն այցելուներին ներկայացնում է ժամանակակից հասարակության և հարյուրամյա ավանդույթների միասնություն, մշակույթային մի վայր է, որտեղ արևմտյան ապրելակերպը հիմնված է արևելյան ավանդույթների վրա: Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին՝ Հռոմից դեռևս 79 տարի առաջ: Գառնիի հեթանոսական տաճարից բացի Հայաստանում կան բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, անթիվ պատմական գտածոներ,…

Read more »

Ազգայինը որպես ապրելաոճ  ու ներկայանալի այցեքարտ…     

Ազգայինը որպես ապրելաոճ  ու ներկայանալի այցեքարտ…     

Արմինե Մելիք-Իսրայելյան        Այս սկզբունքներով է թերևս երիտասարդ ստեղծագործող, երաժիշտ, տիկնիկագործ Մարինե Սարգսյանը առաջնորդվում, համեստ ու գեղեցիկ իր ներաշխարհը պարուրելով հայկական մեղեդիների, շարականների քաղցրահունչ ներկայությամբ, որոնք կարծես սնում են նրա միտքը, ճանապարհ բացելով ստեղծագործական նոր քայլերի համար… Ջանգյուլումի, Զատկական տոնի, Տրնդեզի ու Կաղանդի, հայկական, ազգային, տոնական բոլոր տեսակի առիթների համար գեղեցիկ նվեր ու զարդարանք են նրա ձեռքերով պատրաստված,  հայկական տարազներով, բազմատեսակ տիկնիկները, որոնց նայելիս ան-գամ գույների ջերմություն ու քաղցրություն ես զգում, ասես կերպարների մի ողջ հանդես, մի փոքրիկ, խայտաբղետ ամբոխ  շրջապատում է քեզ ու անկարող ես դառնում աչքդ կտրել այդ չարաճճիորեն ժպտացող հարսիկների հեզիկնազիկ հայացքներից, իսկ քաջնազարյան, փափախավոր…

Read more »

Երբ խավարին նետվեց ժանյակե մի ձեռնոց

Երբ խավարին նետվեց ժանյակե մի ձեռնոց

«Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել»  Ջոնաթան Սվիֆթ      «Նա տեսնում է ավելին, քան շատերը» վերնագրով էր սկսվում կյանքի լուսավոր ու մութ երեսներին շիտակ, իր հոգու լույսով նայող արտիստուհու, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի երիտասարդ դերասանուհի Արմինե Մացակյանի մասին պատմող հոդվածս, որի առիթը դարձավ իր տեսակի մեջ բացառիկ այս արտիստուհու հետ նրա «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» մոնո ներկայացումը… Լուսավոր մարդ է Արմինեն, ներքին բոցով ու կանացի նուրբ հմայքով օժտված բեմի նվիրյալ քրմուհին, ում աղոթքը, սերն ու փրկության լույսը թատրոն ասված մոգական գոյության մեջ է, որտեղ նրա ամեն մի քայլը, շարժումն ու հաճախ ինքնամոռաց խաղը անգամ իր կամքից…

Read more »

Քարե լռության ձայնն ու գաղտնագրությունը …

Քարե լռության ձայնն ու գաղտնագրությունը …

Արմինե Մելիք- Իսրայելյան                                                         Նրա արվեստի ձայնը մի իրական  լռության սիմֆոնիա է, քարե, հուժկու, տաք ու բարի մի երգ՝ ուր հանգ ու հնչյունները ժայռապատկերներն ու սեպագրերն են, տիեզերքի ու գիտության առեղծվածների շշուկները իրենց մեջ պարփակած… Վիշապաքարից մինչ սրբաօծված խաչքար ու սրբազան պատերազմի սուր–խաչերը, մոնումենտալ քանդակի ու սյուրռեա-լիստական ոճին բնորոշ, բայց և բարի հումորով մանրաքանդակները Իսահակ Ապրեյանի մուրճի ու բրիչի հիշողության մեջ ամրագրված են կարծես ու զարկը ասելիք է ծնում… Ամեն ինչ քանդակագործի համբերատար…

Read more »