Արդէն բոլորին ծանօթ իրականութիւն է, որ 1915 թւականի Ապրիլի 24-ին Պոլսում ձեռբակալւում, աքսորւում եւ մեծամասնաբար Իթթիհադական ոճրագործների միջոցով սպանւում են հարիւրաւոր հայ մտաւորականներ, քաղաքական գործիչներ, բայց նաեւ ոչ այնքան ակտիւ բժիշկներ, վաճառականներ եւ այլն: Այդ օրն են ձեռբակալւում Դանիէլ Վարուժանը, Կոմիտասը: Սակայն երեւի ամէն մարդ չգիտի, որ դրանով հանդերձ դեռ այնքան պարզ չէր հայութեանը սպառնացող վտանգի սարսափելի մասշտաբները: Չէին ձեռբակալւել մի շարք կարեւոր դէմքեր, դրանցից ամենաերեւելին օսմանական պարլամենտի երեսփոխաններ Վարդգէսը եւ Գրիգոր Զոհրաբն էին: Դեռ տպագրւում էին հայերէն թերթերը եւ հաղորդագրութիւններ հրատարակում հայ ազգային գործիչների կառավարական անձանց հետ հանդիպումների մասին: Հետեւեալ գրութիւնը կարող է մերօրեայ ընթերցողին կենդանի պատկերացում տալ…









