Իրան-Հայաստան

Հանդիպում Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հետ

Հանդիպում Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հետ

    2015 թ. մարտի 17-ի կէսօրից յետոյ ժամը 14.30-ին Իրան-Հայաստան առեւտրական պալատի վարչութեան անդամները այցելեցին  Իրանում ՀՀ դեսպանատուն բարի գալուստ մաղթելու նորանշանակ դեսպան յարգելի պր. Արտաշէս Թումանեանին: Հանդիպման ընթացքում, որին ներկայ էր նաեւ դեսպանատան մշակութային հարցերում խորհըրդական պր. Սահակ Եղիազարեանը, Իրան-Հայաստան Առեւտրական պալատի նախագահ պր. Ահարոնեանը բարիգալստեան խօսքից յետոյ ներկայացրեց խորհրդի անդամներին, նշելով, որ Իրան-Հայաստան Առեւտրական պալատը իր աւելի քան 20 տարիների գոյութեան ընթացքին  շարունակ ձգտել է զարգացնել, ամրապնդել ու խորացնել Իրան-Հայաստան բարեկամական, տնտեսական ու առեւտրական  յարաբերութիւնները եւ ոչ մի ջանք չի խնայել այս ուղղութեամբ ու միշտ սերտ համագործակցութիւն է ունեցել Իրանում ՀՀ դեսպանութեան  հետ եւ այժմ էլ իր…

Read more »

ՀՀ դեսպանի այցը Իրան-Հայաստան առեւտրի պալատ եւ Սաթի ընկերութիւն

ՀՀ դեսպանի այցը Իրան-Հայաստան առեւտրի պալատ եւ Սաթի ընկերութիւն

    ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան պր.Արտաշէս Թումանեանը սոյն թ. ապրիլի 13-ին, երկուշաբթի կէսօրւայ ժամին այցելեց Իրան-Հայաստան Առեւտրական պալատ եւ մտերմիկ զրոյց ունեցաւ պալատի նախագահ՝ պր. Ահարոնեանի հետ, ընթացիկ աշխատանքների եւ կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ: Այնուհետեւ վերջինիս ընկերակցութեամբ շրջեց նոյն շէնքում գտնւող «Սաթի» աւիաուղեւորութեան գործակալութեան եւ «Սաթի» բեռնափոխադրական միջազգային ընկերութեան, «Անդրէ» մսամթերքի ու «Թաւանզա» հայկական ընկերութիւնների տարբեր բաժանմունքները եւ ծանօթացաւ դրանց գործունէութեանն ու անձնակազմի հետ: Յարգելի դեսպանը, ըստ երեւոյթին մտադիր է աշխատանքներն առաւել գործնական ու արդիւնաւէտ դարձնելու նպատակով համայնքային ներուժը համատեղելու, սերտ յարաբերութիւն ստեղծելու, հնարաւորութիւնները գնահատելու եւ խոչընդոտները վերացնելու համար սերտօրէն կապ հաստատել ազգային կառոյցների հետ՝ սփիւռք-հայրենիք կապերը…

Read more »

Իրանահայ համայնքի նվիրտվության առաջին հանձնումը Հայաստանի մարզերի երեխաներին

Իրանահայ համայնքի նվիրտվության առաջին հանձնումը Հայաստանի մարզերի երեխաներին

    Երբ բարին դառնում է կենսակերպ, մարդն անկախ իրավիճակներից սկսում է գործել նրա տիրույթում: «Հայ դպրոց»-ի իրանահայ համայնքին ուղղված կոչը` օգնել Հայաստանի մարզային բնակավայրերում ապրող անապահով երեխաներին` անարձագանք չմնաց: Համայնքի կողմից մեծ քանակությամբ հագուստ, տաք բաճկոններ, վերնազգեստ, տաբատ, կոշիկ, գրենական պիտույքներ և այլ անհրաժեշտ պարագաներ հավաքվեցին: Նոր և բավականին սրտացավորեն ընտրված այս նվերները իրանահայ համայնքի հայրենիքին օգտակար լինելու, նրա խնդիրների հանդեպ անտարբեր չլինելու լավագույն վկայությունն են ու շնորհակալ նվիրաբերումը հայ մանուկին, ով այսօր հայտնվել է կյանքի դժվարին պայմաններում և ունի նման սրտացավ ուշադրության կարիքը:   ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ և Արտավազդ գյուղական համայնքները առաջինն էին, ուր ««Հայ դպրոց» հիմնադրամի…

Read more »

Իրանի գործարարների պատւիրակութեան այցը Հայաստան

Իրանի գործարարների պատւիրակութեան այցը Հայաստան

  ԱՐՄԻՆԷ ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԷԼԵԱՆ     ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտօնական հրաւէրը Թեհրանի Առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ՝ Դոկտ. Եահեա Ալէ Էսհաղից հիմք հանդիսացաւ, որպէսզի վերոյիշեալ առեւտըրաարդիւնաբերական պալատն Իրան-Հայաստան Առեւտրական պալատի եւ Հայաստանի Զարգացման հայկական գործակալութեան համագործակցութեամբ՝ իրանական 60 գործարարների համար նախատեսի եւ կազմակերպի բիզնես-ֆորում, որտեղ պիտի քննարկւէին երկու երկրների առեւտրային եւ տնտեսական յարաբերութիւնների զարգացման հեռանկարները: Բիզնես-Ֆորումի բացման արարողութեանը ողջոյնի խօսքերով հանդէս եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ՝ Արա Պետրոսեանը, Թեհրանի Առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ՝ Դոկտ. Եահեա Ալէ-Էսհաղը, ՀՀ Առեւտրաարդիւնաբերական պալատի գործադիր տնօրէն՝ Արայիկ Վարդանեանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան՝ Մոհամմադ Ռայիսին, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան՝ Գրիգոր Առաքելեանը, «Արաս» ազատ առեւտրի եւ արդիւնաբերու-թեան գօտու նախագահ՝ Սադեղ Նաջաֆի Խեզերլուն: Բացման արարողութեան…

Read more »

ՀՀ վարչապետ` Տիգրան Սարգսյան. Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները վնասում են Հայ-Իրանական նախագծերին

ՀՀ վարչապետ` Տիգրան Սարգսյան. Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները վնասում են Հայ-Իրանական նախագծերին

    «Իրանի դեմ կիրառւող միջազգային պատժամիջոցները շատ ուժեղ հարվածում են մեր տնտեսությանը, քանի որ մենք այսօր երկու ելք ունենք դեպի միջազգային շուկա` Վրաստանով ու Իրանով»,-«Ինտրֆաքս»- ին տված հարցազրույցում  ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խօսքերով, Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները զրոյացնում են Իրանի հետ աշխատելու Հայաստանի հնարավորությունները, այդ թվում բեռնափոխադրումների առումով: «Դա շատ լուրջ խնդիրներ է ստեղծում, այդ իսկ պատճառով առեւտրաշրջանառության  ցուցանիշը Իրանով  եւ Իրանի հետ փոքր է: Խնդիրներ են առաջանում նաեւ Մերձավոր Արեւելք արտահանում իրականացնելու հարցում, ինչը կրճատում է դիվերսիֆիկացիայի հնարավորությունը, բարդ մրցակցային պայմաններ է ստեղծում տրանսպորտային ծախսերի  ավելացման հաշվին: Իրանի կողմից ներդրվող սահմանափակումները, այդ թվում` արժույթային…

Read more »