Իրան-Հայաստան

Հայաստանի անկախության 25-ամյակը՝  նոր հորիզոններով      

Հայաստանի անկախության 25-ամյակը՝  նոր հորիզոններով      

  Հրաչ Ստեփանյան     Արդեն քառորդ դար է,  ինչ Հայաստանը  որպես   անկախ պետություն կանգնած է պետությունների միջազգային ընտանիքի շարքում: Անկախությունը հայ ժողովրդի դարավոր երազանքն է, դարավոր կարոտը: Քանի՜ սերունդներ են երազել այս դրոշի ծածանումը անկախ Հայաստանի մայրաքաղաքում և անցել: Քանի՜ բոցավառ հոգիներ են պայքարել այս անկախության համար և ընկել: Շատերս հիշում ենք, որ այս անկախությունից առաջ Սփյուռքում քանի՜ քանիսն էին ճառում, թե երբ Հայաստանը ազատվի և անկախանա, հենց հաջորդ օրը ամեն ինչը կթողնեն և կերթան հայրենիք: Եվ Հայաստանը լքողներից քանի՜ քանիսն էին արդարանում, որ իրենք հեռանում են գերի հայրենիքից և եթե Հայաստանը անկախանա՝ կվերդառնան տուն: Եվ վերջապես անկախացավ Հայաստանը:…

Read more »

Ռոստոմ Ոսկանյանի ձեռքի աշխատանքներն ու նկարչական կտավները

Ռոստոմ Ոսկանյանի ձեռքի աշխատանքներն ու նկարչական կտավները

  ԼԵՒՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆ     Իրանահայ հռչակաւոր ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանի ստեղծագործութիւնների թանգարանը հաստատվեց 136 դպրոցում, որը գտնւում է Երևանի Զէյթուն-Արաբկիր քաղաքամասում: Մի տարի էր, ինչ հանգուցեալ Ռոստոմ Ոսկանեանի նկարներն ու իր պատրաստած արձանիկների հաւաքածուն, որն ստեղծել էր ԱՄՆ մեկնելուց յետոյ եւ յանձնել էր իր եղբօրը՝ Ռուբիկին, իսկ նրա մահից յետոյ էլ իր եղբայրը՝ Զաւէնը ճգնում էր Ռոստոմի համբաւին վայել ու յարմար վայր գտնել դրանց ցուցադրութեան համար, ի վերջոյ ԱՄՆ–ում «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահուհի տկ. Մոնիկ Գրիգորեանին դիմելով եւ նրա ցուցմունքների ու աջակցութեան շնորհիւ այդ արւեստի գործերը հանգրւանեցին Երևանի 136 –րդ դպրոցում, քանի որ դպրոցի տեսչուհի տկ. Գրետա Թունեանը դպրոցի շէնքում մի…

Read more »

Անհրաժեշտ է Իրան-Հայաստան մերձեցումը

Անհրաժեշտ է Իրան-Հայաստան մերձեցումը

  ԽՄԲԱԳՐԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ     Էդուարդ Նալբանդյանի երկօրյա այցը Իրան դարձյալ մտորումների նյութ դարձրեց  Իրան-Հայաստան հարաբերությունները, ընդորում այս նյութով հետաքրքրված են թե’ Իրան-Հայսատան մերձեցման կողմնակիցները, թե դրա հակառակորդները: Այցի առիթը ըստ երևույթին երկու երկրների միջև վիզայի վերացումն էր, սակայն թվում է, թե այն շոշափում էր նաև այլ խնդիրներ: Հազարամյակներ իրար հարեվանությամբ գոյատեված այս երկու երկրների հարաբերությունները առայժմ գտնվում են սպասվածից ավելի ցածր մակարդակի վրա: Իրանին և Հայաստանին իրար է կապում ոչ միայն դարավոր մշակութային առնչությունները, փոխադարձ զբոսաշրջությունը, արդյունավետ տնտեսական կապերը, այլև այդ երկրներին սպառնացող պանթուրքական վտանգը: Խորհրդային Միության փլուզումից հետո և նրա թրքալեզու շրջանների՝ Ռուսաստանից լիովին կամ մասամբ անկախանալուց հետո նորից…

Read more »

Իրան Հայաստան տնտեսական համագործակցութիւն

Իրան Հայաստան տնտեսական համագործակցութիւն

    Իրան և Հայաստան պատմական ընդհանրությունները՝ տնտեսական պատժամի-ջոցներից հետո միանում են իրար Լրատվական զեկույց Իրանի Առևտրա-արդյունաբերական պալատում անցկացված Իրանի և Հայաստանի առևտրական ֆորումից Կազմեց՝ Իրան-Հայաստան Բարեկամական  միության վարչության անդամ Ալի Ռեզա Նազիֆը    ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմա-րիտյանը Թեհրան կատարած իր երկօրյա այցի ընթացքում (8-9.10.2015) առանձին հանդիպումներ ունեցավ  իրանի Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար պր.Նեմաթզադեի,  Կապի ու հաղորդակցության տեխնոլոգիայի նախարար պր. վաեզիի և Իրանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ պր. Ջալալփուրի հետ: ա- հանդիպումներ 1.Մեր երկրի  Արդյունաբերության, հանքերի և առևտրի  նախարար Նեմաթզադեն  ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ երկուստեք  տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իր ցանկությունն հայտնելով երկու երկրների առևտրական…

Read more »

Իրանը եւ գերտէրութիւնները պատմական համաձայնութեան հասան

Իրանը եւ գերտէրութիւնները պատմական համաձայնութեան հասան

    Յուլիսի 14-ը միջազգային դիւանագիտութեան պատմութեան էջերում գրանցւեց որպէս չափազանց կարևոր ձեռքբերման օր: Իրանը և միջազգային վեց գերտէրութիւնները` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան,Ֆըրանսիան և Գերմանիան համաձայնութեան հասան Իրանի միջուկային վիճահարոյց ծրագրի շուրջ։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ գործարքը հիմնւում է ո‘չ թէ վստահութեան, այլ ստուգումների վրայ։ «Ես համոզւած եմ, որ այս գործարքը բխում է ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների ազգային անվտանգութեան շահերից, ուստի ես վետոյի կենթարկեմ գործարքի իրականացումը խոչընդոտող որևէ օրինագիծ»,- ասել է Օբաման։ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Վիէննայում ստորագրած համաձայնագրի վերաբերեալ յատուկ ուղերձով հանդէս է եկել պետական հեռուստատեսութեամբ։ «Երջանիկ եմ, որ Իրանի և վեց գերտէրութիւնների հետ 23…

Read more »