Իրան-Հայաստան

Իրանի Նախագահ Դկ. Հասան Ռոհանիի Այցը Հայաստան

Իրանի Նախագահ Դկ. Հասան Ռոհանիի Այցը Հայաստան

Լևոն Ահարոնեան   Թեհրանից մեկնած խումբն Իրանի դեսպանատան ճաշարանում   2016 թ. Չորեքշաբթի, 21 դեկտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ դկ. Հասան Ռոհանին մէկօրեայ աշխատանքայն այցով մեկնեց Հայաստան:  Ճամբորդութիւնը ծրագրւած էր երեք օրւայ ընթացքում երեք երկրներ՝ Հայաստան, Ղազաղստան և Կիրկիզստան այ-ցելելու նպատակով, որոնք  Եւրասիական տըն-տեսական միութեան  անդամներ են, ուստի և   Իրանի նախագահի այդ մէկ օրեայ Հայաստան ուղևորութեան ծրագրի առանցքն  էր կազմում տնտեսական և առևտրական կապերի ստեղծումը: Կիրակի, 11 դեկտեմբերին, Իրանի առևտրա-արդիւնաբերական պալատից տեղեկացրեցին ինձ, որ պիտի հանդիպել դկ. Ռահնեմայիի հետ: Նա պալատի միջազգային կապերի տնօրէնն է և լաւ էր ճանաչում ինձ: Նա ասաց, որ դու ունես մի կարևոր պարտականութիւն նախագահի…

Read more »

Իրան՝ հառնող գերտերություն

Իրան՝ հառնող գերտերություն

Թարգմանեց և Ամփոփեց Ալիս Խոդավերդյանը   Հոդվածի հեղինակն է Jean-Christophe Victor-ը, որ գերմանա-ֆրանսիական Arte հեռուստակայանում վարում է Le Dessous Des Cartes (բացված քարտեզների հետ) հաղորդաշարը: Աշխարհագրական քարտեզին վերաբերվող այս հաղորդումներում ներկայացվում են նյութեր մեր մոլորակի աշխարհաքաղաքական հարցերի շուրջ:2016 թվի հոկտ.1-ի ծրագրում անդրադարձվել է Իրանի վերադարձին միջազգային հարթակ, նրա տնտեսական մարտահրավերներին, ինչպես նաև նրա դերակատարությունը Միջին Արևելյան գերանկայուն տարածաշրջանում:   Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագրի հետևանքով 2016 թվականին հնարավորություն ստեղծվեց աստիճանաբար վերացնել տնտեսական պատժամիջոցները, որ երկար ժամանակ դրված էին երկրի վրա:   Իրանի աշխարհաքաղաքական դիրքը Գտնվելով Միջին Արևելքի, Կովկասի, Միջին Ասիաի և Հնդկական թերակղզու միջև, Իրանը ելք ունի հյուսիսում Կասպից ծովին,…

Read more »

Նոր Ջուղայում մեկնարկեց թատրոնի հոբելյանական տարին

Նոր Ջուղայում մեկնարկեց թատրոնի հոբելյանական տարին

Ն.Ջուղայի Ազգային կրթահամալիրի «Ալենուշ Տերյան» սրահում Դեկտ.8 –ին Հայաստանի «Օազիս»մնջախաղային թատերախումբը ներկա-յացրեց Շեքսպիրի «Լիր Արքա»պիեսը Ռոբերթ Ծատուրյանի բեմադրությամբ:Այս ձեռնարկը նը-վիրված էր Ն.Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամյակին, բայց որպես նախամուտք 2017 թվականի հոբելյանին: Նախքան ներկայացումը հոբելյանական հանձնախմբի անունից ելույթ ունեցավ պրն. Ն. Միրզայանցը,նա  հայտարարեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեն 1988 թ.դեկտ.7-ի Հայաստանի ահավոր երկրաշարժից զոհված 25000 հայերի հիշատակը: Նա իր ելույթում դրվատանքի խոսք ասաց պրն.Անդրանիկ Խեչումյանի հասցեին, ով արժանացել է Հայաստանի գրողների միության «Կանթեղ»մրցանակին և իր ներկայությամբ սի-րահոժար կամքով քուլիսների հետևում օգնում է «Օազիս» թատերախմբին: Նա իր ելույթում այսպես բնութագրեց օրվա առիթը-.«…Բայց ինչ-քա՜ն հետաքրքիր զուգադիպություն, նկատենք, որ սրահի անվան և մեր թատրոնի…

Read more »

Հայաստանը կամուրջ Հյուսիսի և Հարավի միջև

պարսկերեն հոդվածի ամփոփում   Դեկտեմբերի 5-ին Իրանի և Հայաստանի միջև ստորագրվեց համապարփակ համաձայնագիր երկու երկրների հարաբերությունների զար-գացման վերաբերյալ: Այդ փաստաթուղթը նա-խատեսում է Իրանից Հայաստան արտածվող գազի ծավալի ավելացում, Հայաստանից Իրան փոխադրվող էլեկտրականության քառապատ-կում, երկու երկրների միջև առևտրական,բանկա-յին, ապահովագրական և այլ կապերի առավել զարգացում և այլն: Բայց համաձայնագրի կա-րևորությունը չի սահմանափակվում միայն Իրան-Հայաստան հարաբերությունների ոլորտում: Այդ համաձայնագիրը իրականում նոր և ամուր հիմք է հանդիսանում ավելի հեռահար մի նպատակի, այն է՝ Հյուսիս-Հարավ հաղորդակցության առանցքի զարգացման հեռանկարի համար: Այդ առանցքը նախատեսում է Իրանի հարավային նավահանգիստներից փոխադրական կապ հաստատել Հայաստանի և Վրաստանի վրայով դեպի Ռուսաստան և Եվրոպա, և դա վերաբերում է ոչ միայն ցամաքային…

Read more »

Հ.Հ դեսպանի մամլո ասուլիսը

Հ.Հ դեսպանի մամլո ասուլիսը

Արման Տ. Ստեփանյան     Կիրակի սեպտեմբերի 25-ին Իրանում Հայաստանի Հանրապերության դեսպանատանը տեղի ունեցավ Իրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Արտաշես Թումանյանի մամլո ասուլիսը երկրի մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Սկզբում դեսպանը խոսեց Թեհրանի և Երևանի ջերմ հարաբերություններից, շեշելով որ այն ունի դարերի պատմություն: Ապա նշելով, որ ներկայումս Իրանի և Հայաստանի առևտրային ցուցանիշը կազմում է 300 միլիոն ԱՄՆ դոլար, որը հիմնականում Իրանից Հայաստան ներկրվող ապրանքներն են, ավելացրեց, որ այն կարող է սրանից մի քանի անգամ  ևս ավելի լինել: Ապա Ա. Թումանյանը  խոսեց Հայաստանի ներկա տնտեսական և առևտրային իրավիճակի մասին: Նա անդրադառնալով անցյալ տարի Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելուն, ասաց որ այդ…

Read more »