Իրան-Հայաստան

«Արմէն պրես»-ի տնօրէնը «Յոյս»-ի գրասենեակում

«Արմէն պրես»-ի տնօրէնը «Յոյս»-ի գրասենեակում

  Երկուշաբթի հոկտեմբեր 23-ին ՀՀ «Արմեն պրես» գործակալության տնօրեն, պրն. Արամ Անանյանը այցելեց «Յոյս» երկշաբաթաթերթի խմբագրություն: Նրան ընկերակցում էին Իրանի   «ԻՌՆԱ»   գործակալության ներկայացուցիչները: Խմբագրատանը, Իրան-Հայաստան .բարեկամության  միության որոշ պատասխանատուներ և «Յոյս»-ի խմբագրության անդամներ նրան էին սպասում: Ջերմ մթնոլորտում անցկացրած ժամերը ոգեղեն ու հարազատ էին: Հուսանք, որ շուտով Թեհրանում կբացվի «Արմեն պրես»-ի  մշտական գրասենյակը ու մենք կկարողանանք առաջին ձեռքից ստանալ Հայաստանին վերաբերող լուրերը:                                                                        …

Read more »

Արմէն պրեսն ու Իռնան զարգացնում են Իրանի և Հայաստանի կապերը

Արմէն պրեսն ու Իռնան զարգացնում են Իրանի և Հայաստանի կապերը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հինավուրց մշակութային ժառանգություն ունեցող երկիր է, իսկ Իրանի մշա-կույթն ու պատմությունը շատ կարևոր են հայերի համար: Իրանական պետական IRNA լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: Նա հիշեցրել է, որ վերջերս «Արմենպրես»-ի ֆոտո-թղթակիցն այցելել է Իրան և լուսանկարել այդ երկրի հարուստ ու հինավուրց մշակութային ժառանգության նմուշները, Իրանում հայկական մշակութային կոթողները: Այս լուսանկարները հետագայում կարող են ներկայացվել ցուցահանդեսի տեսքով: Արամ Անանյանը շեշտել է Երևանի և Թեհրանի միջև բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ արդեն իսկ կան որոշակի զարգացումներ, մասնավորապես, հայ-իրանական համատեղ ընկերությունների բացում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում: Հայաստանում…

Read more »

Տօնւեց Իրան-Հայաստան Առևտրական պալատի հիմնադրման 22-ամեակը

Տօնւեց Իրան-Հայաստան Առևտրական պալատի հիմնադրման 22-ամեակը

Լևոն Ահարոնեան     1990 թւին Խորհրդային Միութեան ամբողջ տարածքում մի նոր մտածողութիւն առաջացաւ, որն ազդա-րարում էր ազատութեան ու դեմոկրատիկ կար-գավիճակի նախադրեալների հաստատում և որը կատարւեց ժամանակի Սովետական Իշխանութեան գլխաւոր քարտուղար Գորբաչևի միջոցով: Այդ հասարակական-քաղաքական շարժումը կոչւեց Պրեստրոյկա: Այդպիսով նախկին սովետական 15 հանրապետութիւնները միանշանակ ձգտելով ազատութեան ակնկալում էին անկախութիւն ձեռք բերել, որոնցից էր նաև  Հայաստանը:                                       Ես հանգուցեալ կնոջս հետ 1990 թւի մարտ ամսին ժամանել էի Ռուսաստան, այնուհետ Հայաստան, որ այդ ուղևորութեան անցուդարձի մասին հանգամանօրէն  անդրադարձել եմ իմ «Փոթորկոտ կեանքիս օրերը» գրքում:…

Read more »

«Յոյս»-ի հարցազրույցը Վազգեն Սաֆարյանի հետ

«Յոյս»-ի հարցազրույցը Վազգեն Սաֆարյանի հետ

(երկրորդ և վերջին մաս)   Հարց.- Կուսկցությունների ու դաշինքների մեծ մասը բարեփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին խոսում են ու նաև անհարժեշտություն էին նկատում, որ պետության միջամտությունը շատ տեղերում պետք է լինի, բայց սա հակասում էր նրանց լիբերալական կամ ազատ շուկայական գաղափարախոսության հետ: Ինչպես կարելի է բացատրել այս երևույթը:   Պատ.- Պետությունը որպես գիշերային պահակ հասկացողությունը Ադամ Սմիթից եկած նախանցած դարի գործող մոդել է եղել, որ պետությունը վատ տնտեսվարող է և պետությունը պետք է տնտեսական գործառույթներով չզբաղվի, դրանից հետո էլ Միլտոնի, Ֆրեդմանի տեսությունը, որոնք հնարավորինս պետությանը հեռացնում էին տնտեսական գործառույթներից, սակայն մենք կոմունիստներս և սոցիալիստները գտնում ենք, որ պետությունը պետք է ակտիվորեն…

Read more »

«Յոյս»-ի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՏՆՏԵՍԱՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՊՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀԵՏ

«Յոյս»-ի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՏՆՏԵՍԱՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՊՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ  ՀԵՏ

(Առաջին մաս)     Ապրիլյան նահատակների ոգեկոչման միջո-ցառումների հետ կապված, Թեհրանում էր գտնվում Հայաստանի նախագահին կից Հանրային Խորհրդի տնտեսաֆինանսական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի ապ-րանք արտադրողների միության նախագահ և Հայաստանի առաջադիմական Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Վազգեն Սաֆարյանը: Առիթից օգտվելով «Յոյս» երկշաբաթաթերթը նրա հետ անցկացրեց մի հարցազրույց, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:      Հարց.- Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ «Յոյս» երկշաբաթաթերթի գրասենյակ այցելելու և հարցազրույցի համար: Խնդրում ենք համառոտ կերպով ներկայացնեք ձեզ: Պատ.- Ես Վազգեն Սաֆարյանն եմ, ծնվել եմ 1950 թվականին Երևանում, 1991-95 թվականներին մեծամասնական համակարգով ընտրվել եմ Երևանի Էրեբունի համայնքի շրջանային խորհրդի պատգամավոր և պատգամավորական ընթացքում վերականգնել եմ Էրեբունու Կոմունիստական կուսակցության շրջանային…

Read more »