Համայնք

Հաղորդագրութիւն` թաքցնելու համար, ոչ տեղեկացնելու

Հաղորդագրութիւն` թաքցնելու համար, ոչ տեղեկացնելու

  Ստորև վերատպում ենք ԹՀԹ Պատգամաւորական ժողովի դիւանի հաղորդագրութիւնը այդ ժողովի յունիսի 23-ի նիստի մասին: հաղորդագրութիւնը հրապարակւել է առաջնորդարանի կայքում, յուլիսի 13-ին, 20 օր նիստից յետոյ:   Այս հաղորդագրութիւնը լաւագոյն նմուշն է մեր համայնքային կեանքում տարածւած տեղեկատւութեան ոճի, ուր հաղորդագրում ես  ո‘չ թէ ընթերցողին բան ասելու ժողովում խօսւած նիւթերի մասին, այլ դրանց ծածկելու և թաքցնելու համար: Թեմական խորհուրդը ՙծրագիր է ներկայացնում՚, պատգամաւորները  ՙմանրամասն անդրադառնում են ներկայացւած նիւթերին՚, վերջում  ՙհաստատում են բանաձևերը ամբողջութեամբ՚, խօսւում է ՙմասնաւորաբար առք ու վաճառքի  բնոյթ ունեցող ծրագրերի՚  մասին … և այսպէս: Իսկ թէ ի՞նչ էին ծրագրերի բովանդակութիւնը, որոնք պատգամաւորները  ՙմանրամասնօրէն՚  քննարկեցին և որոնք էին այդ  ՙառք ու…

Read more »

Սիմոնի կամուրջը (2)

Սիմոնի կամուրջը (2)

  ԻՒՐԻԿ ՔԱՐԻՄ ՄԱՍԻՀԻ Թարգմ.` ՇԱՔԷ  Ա. ՊԵՏՐՈՍԵԱՆ       Եւ  ճշմարիտ, դա հէնց այն էր, ինչ ասել էր Էդւինի հայրը: Պողոտան իսկապէս լաւ էր նայւում, կարծես մէկը  բարձրորակ ներկով ծածկել էր բոլոր շէնքերի ճակատները եւ ցանել թարմ ծառեր բուլւարի երկայնքով: Այդ օրը Ռաֆիկը լսում էր ընկերներին, թէ որքան  գեղեցկացել է քաղաքամասը, բայց նա մտովին նրանց հետ չէր եւ համարեա ոչինչ չասաց, մինչեւ նրանք ստիպեցին նրան: – Այո, այստեղ շատ գեղեցիկ է, ես երկար ժամանակ է  այսքան սիրուն բան չեմ տեսել: Դրանից յետոյ, Ռաֆիկը նպատակադրւեց հնարաւորինս շրջանցել  12+1 տունը: Միառժամանակ յետոյ, երբ անցնում էր այդ փողոցով, տեսաւ, որ այդ տանը…

Read more »

Սիմոնի կամուրջը

Սիմոնի կամուրջը

  ԻՒՐԻԿ ՔԱՐԻՄ ՄԱՍԻՀԻ     Արտասահմանում, անգլէրէն լեզւով տպագրւել է իրանցի ժամանակակից արձակագիրների կարճ պատմւածքների մի ժողովածու: Գլխաւոր  թեման սպանութիւն է, եւ Թեհրանը՝ դէպքերի վայրը:  Այդ գրքում տեղ է գտել նաեւ Իւրիկի Քարիմ Մասիհիի  «Սիմոնի Կամուրջը» պատմւածքը: Մեր հայրենակցի պատմւածքի հայերէն թարգմանութիւնը նրա համաձայնութեամբ տպագրւում է  «Յոյս»-ի այս եւ յաջորդ  համարներում: Այդ առիթով Իւրիկի խնդրեցինք նաեւ մի հարցազրոյց, որը կը կարդաք այս համարի պարսկերէն բաժնում: Շ.Ա.Պ.   Նարմաքի և Զարքեշի բնակիչները զգուշանում էին կանալից, որն անցնում էր իրենց հարեւանութեամբ: Յատկապէս այն տարւանից, երբ անձրեւները երկու մետր բարձրացրին ջրի մակարդակը: Սա հէնց այն տարին էր, երբ Ռաֆիկի եղբայրն ընկաւ կանալի մէջ և…

Read more »

ԹՀԹ Պատգամաւորական ժողովը առանց կարդալու վաւերացրեց թեմականի 2 միլիարդ թուման բացով բիւջէն

ԹՀԹ Պատգամաւորական ժողովը առանց  կարդալու վաւերացրեց թեմականի 2 միլիարդ թուման բացով բիւջէն

  Ռոբերթ Սաֆարեան     Ճիշտ այսպէս: Առանց չափազանցութեան: Բիւջէի մասին հարցումների ժամանակ, ատենապետ Գէորգ Վարդանը  ի պատասխան պատգամաւոր Վալոդ Հախինեանի, ով առաջարկում էր վաւերացւելիք բիւջէի տեքստը նախօրօք ուղարկել բոլոր պատգամաւորներին, յայտարարեց, թէ քանի որ սրանից երեք տարի առաջ պատգամաւորներին տրամադրւած տեղեկութիւնները «հաւաքել են սայթերի վրայից»(գործ եմ ածում իր բառերը), պարտադրւած են եղել այլևս բիւջէի տեքստը չտրամադրել պատգամաւորներին: Բիւջէի (նախահաշւի) աղիւսակը ցուցադրւում էր մի պաստառի վրայ, որը համարեա անընթեռնելի էր: Թեմականի նիւթականի պատասխանատուն համառօտ տեղեկութիւններ տւեց (երեք րոպէի սահմաններում) նախահաշւի մասին` 2 միլիարդ և 159 միլիոն թուման բաց, որի պատճառներից նշեց ցեղասպանութեան 100-ամեակի և յառաջիկայ համահայկական խաղերին մասնակցելու ծախսերը, և…

Read more »

Սրբազան հօր խօսքը նիստի աւարտին

Սրբազան հօր խօսքը նիստի աւարտին

    Ես ուրախ եմ նման արտայայտութիւններ լսելով: Օրէնսդիր և գործադիր մարմնի լաւ յարաբերութիւնը միշտ գործը անչափ հեշտացնում է: Ես միշտ ասել եմ, որ մենք մէկ ընտանիք ենք. պատգամաւորական, կրօնական, թեմական, հաշւեքննիչ մարմին, նաև յարակից մարմիններ, բոլորը մէկ ամբողջութիւն են, և ինչպէս պարոն Կարապետեանը [Թեմական խորհրդի ատենապետը] գեղեցիկ կերպով ասաց, մեր նպատակը ծառայութիւնն է: Եւ դա մեր տիրոջ Յիսուս Քրիստոսի պատգամն է, որ ասաց` ես եկայ որպէսզի ծառայեմ: Երկրորդ. կուզեմ նաեւ ասել, որ ազգային մարմիններու կազմութիւնը բաւական ժամանակ խլող աշխատանք է, որովհետև մենք նաև մարդ գտնելու դժւարութիւն ունինք: Դժբախտաբար ամէն մարդ չէ, որ պատրաստ է գալու և աշխատելու: Ես կուզեմ…

Read more »