Համայնք

Ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէնի այցն ազգային առաջնորդարան

Ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէնի այցն ազգային առաջնորդարան

    Ամանորեան տօների հետ միաժամանակ Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ  շրջանի տնօրէն տիկ. Զահրա Փարւազի Մո-ղադամը, ֆինանսական հարցերով տեղակալ պրն. Էսֆահանու, հետազօտական հարցերով տեղակալ պրն. Սոլէյմանփուրի, ինչպէս նաև տարրական օղակի հարցերով տեղակալի և խորհրդականի ընկերակցութեամբ այցելեց Թեհ-րանի 6-րդ շրջանում գտնւող Ս. Սարգիս մայր եկեղեցի, որտեղ հանդիպում ու զրոյց ունեցաւ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ: Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէնը Ամանորի եւ Ս. Ծննդեան տօ-ների կապակցութեամբ շնորհաւորելով բոլոր քրիստոնեաներին ու յատկապէս 6-րդ շրջանում բնակւող թեհրանահայերին, ասաց. «Մեզ համար մեծ պատիւ է ամէն տարի Ամանորի առիթով Ազգային առաջնորդան կատարւող այցելութիւնն ու Սրբազան հօր հետ հնդիպումը»: Փարւազի Մողադամն ակնարկելով…

Read more »

«Յոյս»-ի համար 200-ը եւ խմբագրի հրաժեշտի խոսքը

«Յոյս»-ի համար 200-ը եւ խմբագրի հրաժեշտի խոսքը

  ՌՈԲԵՐԹ ՍԱՖԱՐԵԱՆ     ՙՅոյս՚-ի 200-րդ համարի հրատարակութիւնը զուգադիպել է նւաստիս թերթի խմբագրութիւնից հրաժարականին: Պատահական է այդ զուգադիպութիւնը թէ՞ դասաւորւած, թող մնայ, բայց պարտք եմ համարում ընթերցողին նոյնիսկ համառօտ կերպով բացատրել հրաժարականիս պատճառները: Պատճառը կարճ ասած մի բան է. յոգնել եմ: Դա մի առումով անձնական պատճառ է. տարիքը բարձրացել է, գործը կրկնողական է դարձել, զանազան մարդկանց հետ գլուխ գլխի դնելու, վիճաբանելու, համոզելու եւ սակարկելու տարողութիւնն ու կարողութիւնը պակասել է, կրկնւելու հետեւանքով աշխատանքը ռութին է դարձել եւ կորցրել է իր թարմութիւնն ու հետաքրքրութիւնը. դա այդպէս է, ճիշտ է, բայց այս բոլորը իրենք նաեւ մեր համայնքին տիրող ընդհանուր պայմաններից են բխում: Մշակութային…

Read more »

Հայ մամուլի յույսն ու լույսը

Հայ մամուլի յույսն ու լույսը

  ԾԱՏՈՒՐՕՂԼԻ     Ժամանակով իրանահայ երկինքը մութ, խավար էր, Հայի միտքը ձախ ու աջից փչող քամուն ավար էր, Համայնքի մեջ խելքը գլխին խմբագիր ու թերթ չկար, Եղածների գրածներն էլ անհամ ջուր ու ձավար էր:   Այստեղ էր, որ մեյդան եկավ Լևոն Ահարոնյանը, Առյուծի պես ձեռքը տարավ իր սեփական գրպանը, -Ես ուզում եմ հիմնադրեմ դեմոկրատ իմ թերթը, Տեսնեմ, ով է խափանելու դեպի առաջ իմ երթը-:   Շուրջն հավաքեց ընդդիմադիր գրոց-բրոց տղերքին, Ասավ,- Ղուրբան դուս մնացած ձեր գրչին ու ձեր խելքին, Եկեք, ասավ, ո՛վ հայ մտքի ու դպրության ավարեք, Ինձ միացեք, թեկուզ ձախ ու թեկուզ համայնավար  եք,   -Ու՞ր են, ասավ…

Read more »

«Քուշեշ» միջնակարգ դպրոցի շէնքը վարձու տրւեց

«Քուշեշ» միջնակարգ դպրոցի շէնքը վարձու տրւեց

    «Քուշեշ» միջնակարգ տղայոց դպրոցը կարելի է համարել «Հայկազեան» դպրոցի շարունակութիւնը: Յովիկ Մինասեանը «Ալիք» օրաթերթի օգոստոսի 2-ի համարում  «Ակնարկ Քուշեշ-Դաւթեան դպրոցի վերաբերեալ»  խորագրով յօդւածում անդրադարձել  է Քուշեշի նախապատմութեանը, սկսած 1870 թւականին Թեհրանի Շապուր քաղաքամասի Ս. Գէորգ եկեղեցու մի սենեակում երեք արեւմտահայ մտաւորականների միջոցով հիմնադրւած Հայկազեան դպրոցի առաջին դասարանից, մինչեւ Նադերիի Ղաւամսալթանէ (30 թիր) փողոցում Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցու շրջափակում կառուցւած  «Քուշեշ»-ի երեքյարկանի հոյակապ շէնքի բացումը 1957 թւականին: (Վերոյիշեալ յօդւածի պարսկերէն թարգմանութիւնը կարող էք կարդալ մեր այս համարի պարսկերէն բաժնում): Իրանահայութեան մասսայական արտագաղթի հետեւանքով,2008 թւականին «Քուշեշ» դպրոցը եւս  մի շարք այլ դպրոցների նման փակւեց: Միառժամանակ խօսք կար շէնքը վերածել Հայաստանի…

Read more »

Ի՞նչ է անցնում Րաֆֆի համալիրում

Ի՞նչ է անցնում Րաֆֆի համալիրում

    Իրանում ապրող հայերից նրանք, ովքեր դեռ հետաքրքրւած են և հետևում են համայնքի հասարակական անցուդարձին, յատկապէս Նարմաք, Զարքեշ և Վահիդիէ քաղաքամասերի հայ բնակչութիւնը, արդէն տեղեակ են Րաֆֆի մարզամշակութային համալիրի սեփականութեան դժւարին հարցի մասին: Նրանք գիտեն, որ այն հողամասի սեփականատէրերը, որի վրայ կառուցւած է այդ միութեան շէնքը, պահանջում են և դատ են բացել միութեան դէմ, որի  արդիւնքում իրանահայ ամենաաշխոյժ միութիւններից մէկը, կարող է զրկւել իր հաւաքատեղիից, մարզադաշտից և այլ յարմարութիւններից: Դա ինչ խօսք, մեծ հարւած կը լինի թաղի հայ բնակչութեանը և ընդհանրապէս իրանահայութեանը: Սակայն ցաւալին այն է, որ այս դժւարին հարցը դեռ չլուծւած, տեղեկանում ենք, որ միութիւնը տառապում է նաև…

Read more »