Համայնք

Գագիկ Ծառուկյանի այցը իրանահայ համա՞յնք, թե՞ դաշնակցությանը

Գագիկ Ծառուկյանի այցը իրանահայ համա՞յնք, թե՞ դաշնակցությանը

Դոկտ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ     2016 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ պր. Գագիկ Ծառուկյանը Թեհրանի «Արարատ» կազմակերպության 48-րդ համահայկական խա-ղերի առիթով այցելեց Թեհրան: Նա հիմնակա-նում եղավ ՀՅԴ-ին ենթակա «Արարատ» կազմա-կերպությունում և ՀՅԴ-ի պաշտոնաթերթ «Ալիք»-ի խմբագրությունում, այդ երկու դաշնակցական մի-ավորներից յուրաքանչյուրին նվիրաբերելով 100 հազարական դոլար: Ողջունելի է նման նվիրատվությունը հայկական որևէ մարզական, մշակութային կամ մամուլի միավորներին: Սակայն անիրական մոտեցումները և վերլուծությունները այս այցի կապակցությամբ պատճառ դարձան, որ պր. Գագիկ Ծառուկյանին ու իր թիմակիցներին և ՀՅԴ հարգելի ղեկավարության ուշադրությանը ներկայացնել հետևյալ կետերը: 1 – Թեհրանում գոյություն ունեն տարբեր բնույթի մարզամշակութային միություններ ու մամուլի կենտրոններ: Պր. Ծառուկյանը չի այցելել իրանահայ…

Read more »

Դպրոցական տարեմուտի խոհեր

Դպրոցական տարեմուտի խոհեր

Ալիս Խոդավերդյան     Սեպտեմբերի 22-ը (մեհր ամսվա 1-ը) դպրո-ցական տարեմուտ է Իրանում: Երկրում այդ օրը դիմավորում են մեծ խանդավառությամբ և հույսերով: Իրանահայերիս մոտ ևս ամեն տարի, ըստ ընկալյալ սովորության, դպրոցական տարեմուտին լինում են բարեմաղթություններ՝ ապագա սերնդի առաջադիմության և հաջողության համար, ինչպես նաև դպրոցների բարելավման համար ներկայացվում են ծրագրեր: Բայց տասնամյակներ է ահա, ինչ տարիները անցնում են և համայնքի դպրոցների մակարդակը, ընդհանուր առմամբ, մխիթարական չէ իրանահայերի համար:    Այս կապակցությամբ իրանահայերը խոր ափսոսանք են զգում, որովհետև անցյալում Իրանի հայոց դպրոցները երկրի չափանիշով ունեցել են բավական բարձր մակարդակ. օրինակ՝ թեհրանահայ երեց սերնդի մարդիկ պատմում են, որ 1960-ական թվականներին հայոց Քուշեշ միջնակարգ…

Read more »

Իրանահայ մոտեցումներ մի շարք կարևոր հիմնահարցերի շուրջ

  Արսեն Շահբազի Նազարյանը ծնվել է 1944 թվականին, Թեհրանում, տարրական և միջնակարգ ուսումը ստացել է Թեհրանի հայկական եւ պարսկական դպրոցներում: Ավարտել է Թեհրանի պետական համալսարանի իրավագիտական ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը: Թարգմանությամբ զբաղվել է ուսանողական տարիքից: 1982 թվականին գործով մեկնել է Հոլանդիա՝ Հաագայի միջազգային դատարանի Իրանի և ԱՄՆ-ի տնտեսական վեճերի լուծման բաժնի թարգմանիչ (անգլերեն-պարսկերեն), մինչև1992 թվականը: Այժմ աշխատում է որպես ազատ թարգմանիչ: Պաշտոնական թարգմանիչ է պարսկերեն, հայերեն, անգլերեն և հոլանդերեն լեզուների: Անգլերենից և հոլանդերենից պարսկերենի և հայերենի է թարգմանել մի շարք գրքեր: Բացի իր պաշտոնական աշխատանքներից տպագրության է հանձնել և հանձնում հոդվածներ ու թարգմանություններ պարսկերեն լեզվով Հայոց ցեղասպանության և հարակից խնդիրների շուրջ:…

Read more »

Պատրաստվենք հերթական Պատգամավորական ժողովի ընտրությունների համար

  ԴՈԿՏ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ   Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհուրդը արդեն որոշել է մինչև ապագա վեց ամսվա ընթացքում անցկացնել 16-րդ Պատգամավորա-կան ժողովի ընտրությունները: Այդ նպատակով արդեն կյանքի է կոչվել կենտրոնական ընտրական հանձնախումբ, որը իր առաջին համատեղ նիստը անցկացրեց հուլիսի 17-ին: Արդեն խոսակցություններ կան, որ նախքան ընտրությունները, անպայման պետք է որոշ փոփոխություններ կատարվեն մեր թեմի կանոնագրության մեջ, որոնք վերաբերվում են պատգամավորների քանակին: Նախկինում յուրաքանչյուր երեք հազար հոգու դիմաց պետք է ընտրվեր մեկ պատգամավոր, հետագայում այդ երեք հազարը դարձավ երկու հազար: Ներկայումս մեր պատգամավորների քանակը 54 հոգի է, որոնցից 7-ը հոգևորականներ են: Մեր համայնքի նոսրացման հետևանքով և Պատգամավորական ժողովը ավելի գործունյա դարձնելու նպատակով…

Read more »

Հայերեն ուղղագրության մասին

Հայերեն ուղղագրության մասին

  ԱՐՍԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ Թարգմանիչ, Երևան, մայիս 2002     Սույն հոդված-առաջարկը առաջին անգամ լույս է տեսել սփյուռքահայ Հորիզոն շաբաթաթերթի 1994 թվի նոյեմբերի Գրական հավելվածում: 2002 թվի մայիսի՝ Հայաստան-Սփյուռք 2-րդ համագումարի ընթացքում այն որոշ փոփոխություններով հանձնվել է համագումարի «Սփյուռք-Հայաստան կապեր» աշխատաբաժնին: Հոդված-առաջարկը վերատպվել է Հորիզոնի 2002 թվի հոկտեմբերի Գրական հավելվածում:   Ներկա դրությամբ, հայ գիր ու գրականության մեջ տիրում է ուղղագրական խառնաշփոթություն: Թվում է, թե բոլորն էլ համաձայն են, որ հայ ժողովուրդը, որն այժմ անկախ և ինքնիշխան պետության տեր է, պետք է ունենա մեկ և միասնական ուղղագրություն: Սակայն, այն հարցին, թե գոյություն ունեցող ուղղագրություններից ո՞ր մեկը պետք է համարվի որպես միասնական ուղղագրություն,…

Read more »