Համայնք

Նոր Ջուղայի Թատրոնի Պատմութեան Հետքերով

Նոր Ջուղայի Թատրոնի Պատմութեան Հետքերով

  Նիկիտ Միրզայեանց   Նոր Ջուղան իր 125-ամեայ թատրոնի անցեալով (1887-2012) ըստ արժանաւոյնս չի գնահատել եւ չի նկատել իր տաղանդաւոր եւ վաստակաշատ անձերից ոմանց, վկան «Նոր Ջուղայի թատրոնը» միակ գիրքը, Լ. Գ. Մինասեանի հեղինակութեամբ: Այստեղ իմ պարտքն եմ համարում ներկայացնել եւս երեք անձանց Մայքլ Աղաջանեանին, Հովիկ Ալլահվերդեանին եւ Գրիգոր Դաւթեանին, որոնք իրենց թատերական վաստակով մեծ ներդրում են ունեցել մեր մշակոյթի զարգացման գործում, որը հերթաբար կանդրադառնամ նրանց մօտ ապագայում: Երեւի, այս յօդւածաշարով կարողանանք մեր գնահատանքի խօսքն ասել եւ նրանց սիրտը սփոփել որպեսզի «ազգային»  ամօթխածութիւն չզգանք: Եթէ խօսում ենք մեր մշակոյթից, եւ ազգային արժանապատւութիւն ենք քարոզում, ուրեմն եկէք մեծարենք մեր անխոնջ մշակներին…

Read more »

Ինչպէ՞ս իրանահայ թեմերը միացան Կիլիկիոյ կաթողիկոսութեան

Ինչպէ՞ս իրանահայ թեմերը միացան Կիլիկիոյ կաթողիկոսութեան

  Թեհրանի առաջնորդարանի կայքում տեղադրւած Թեհրանի հայոց թեմի համառօտ պատմութիւնը ընթերցելիս աչքի է ընկնում մի կարեւոր բաց: Այնտեղ ասւած է, որ Թեհրանի թեմը հիմնադրւել է երկրորդ աշխարհամարտից յետոյ, 1945 թւականին: Մինչ այդ, Թեհրանը մաս է կազմել Սպահանի թեմին, որը գտնւում էր Ս. Էջմիածնի հովանու ներքոյ: Նոյն գրութեան համաձայն, Էջմիածնի կողմից նշանակւած թեմի առաջնորդ` Գերշ. Տէր Ռուբէն Եպիսկ. Դրամբեանը, 1949 թւականին «իր պաշտօնից հեռացւում է եւ առաջնորդական աթոռը մի առ ժամանակ թափուր է մնում»: Գրութիւնը այս տեղեկութիւնները հաղորդելուց յետոյ, թռիչք է կատարում 1960 թւական, երբ Կիլիկիայի կաթողիկոսութիւնից Գերշ. Տէր Արտակ Եպիսկ Մանուկեանը գալիս է Թեհրան եւ ստանձնում թեմի ղեկավարութեան պաշտօնը: Ահա…

Read more »

Թեմական խորհուրդը պատասխանում է լրագրողների հարցերին

Թեմական խորհուրդը պատասխանում է լրագրողների հարցերին

Կիրակի Մայիսի 27-ի առաւօտեան, ԹՀԹ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Թեհրանի թեմական խորհրդի մամլոյ ասուլիսը՝ խորհրդի ատենապետ Էդւարդ Բաբախանեանի, փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանի, նիւթականի պատասխանատու Րաֆֆի Գալստեանի եւ Ռուբէն Շահվերդեանի ներկայութեամբ: Համդիպմանը ներկայ էին «Ալիք» օրաթերթի, «Արաքս» շաբաթաթերթի եւ «Յոյս» երկշաբաթաթերթի ներկայացուցիչները: Համդիպումն սկսւեց Թեմականի ատենապետ Է. Բաբախանեանի խօսքերով, որը զեկուցեց թեմական խորհրդի ընթացիկ աշխատանքների մասին: Նրա զեկոյցի մէջ մասնաւորաբար նշւեց. -Թեմականը հանդիպում է ունեցել Թեհրանի կարգապահ ուժերի հրամանատարի եւ պատասխանատուների հետ, ուր խօսւել է հայկական միութիւնների ձեռնարկների համար արտօնագիր տալու գործընթացի արագացման մասին: Թէեւ նրանք չեն համաձայնւել հայկական միութիւնների միջոցառումներն առանց այդ արտօնագրի կայանալուն, բայց նրանց մօտեցումը հիմնականում բարիացակամ է եղել:…

Read more »