Համայնք

Մովսէս Քէշիշեան. Կուսակցութիւններ միայն հայրենի հողի վրայ

Մովսէս Քէշիշեան. Կուսակցութիւններ միայն հայրենի հողի վրայ

    Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ–ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրանահայ մարդու կեանքի վրայ: Պատգամաւորական ժողովը մեր համայնքի բարձրագոյն եւ օրէնսդիր մարմինն է, որտեղ կայանում են Թեհրանի հայոց թեմին վերաբերող կարեւորագոյն որոշումներ` թեմի առաջնորդ ընտրելուց եւ ազգային բիւջէի բաժանումից սկսած մինչեւ եկեղեցիների, դպրոցների եւ ազ•ապատկան այլ կառոյցների եւ կալւածների կառավարման վերաբերեալ ճշտւող քաղաքականութիւն: Ընտրութիւնների կարեւորութիւնը անմիջականօրէն կապակցւած են ՊԺ-ի  համայնքային կեանքում ունեցած դերակատարութիւնից: Եթէ այդ մարմնի որոշումները եւ այդ որոշումներից բխած հետեւանքները դրական լինեն, կունենանք ծաղկուն համայնք, եթէ բացասական լինեն` կունենանք դասալիք, յուսահատ, անտարբեր կամ պառակտւած համայնք: Համայնքը…

Read more »

Ռոբերտ Մարգարեան. Պատգամաւորը պատասխանատու է ժողովրդին

Ռոբերտ Մարգարեան. Պատգամաւորը պատասխանատու է ժողովրդին

    Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ-ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրանահայ մարդու կեանքի վրայ: Համաձայն Թեհրանի հայոց թեմի կանոնադրութեան Պատգամաւորական ժողովը համարւում է թեմի բարձրագոյն մարմինը, որը ընտրում է Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին, Հաշւեքննիչ մարմնին, հաստատում է դրանցից բխող տարբեր մարմինների ու յանձնախմբերի կազմերը, վաւերացնում է տարեկան բիւջէն և վերահսկում է իր ընտրած մարմինների գործունէութիւնը և իւրաքանչիւրի գործունէութեան շրջանի աւարտին իր գնահատականն է տալիս նրանց բարոյական ու նիւթական գործունէութեանը: Կանոնադրութեամբ Պատգամաւորական ժողովին վերապահւած այս պատասխանատւութիւնները բաւարար են ընդգծելու համար դրա նշանակութիւնը: Պատգամաւորական ժողովը համարւում է նաեւ Հայոց Առաքելական…

Read more »

Իրանի 44-րդ համահայկական խաղերը

Իրանի 44-րդ համահայկական խաղերը

  Արման Տ.Ստեփանեան     Համահայկական խաղերը իրանահայ կեանքում համարւում են ամենակարեւոր մարզակակն իրադարձութիւնը: Այն մարզական մրցութիւնն է, որ իր մէջ է ընդգրկում Իրանի բոլոր հայկական գաղութները: Այսպիսով ամէն տարի ամռան վերջին շաբաթը բոլոր հայկական գաղութներից ժամանած մարզիկները, տարբեր մարզաճիւղերում մրցում են միմեանց հետ: Ընհակառակ Հայաստանում կայացող համահայկական մարզական խաղերը, որում մասնակցում են աշխարհի բոլոր կողմերից ժամանած հայ մարզիկ եւ մարզկուհիները ներկայացնելով իրենց քաղաքը, Իրանի համահայկական խաղերում կարգն այլ կերպ է: Այս մրցութիւններում իրանահայ գաղութի իւրաքանչիւր միութիւն իր մարզիկներն է ներկայացնում այս խաղերին: Մրցութիւնները համաձայն անցեալ տարիներին տեղի են ունենում Իրանի մայրաքաղաք` Թեհրանի ամենամեծ մարզամշակութային կազմակերպութեան մէջ` «Արարատ» մարզաւանում: Այս…

Read more »

Գետ, որն աննկատ հոսում է մեր կողքին

Գետ, որն աննկատ հոսում է մեր կողքին

  ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ԸՆԿԵՐ ԳԵՏՆ ԱՅՍՕՐ ԼՔՒԱԾ ՈՒ ՄՈՌԱՑՒԱԾ   Քարմէն Ազարեան     Հայաշատ Սասուն թաղամասի միջով հոսող գետը՝ մեր գետը, Նարմաքի կամ Զարքէշի գետ կոչւածը, մի ժամանակ զուլալ էր ու խոխոջուն, որը հոսում էր Թեհրանի հիւսիսային լեռներից, իր հետ մեր խղճուկ թաղին բերում բազմապիսի բարիքներ։ Յիսունը բոլորած թաղեցիները երազանքով են յիշում իրենց խաղերը այդ պարզ ու մաքուր ջրերում, որը տեղ-տեղ աւազանի վերածւած երեխաների համար լողաւազան, իսկ մեծերի համար գորգ ու շորեր լւացելու յարմարանք էր ստեղծում։ Երանի էին այն օրերը… Ոչ շատ խորը հունով հոսող գետը մարդիկ անցնում էին քարերի վրայով, իսկ երբ անձրեւում ու հեղեղւում էր, մեծերն ստիպւած…

Read more »

«Անունով պատգամաւորները» եւ ՊԺ-ի բացակայութիւնները

«Անունով պատգամաւորները» եւ ՊԺ-ի բացակայութիւնները

  Ռոբերթ Սաֆարեան     ԹՀԹ պատգամաւորական ժողովի Յուլիսի 11-ի նիստի ընդմիջումն յայտարարելիս, ՊԺ-ի ատենապետ Գէորգ Աբուլեանը ժողովականներից խնդրեց, ընդմիջումի ընթացքում ոչ մի գնով չթողնել ժողովը, քանի որ եթէ ներկաների թիւը պակասէր նոյնիսկ մէկ հոգով, ժողովը քւորումից ընկնելու էր, եւ չէր կարող շարունակւել: Իսկ Յուլիսի 17-ի նիստը, Սրբազան հօր արտօնութեամբ գումարւեց 25 հոգով, այսինքն՝ անդամների կէսից պակաս ներկայութեամբ: Սրանք օրինակներ են մի երեւոյթի, որը գալիս է խանգարելու ՊԺ-ի նիստերի նորմալ գումարումը եւ կարող է խաթարել համայնքի կարեւոր հարցերի քննարկումն ու դրանց մասին հարկաւոր որոշումների կայացումը: Բացակայութիւնները մասամբ ունեն յարգելի պատճառներ: Յատկապէս ամռանը, սեզոնային արձակուրդները եւ արտերկրեայ ճամբորդութիւնները խիստ դժւարացնում են…

Read more »