Համայնք

Հ. Մ. Ա. Կ.-ի Երէցների միութեան

Հ. Մ. Ա. Կ.-ի Երէցների միութեան

Հ. Մ. Ա. Կ.-ի Երէցների միութեան օգոստոս ամսւայ հանդիպումը Երկուշաբթի, օգոստոսի 7-ին կայացաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, միութեան անդամների և հիւրերի ներկայութեամբ: Միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը ողջունելով ներկաներին, յայտնեց միութեան վարչութեան որոշման մասին՝ հերթաբար գնահատելու և մեծարելու աւագ միութենականներին: Այդ ուղղութեամբ Երէցների միութեան յունիս ամսւայ հանդիպմանը մեծարւեց ընկեր Ժան Աբրահամեանը, իսկ ներկայ հանդիպումին ծրագրւել է երիցագոյն անդամներից՝ ընկեր Լևոն Ահարոնեանի մեծարումը: Լևոն Ահարոնեանը ծնւել է Իրանի Սալմաստ գաւառի Հաւթւան գիւղում: Մասնագիտութեամբ Քիմիայի ճարտարագէտ է և շուրջ 12 տարի աշխատել է այդ բնագաւառում: Ապա անցել է բեռնափոխադրման ոլորտ՝ ստանձնելով «Սաթի» տրանսպորտային ընկերութեան տնօրինութիւնը: Տարիների ընթացքին,…

Read more »

Ինչ անցավ Պատգամավորական ժողովի 4-րդ նիստում(մաս 2)

Ինչ անցավ Պատգամավորական ժողովի 4-րդ նիստում(մաս 2)

  Դոկտ- Ռուբիկ Սարդարյան   Վարչական և հաշվապահական հարցեր Պատգամավորական վերջին ժողովներում հըն-չել են մի շարք մտահոգություններ կապված հաշվապահության, հաշվեքննության ու հարկա-յին դաշտի հետ կապված արհեստավարժ և մասնագետ մարդկանց ներգրավելու մասին: ՊԺ-ը համոզված է, որ դրանք պետք է կյանքի կոչվեն և որոշ հանգամաքների համար նույնիսկ ժամանակավոր հանձնախումբ կյանքի կոչել և վերացնել բացթողումները:  Թեմիս կանոնագրության վերանայման և ներքին գործերի նախարարությանը հանձնված պարսկերեն տարբերակի և ՊԺ-ի ընտրությունների կանոնակարգի հարցը առաջնահերթ օրակարգերից է և պետք է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:  Տնտեսական և նյութական հեռանկար Թեմիս նյութական կարողությունը կանխիկ գումարի առումով անբավարար վիճակի մեջ է գտնվում: Օրը օրի հավաքագրված մուտքերը դժվարությամբ են բավարարում…

Read more »

Ողջունելի քայլ ՊԺ-ի դիվանի կողմից

Դոկտ. Ռ. Սարդարյան    «Յոյս» երկշաբաթաթերթի 2017 թվականի  մայիսի 16-ի  239-րդ  համարում լույս տեսավ ԹՀԹ-ի Պատգամավորական Ժողովի դիվանի ամբողջ կազմի՝ չորս հոգու ստորագրությամբ «բացատրական և պատասխան» վերնագրով մի նյութ, որը ներկայացվում էր որպես պատասխան իմ հոդվածին: Անհրաժեշտություն զգացի անդրադառնալ այս պատասխան նամակին, ըստ հետևյալ կետերի.   1-Նախ ողջունում և իմ խորին ուրախությունն եմ հայտնում ՊԺ-ի դիվանի այս քայլի համար, որ անտարբեր չէ համայնքում արծարծված խնդիրների հանդեպ, որովհետև նախկին դիվանները և որոշ «ազգայիններ» որդեգրել էին լռության քաղաքականություն և այսպիսով մեր համայնքի անդամներին զրկել էին զանգվածային լրատվամիջոցներում  երկխոսություններից ու բանավեճերից:    2-500.000 դոլարանոց տարածքի գնման հարցի մասին:  Տարիներ առաջ այսքան գումար մեր…

Read more »

«Յոյս»-ի հարցազրույցը Վազգեն Սաֆարյանի հետ

«Յոյս»-ի հարցազրույցը Վազգեն Սաֆարյանի հետ

(երկրորդ և վերջին մաս)   Հարց.- Կուսկցությունների ու դաշինքների մեծ մասը բարեփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին խոսում են ու նաև անհարժեշտություն էին նկատում, որ պետության միջամտությունը շատ տեղերում պետք է լինի, բայց սա հակասում էր նրանց լիբերալական կամ ազատ շուկայական գաղափարախոսության հետ: Ինչպես կարելի է բացատրել այս երևույթը:   Պատ.- Պետությունը որպես գիշերային պահակ հասկացողությունը Ադամ Սմիթից եկած նախանցած դարի գործող մոդել է եղել, որ պետությունը վատ տնտեսվարող է և պետությունը պետք է տնտեսական գործառույթներով չզբաղվի, դրանից հետո էլ Միլտոնի, Ֆրեդմանի տեսությունը, որոնք հնարավորինս պետությանը հեռացնում էին տնտեսական գործառույթներից, սակայն մենք կոմունիստներս և սոցիալիստները գտնում ենք, որ պետությունը պետք է ակտիվորեն…

Read more »

«Յոյս»-ի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՏՆՏԵՍԱՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՊՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀԵՏ

«Յոյս»-ի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՏՆՏԵՍԱՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՊՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ  ՀԵՏ

(Առաջին մաս)     Ապրիլյան նահատակների ոգեկոչման միջո-ցառումների հետ կապված, Թեհրանում էր գտնվում Հայաստանի նախագահին կից Հանրային Խորհրդի տնտեսաֆինանսական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի ապ-րանք արտադրողների միության նախագահ և Հայաստանի առաջադիմական Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Վազգեն Սաֆարյանը: Առիթից օգտվելով «Յոյս» երկշաբաթաթերթը նրա հետ անցկացրեց մի հարցազրույց, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:      Հարց.- Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ «Յոյս» երկշաբաթաթերթի գրասենյակ այցելելու և հարցազրույցի համար: Խնդրում ենք համառոտ կերպով ներկայացնեք ձեզ: Պատ.- Ես Վազգեն Սաֆարյանն եմ, ծնվել եմ 1950 թվականին Երևանում, 1991-95 թվականներին մեծամասնական համակարգով ընտրվել եմ Երևանի Էրեբունի համայնքի շրջանային խորհրդի պատգամավոր և պատգամավորական ընթացքում վերականգնել եմ Էրեբունու Կոմունիստական կուսակցության շրջանային…

Read more »