Միջազգային

Արդյոք Թրամփը կթուլացնի ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքը

Արդյոք Թրամփը կթուլացնի ԱՄՆ-ի աշխարհագրական դիրքը

Արման Տ. Ստեփանյան      Այս տարվա հունվար ամսի 20-րդ օրվանից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սկսեց իր պաշտոնավարությունը: Չնայած դեռ մեկ ամիս էլ չկա, ինչ նա սկսել է իր նախագահությունը, սակայն բոլոր աշխարհը ցնցված է նրա այս մի քանի շաբաթներում կայացրած որոշումներից: Թե' ԱՄՆ-ում և թե' աշխարհի մի շարք այլ երկրներում ցույցեր և բողոքի մեծ ալիք է բարձրացել Թրամփի և նրա վարչակազմի դեմ: Հիշեցնենք, որ նախագահական ընտրարշավից սկսած Թրամփը բազմիցս խոսել էր իր այս մի քանի օրվա գործողությունների մասին: Սկզբում դրանք այնքան իրականությունից հեռու էին թվում, որ շատերը հենց հաշվի առնելով նրա այս խոսքերը, համոզված էին, որ նա  չի կարողանա…

Read more »

ԱՄՆ-Ի ԹԵԿՆԱԾՈՒ ԲԵՐՆԻ ՍԱՆԴԵՐԶԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ-Ի ԹԵԿՆԱԾՈՒ ԲԵՐՆԻ ՍԱՆԴԵՐԶԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դոկտ. Ռուբիկ Սարդարյան     Նա իր ընտրապայքարի ընթացքում, Ամերիկայի ժողովրդին անկեղծորեն խոստովանեց ու ասաց, որ «ԱՄՆ-ում իշխող տնտեսական ու քաղաքական համակարգը այն չափի կոռումպացված է, որ հնարավոր չէ կարողանալ մի նախագահի փոխելով երկիրը կարգավորել վերևից: Իմ նպատակը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելուց այն է, որ օգնել ժողովրդին, ներքևից ստեղծել մի ժողովրդական քաղաքական շարժում»:  ԱՄՆ-ի քաղաքական բարեփոխականների մեջ նման անկեղծ մարդու շատ քիչ կարելի է հանդիպել: Սանդերզը ասում է իրականությունը և բացահայտում է Ամերիկայի քաղաքականության իրականությունը: Նա ասում է. «Մեր երկրի իսկական սպառնալիքը անտեսանելի իշխանությունն է, որը մի   մեծ Օխտապուսի նման իր կեղտոտ ոտքերը մեկնել է մեր քաղաքաների, նահանգների ու…

Read more »

Իրան՝ հառնող գերտերություն

Իրան՝ հառնող գերտերություն

Թարգմանեց և Ամփոփեց Ալիս Խոդավերդյանը   Հոդվածի հեղինակն է Jean-Christophe Victor-ը, որ գերմանա-ֆրանսիական Arte հեռուստակայանում վարում է Le Dessous Des Cartes (բացված քարտեզների հետ) հաղորդաշարը: Աշխարհագրական քարտեզին վերաբերվող այս հաղորդումներում ներկայացվում են նյութեր մեր մոլորակի աշխարհաքաղաքական հարցերի շուրջ:2016 թվի հոկտ.1-ի ծրագրում անդրադարձվել է Իրանի վերադարձին միջազգային հարթակ, նրա տնտեսական մարտահրավերներին, ինչպես նաև նրա դերակատարությունը Միջին Արևելյան գերանկայուն տարածաշրջանում:   Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագրի հետևանքով 2016 թվականին հնարավորություն ստեղծվեց աստիճանաբար վերացնել տնտեսական պատժամիջոցները, որ երկար ժամանակ դրված էին երկրի վրա:   Իրանի աշխարհաքաղաքական դիրքը Գտնվելով Միջին Արևելքի, Կովկասի, Միջին Ասիաի և Հնդկական թերակղզու միջև, Իրանը ելք ունի հյուսիսում Կասպից ծովին,…

Read more »

ԹՈՒՐՔԻԱՆ ՕՐԵՑՕՐ ՄԵԿՈՒՍԱՆՈՒՄ Է

ԹՈՒՐՔԻԱՆ ՕՐԵՑՕՐ ՄԵԿՈՒՍԱՆՈՒՄ Է

Արման Տ. Ստեփանյան   Սրանից ընդամենը երեք տարի  առաջ գրեթե ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե այսօր Թուրքիան կգտնվի այսպիսի անելանելի վիճակում: Այդ օրերում բոլորին, ընդորում նաև Էրդողանի վարչակարգին, թվում էր, թե Թուրքիան ստանձնել է տարածաշրջանի ղեկավարի դերը: Դա այն ժամանակ էր, երբ Էրդողանը ինքնակամ միջամտում էր Մերձավոր Արևելքի երկրների, մասնավորպաես Իրաքի և Սիրիայի ներքին գործերին: Էրդողանի վարչակարգը  սկսել էր բացահայտօրեն Նեո-Օսմանիզմ քարոզել՝  հույս ունենալով, որ շուտով Թուրքիան թե՛ տնտեսապես և թե՛ քաղաքականապես կսկսի իշխել Մերձավոր Արևլեքին: Սակայն դեպքերի աննախադեպ զարգացումների և թրքական իշխող վարչակազմի սխալ որոշումների հետևանքով այդ բոլոր երազանքները հոդս ցնդեցին: Այսօր Թուրքիան համեմատ անցյալին օրերցօր ավելի է…

Read more »

Կալիֆոռնիական երազանք

Կալիֆոռնիական երազանք

  Ֆրանսերենից թարգմանեց և համադրեց Ալիս Խոդավերդյանը   Հոդվածի հեղինակն է Jean-Christophe Victor-ը, որ գերմանա-ֆրանսիական Arte հեռուստակայանում վարում է Le Dessous Des Cartes (բացված քարտեզների հետ) հաղորդաշարը: Աշխարհագրական քարտեզին վերաբերվող այս հաղորդումներում ներկայացվում են նյութեր մեր մոլորակի աշխարհաքաղաքական հարցերի շուրջ: Ներկա հաղորդում-հոդվածում հեղինակը քար-տեզներով, պատկերներով և թվերով ցույց է տալիս Կալիֆոռնիայի գրավիչ անցյալը, բարդ ներկան և ոչ այնքան խոստումնալից ապագան:   Կալիֆոռնիան չի նմանում ԱՄՆ-ի մյուս նահանգներին, Ժողովրդական մշակույթի մեջ նա ամերիկյան երազանքի սիմվոլն է։ Առաջին հայացքից դա շատ գրավիչ է թվում, բայց կան նաև շատ լուրջ սպառնալիքներ այս ամերիկյան երազանքի համար: Առաջադիմություն,տնտեսական դինամիզմ,մշակութային բազմազանություն,-ահա այն դրդապատճառները, որ-պեսզի Կալիֆոռնիան ստանա…

Read more »