Խմբագրական

Խմբագրական

ԱՆԴՐԱՆԻԿ  ՍԻՄՈՆՅԱՆ   Անցած շաբաթների ընթացքում հայ մշակոյթը մեր համայնքում գեր հագեցւած օրեր ապրեց: Թարգմանչաց տօնի հետ կապւած, ամէն տարի մենք աւանդական դարձած  ձեռնարկներով ու միջոցառումներով տօնում ենք գրերի գիւտի պանծալի փաստը: Տօն, որի նմանը չունի մեզ ծանօթ որևէ այլ ժողովուրդ: Մեր հարևան ազգերից, ժողովուրդներից ու ցեղերից շատերը մշակոյթն ու գիրն ու գրականութիւնը բարձր են դասում, բայց միայն հայ ժողովուրդն ունի մշակոյթին նւիրւած տօն, թարգմանչաց տօն, ուսուցչաց տօն, դպրաց տօն ու դպրութեան տօն և առանձին Սուրբ գրքի տօն ու «Թագուհի Թարգմանչաի»-ի տօն: Հայ միութիւններն ու կազմակերպութիւնները առանձին եռանդով են տօնում հայ Առաքելական եկեղեցու այս ամենասիրւած տօնը, իսկ եկեղեցին էլ իր…

Read more »

Խմբագրական

ԱՆԴՐԱՆԻԿ  ՍԻՄՈՆՅԱՆ   Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 26-րդ տարեդարձի օրերին: Այս համաժողովի մեկնարկը տրվեց հայտարարվածից էլ դեռ մէկ օր առաջ: Նախ գրանցում ՀՀ Սփյուռքի նախարարությունում, իսկ երեկոյան ընդունելություն Երևանի «Փարավոն» հանգստի համալիրում: Սեպտեմբերի 18-ի առավոտյան ժամը 8-ից, հրավիրյալները, Կարեն Դեմիրճյանի անվան համալիր մեկնելու համար հավաքվել էին Հանրապետության հրապարակում: Ժամը 10-ին սկսվում է  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որը վարում է ՀՀ Սփյուռքի նախարար տիկին` Հրանուշ Հակոբյանը: Նախագահությունում նստած են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ` պարոն Բակո Սահակյանը և Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսը, որոնք նույն հերթականությամբ էլ ելույթ…

Read more »

Խմբագրական

Խմբագրական

Տասներկուերորդ հաստատման ու երդմնակալության արարողությունների ականատեսը եղանք: Հաստատման արարողությունը Ժողովրդի տված ձայնի ու կրոնապետի կամքի միասնականության պատկերն է: Անկախ այն բանից, թե այդ երկու երևույթները որքանով են միմյանց հետ համընկնում,Կրոնապետը հաստատման ձայն է տալիս ժողովրդական կամքի վերջնական արտահայտությանը, քանզի Իսլամական կարգերի ձևավորումից ի վեր այդ գործոնը համարվել է իշխող կառույցի հաստատման օգտին տրված հավաստագիր: Եթէ հաստատման արարողությունը  շիա  հոգևորականության միջոցով  պրեզիդենտին հաստատելու հավելյալ երաշխիք է և միայն ներքին արժեք ու կշիռ ունի և միջոց է երկրի մեջ գործող տարբեր գաղափարական մոտեցումների, կամքի մի մասը պրեզիդենտին հասկացնել տալու համար,երդմնակալությունը  ամբողջովին արտաքին նշանակություն ունեցող երևոյթ է և ունի տարածաշրջանային ու միջազգային նշանակություն:…

Read more »

Խմբագրական

Անդրանիկ Սիմոնյան   Խոսք ընթերցողին «Յոյս»-ի թանկագին բարեկամներ      Արդեն տարիներ է, որ«Յոյս»-ը Ձեզ հետ է: Ավելի քան մեկ տասնամյակ սրանից առաջ, երբ այս երկշաբաթաթերթը ծնվեց, իրանահայ գործարար ու հասարակական գործիչ` Լևոն Ահարոնյանի նյութական ու բարոյական ջանքերով և մի խումբ իրանահայ մտավորականների աջակցությամբ`մեծ հույսեր ուներ: Տասը տարի անցավ և այն պայմաններում սկսեցինք տասնմեկերորդ տարին, երբ բոլորին էլ պարզ է, թե իչպիսի դժվարություններ են ծառանում փոքր համայքներում մամուլ ստեղծելու ճանապարհին և դրանցից ամենալուրջը, նյութականից հետո, երևի, տեղական ու սեփական նյութերի ստեղծումն է: «Յոյս»-ի հրատարակման տևականությունը միշտ էլ այն բանի ապացույցն է եղել, որ իրանահայ համայնքը, անկախ իր քանակից`իր ունեցած տպագիր…

Read more »

Խոսք հրաժեշտի

«Յոյս»-ի ընթերցողներին Ալիս Խոդավերդյան   Արդեն մեկ տարուց ավելի է ինչ ստանձնել եմ «Յոյս» երկշաբաթաթերթի խմբագրությունը: Այս ընթացքում ինձ համար հաճելի էր աշխատել թերթիս անձնակազմի և արտոնատեր պրն. Լևոն Ահարոնյանի հետ: Առանց ուշացումի կանոնավոր կերպով լույս տեսան թերթի հերթական համարները: Հաջողեցինք թերթի շուրջ հավաքել նոր հոդվածագիր-աշխատակիցներ: Մեզ ոգևորում և ուժ էր տալիս Իրանում և Հայաստանում թերթի ընթերցողների կողմից քաջալերական գնահատականները, ինչպես նաև նրանց դիտողությունները, որոնց ուշադրություն դարձնելով աշխատել ենք վերացնել եղած թերությունները: Այժմ ցավոք պիտի տեղեկացնեմ, որ անձնական գերզբաղվածության բերումով պարտավոր եմ ժամանակավորապես դադարեցնել աշխատանքս «Յոյս»-ում, այնպես որ թերթի հաջորդ համարը (242) լույս կտեսնի նոր խմբագրությամբ: Ժամանակավոր հրաժեշտի այս պահին խորապես…

Read more »